Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով. արցախի ԱԻՊԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+27.09 oC

Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով. արցախի ԱԻՊԾ

13:27 31.12.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով.

ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հետ համագործակցության շրջանակներում՝ Արցախին հումանիտար աջակցության ծրագիրը շարունակվում է:

ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից շինանյութի տեսքով ստացված օգնությունը հասցվել է հանձնման կետեր եւ արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների եւ բնակելի շենքերի վերականգնման գործում: Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը շուրջ 5 հազար քառակուսի մետր ապակի է եւ 70 տոննա մետաղական պրոֆիլ՝ արդեն հասցվել է Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներ: Ավելացնենք, որ մարդասիրական առաքելության շրջանակներում Արցախ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն եւ մեկ վերամբարձ կռունկ: Դրանց մի մասը նվիրաբերվել է ԱԻ պետական ծառայությանը:

Վերանորոգման աշխատանքների համար` ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, փայտաթեփային սալեր եւ նրբատախտակ, ինչպես նաեւ 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ: Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել է ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

10:50 12.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

10:42 12.08.2025

2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...

Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս

10:15 12.08.2025

Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ը

10:00 12.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...

Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը

09:55 12.08.2025

Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Իսակով 42/4 Շենքի ջրամատակարարումը: ...

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

09:50 12.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...

BACK_TO_TOP