Արցախի նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

Արցախի նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

16:36 05.04.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին:

Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՀ պետական սահմանի մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում՝ ներառյալ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:

Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը անմնացորդ մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և երբևիցե չլքելով իրենց վստահված դիրքերը:

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983-ին: Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին Քարին տակ-Շուշի հատվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:51 10.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ռոդրին նորից վնասվածք է ստացել

10:38 10.08.2025

Ռոդրին նորից վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նորից վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։ Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական թիմի գլխավոր […] ...

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

10:17 10.08.2025

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 10.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

BACK_TO_TOP