Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:26 06.09.2021

2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 980 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ 21 դեպքով նվազել է հրդեհի մասին գրանցված կանչերը:

Մեկ շաբաթվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 18 ելք: Հրդեհի 14 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ աղբանոցներում: Մյուս 2 դեպքերն առաջացել են էլեկտրալարերի կարճ միացումից: Տուժածներ չկան:

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Տեղումներ չեն սպասվում: Հրշեջ փրկարարները հրդեհավտանգ շրջանում կշարունակեն ծառայությունն ուժեղացված ռեժիմով:

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրանցվել է մեկ դեպք: Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով շրջվել է և ոտքը մնացել է ավտոմեքենայի տակ: Փրկարարներն ու շտապ բժշկական օգնություն կայանի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 1 ավիառումբ: Հանրապետության տարածքում հետախուզական և ականազերծման աշխատանքներին մասնակցում են ռուսական խաղաղապահ ուժերի, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորները:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, կենցաղային՝ 38 կանչ: Ջրամատակարարման աշխատանքներ կատարելու նպատակով փրկարարները կատարել են 16 ելք: Խմելու և առօրյա օգտագործման նպատակով ջուր է մատակարարվել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերի բնակիչներին:

Գրանցվել է հիվանդի տեղափոխման 6, դռան բացման 8, վերելակի բացման 2, օձի հայտնաբերման 1 դեպք:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

20:27 20.08.2025

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

BACK_TO_TOP