Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն, համախմբում և միասնական ջանքեր․ Գարեգին Բ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն, համախմբում և միասնական ջանքեր․ Գարեգին Բ

11:04 27.09.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի առթիվ․

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:

Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. ամեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

19:40 13.08.2025

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

BACK_TO_TOP