20:23 04.02.2021
Արցախի Ազգային ժողովի փետրվարի 4-ին գումարված նիստում, որի ընթացքում քննարկվել է 2021-ի պետբյուջեի նախագիծը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցության նոր ղեկավարն է Գագիկ Բաղունցը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին:
«Մինչ «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:
Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն դրամ գումարային ծավալով:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը, բնակֆոնդի դեֆիցիտին և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց, որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:
Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:
Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի՝ բյուջեի օրենքի նախագիծը կընդունվի փետրվարի 11-ին կայանալիք նիստում:
Օրակարգի 2-րդ հարցը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցն էր:
ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին:
Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցավ փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց ձայների 22կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանը ընտվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:
Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նախագահը նիստը շարունակեց շնորհակալական խոսքով՝ ուղղված Ավստրալիայի «Հարավային Ավստրալիա» նահանգի ստորին պալատի պատգամավորներին Արցախի Հանրապետութունը ճանաչելու առիթով:
Հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթին անդրադարձավ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթին: Քվեարկության արդյունքներով օրենքների փաթեթներն ընդունվեցին միաձայն:
Հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը նույնպես ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Վերջինս նշեց , որ հարկային արտոնությունների փաթեթում ներառել են գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկած փոփոխություններն ու լրացումները տեղահանված բնակիչների գույքահարկի և հողի հարկի մասով: Գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց փաթեթների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրած դրական եզրակացությունը և հանձնաժողովի առաջարկությունը ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման 2-րդ ընթերցման ժամկետը մինչև ս.թ. փետրվարի 8-ը սահմանելու մասին: Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետի սահմանման մասին հարցին:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Վերջինս հավելեց, որ օրինագծում կներառվի նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը: Հարակից զեկուցմամբ հանդես եկած գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ:
Նիստը ամփոփվեց պատգամավոր Դավիթ Գալստյանի հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:50 13.08.2025
Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...
11:42 13.08.2025
Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակըՄադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։ ...
11:26 13.08.2025
ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The NationalՄիացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...
11:17 13.08.2025
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...
11:08 13.08.2025
Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստըՊետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...
10:56 13.08.2025
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներԹմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...