Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

19:09 01.10.2023

Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին։ «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրում են Եվրամիությանը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ալիեևի ռեժիմն անպատժելի թողնելու համար, կան նաև «Ալիև, մարդասպան» գրությամբ պաստառներ։

Հանրահավաքին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, տարածաշրջանների ղեկավարներ և քաղաքապետեր։ Նախատեսվում է, որ նրանք ելույթով հանդես կգան համաեվրոպական հանրահավաքին։

Բելգիայի Հայ կոմիտեի վեհաժողովի նախագահ Կարեն Թադևոսյանը նշել է. «Այսօր այստեղ հավաքվածներիցդ յուրաքանչյուրը կրում է պատասխանատվություն բոլոր այն մարդկանց առջև, ովքեր աշխատում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագիրը չմատնվի անտերության։ Մենք արդեն կուշտ ենք լղոզված հայտարարություններից, և եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան գործի և անդրադառնա հարցին առ այն, որ մենք՝ որպես Եվրոպայի քաղաքացիներ, ունենք հավասար իրավունքներ պահանջելու այն ամենը, ինչ յուրաքանչյուր եվրոպացին կպահանջի։ Այսօր միակ բանը, որ մենք կարող ենք անել, բռունցք լինելն է, որպեսզի կարողանանք մեկ բռունցք եղած պայքարել այն բոլոր անարդարությունների դեմ, որոնք, ցավոք, թելադրում են աշխարհաքաղաքական խաղերը»։

Հավաքվածները խորհրդանշական երդում տվեցին` պայքարել հանուն Հայաստանի և Արցախի. «Չենք զիջելու և չենք հաշտվելու։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությունը կարող է ապավինել մեզ»։

«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի էթնիկ զտումներն ու ցեղասպան քաղաքականությունը դատապարտող համաեվրոպական հանրահավաքն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։

Բրյուսելում կայանալիք ցույցին զուգահեռ՝ նույն օրը համանուն բողոքի ակցիաներ են անցկացվելու նաև եվրոպական մի շարք այլ երկրներում՝ Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սլովակիայում, Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը բաղկացած է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP