Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. ՀՀ ՄԻՊ

21:43 01.01.2021

Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն:
Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:
Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում:
Մշտադիտարկումն ակնհայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից
մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը, մարդու իրավունքների միջազգային պահանջների անխախտելիությունը:
Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

10:50 12.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

10:42 12.08.2025

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...

Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս

10:15 12.08.2025

Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ը

10:00 12.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...

Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը

09:55 12.08.2025

Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Իսակով 42/4 Շենքի ջրամատակարարումը: ...

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

09:50 12.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...

BACK_TO_TOP