13:47 07.09.2021
Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից. ТАСС-ին ասել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:
«Մեզ համար կարևոր հարցերից մեկը մուտքի հարցն է անվտանգության տեսանկյունից: Ինչպես գիտեք՝ իրավիճակը տարբեր զարգացումներ է ունենում, հատկապես հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մեզ համար կարևոր խնդիրներից մեկն այնտեղ աշխատող մեր գործընկերների անվտանգությունն է: Մենք մուտքի իրավունք ունենք հայկական և ադրբեջանական կողմերից»,- ասել է Ասլանովը:
«Հակամարտության սրման ժամանակ մեր աշխատանքը չենք դադարեցրել, շարունակում ենք այն նաև այսօր: Բնականաբար, իրավիճակը փոխվում է, և դրա հետ մեկտեղ փոխվում են նաև մարդկանց կարիքները: Իրավիճակից ելնելով՝ մենք փոխում ենք նաև մեր ծրագրերն ու մոտեցումները»,- հավելել է նա:
Ասլանովը նշել է, որ այս պահին աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որոնք այնուհետ հանձնվում են նրանց ընտանիքներին: «Ստեղծված իրավիճակից ելնելով՝ քննարկվում են նաև այլ հումանիտար հարցեր: Կա էսկալացիայի ընթացքում ավերված ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև առանձնատներ և այլ ծառայություններ: Մենք, նույնիսկ կասեի, սերտ կապ ունենք այս տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ»,- հավելել է նա:
Այս գործընթացն իրականացնելու համար ավելացվել է այս տարածաշրջանի ԿԽՄԿ-ի բյուջեն: Հումանիտար կարիքները հոգալու համար տրամադրվել է շուրջ 45 մլն շվեյցարական ֆրանկ: Ավելացել է նաև աշխատակիցների թիվը:
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...