15:43 02.01.2021
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իմ ֆեյսբուքյան էջի հարգելի՛ հետևորդներ
Որոշել եմ պատերազմի ժամանակ բացված և գեներացված իմ ֆեյսբուքյան էջը նվիրել Արցախի և արցախցիների համար իրականացվող սոցիալական տարբեր նախագծերի, ծանր ու անդառնալի կորստներից հետո վերածնվող հայրենիքի մեր արցախյան հատվածի վերականգնման ծրագրերի լուսաբանմանը: Կարծում եմ՝ դա մեծապես կօգնի դրանց մասին մեր բազմաթիվ հայրենակիցների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը, ինչու չէ, նաև դրանցում նրանց ուղղակի կամ անուղղակի մասնակցությանը: Դա ամենևին չի նշանակում, որ ես դադարեցնում եմ իմ հրապարակային գործունեությունը, իսկ անտեղի ու անիմաստ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ որոշումս որևէ կապ չունի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ֆեյսբուքյան գործունեության հետ կապված վերջերս արված հայտարարության հետ: Դա իմ անձնական որոշումն է, որը, անկեղծ ասած, կայացրել էի շատ ավելի վաղ: Ուստի օրվա ընթացքում էջը կվերանվանվի «Մեր Արցախ» և իմ խնդրանքով կվարվի կամավորների կողմից:
Շնորհակալություն հայտնելով էջին հետևող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին՝ ուզում եմ ձեզ հետ միասին հավատալ մեր լուսավոր գալիքին»:
10:50 12.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:42 12.08.2025
2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...
09:55 12.08.2025
Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Իսակով 42/4 Շենքի ջրամատակարարումը: ...
09:50 12.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ինՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...