13:51 30.12.2020
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար:
«Կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ այժմ օրակարգում է կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալու հարցը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ դրանց կրոնական պատկանելությունից: Օրակարգային է նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
«Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
11:01 12.08.2025
Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ Թրամփ11:01 12.08.2025
Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- […] ...
10:58 12.08.2025
«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան ԿուրբիսՖրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց… Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։ Երջանիկ կլինեմ, եթե մրցանակը ստանա […] ...
10:50 12.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:42 12.08.2025
2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...