Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը որոշում են կայացրել չմասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+20.09 oC

Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը որոշում են կայացրել չմասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

23:55 25.05.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը եւ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն են տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախյան պատերազմի հետևանքով տեղի ունեցող ընտրությունները պետք է դառնային ընտրություն ապագայի տեսլականի համար, ընտրություն՝ սխալների վերաիմաստավորման մասին, ընտրություն՝ մեր ուղու և արագորեն վերակազմակերպվելու մասին։

Այնինչ, հասարակությունն ստիպված է ընտրել երկիրը կեղեքողների և երկիրը անգործության մատնածների միջև, քաղաքական ամբարտավանության և քաղաքական անմեղսունակության միջև՝ այդպես էլ չընդունելով 30 տարվա ընթացքում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը և պարտադրելով ժողովրդին՝ «նշանակել» մեղավորներ և դատավորներ։

Բոլորի կողմից ընտրատարածք չհամարվող Արցախի մոռացության ֆոնին՝ պայքար է գնում ամեն գնով իշխանությունը պահելու, իշխանությունը զավթելու և իշխանության շրջապատում հայտնվելու համար՝ այս ամենը ներկայացնելով հանուն պետության և հանուն ժողովրդի։

Ակնհայտ է, որ քաղաքացիների ճնշող մեծամասությունն ընտրություն է կատարելու հուզական մթնոլորտում՝ չունենալով որևէ սպասում, դադարելով երազել․․․

Խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը վերածվել է բացառապես ատելության և շոուների հարթակի, որտեղ բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը բոլորին դատում։ Նույնը շարունակվելու է նոր խորհրդարանում՝ նոր «դատավորներով» և նոր «մեղադրյալներով»։

Պաշտոնը, այդ թվում խորհրդարանական խմբակցությունը համարելով ընդամենը միջոց հայրենիքին ծառայելու համար՝ մենք գնում ենք երկրում իրական փոփոխությունների առաքելության ճանապարհով՝ այս ընտրությունը չդարձնելով պատմական նպատակ։

Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել չմասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանի է ապրել անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ երազանքը դառնում է նպատակ, նպատակն՝ իրականություն։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքով համախմբել մտածողության փոփոխությունը, գիտելիքը, աշխատանքը, նվիրումը երկրի զարգացման հիմք համարող անհատների՝ ստեղծելով ապագայի իշխանության թիմ։

Մենք մեր քաղաքական թիմերի և համախոհների հետ ստեղծում ենք նոր քաղաքական ուժ, որը վերականգնելու է Հայաստանի և հայի կորցրած հույսն ու հավատը՝ վերաիմաստավորելով պատահածը, վերականգնելով ազգային արժանապատվությունը՝ Հայաստանը ապրելու երկիր դարձնելու հանձնառությամբ։

Մանե Թանդիլյան

Մեսրոպ Առաքելյան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP