TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա․ Զախարովա

18:27 03.12.2020

Բանակացությունների ընթացքում հիմնական շեշտը կդրվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի, ենթակառուցվածքների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման վրա։

̰
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ

18:14 03.12.2020

Պաշտպանության բանակը հերոսական մի քանի դրվագ է ներկայացրել. «Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրս բերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ: Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի ՈՒզունյանը, […]

̰
Ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել

18:09 03.12.2020

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ և ինքնաձիգի մի քանի տասնյակ փամփուշտ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել […]

̰
Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. ԱԻՊԾ

18:02 03.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին: Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 «ԿամԱԶ» և 3 հատ շտապօգնության ավտոմեքենա՝ նախատեսված […]

̰
ԱՀ ԿԳՄ նախարարարության հայտարարությունը գործող դպրոցների վերաբերյալ

17:49 03.12.2020

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ, Տեղեկացնում ենք, որ ներկա պահին գործում են՝ ? Մարտակերտի շրջանի 25 դպրոցներ ? Մարտունու շրջանի 13 դպրոցներ ? Ասկերանի շրջանի 20 դպրոցներ Գործող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նշված շրջանների վարչակազմերից։ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի աշակերտները կարող են հաճախել Ստեփանակերտի […]

̰
Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի կողմից կատարվում է ԼՂ տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ. Իգոր Կոնաշենկով

15:59 03.12.2020

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի կողմից կատարվում է ԼՂ տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները»,- ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա նշեց, որ իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ստանալու նպատակով բոլոր դիտակետերում աշխատում են տեսահեռարձակման […]

̰
Ռուս խաղաղապահները թեժ գիծ են բացել անհետ կորածների մասին տեղեկություն ստանալու համար

15:26 03.12.2020

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում թեժ գիծ են բացել պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու համար. թեժ գծի հեռախոսահամարն է՝ 047 94 61 94։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թեժ գծով բացված հեռախոսահամարի պատասխանատու ռուս խաղաղապահը: Նրա խոսքերով՝ թեժ գծով կարող են դիմել անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար:

̰
Ադրբեջանը հրապարակել է առաջին պաշտոնական տվյալները Ղարաբաղում սպանվածների վերաբերյալ

15:24 03.12.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած առաջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում զոհվել է 2783 զինծառայող: Այս մասին հաղորդվում է ռազմական գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Ավելի քան 100 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած, 1 245 մարդ շարունակում է բուժումը: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ավելի ուշ գերատեսչությունը տեղեկատվություն կհրապարակի զոհված զինծառայողների անունների, ծննդյան ամսաթվի և երթուղիների վերաբերյալ. […]

̰
Մեր առաջնահերթությունն է ԼՂ հիմնախնդրի քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ. ԱԳ նախարարը խոսել է գերիների մասին

15:19 03.12.2020

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: «Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ: – Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՀ ՊԲ հրամանատարի հետ

14:41 03.12.2020

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման […]

̰
Սերժ Թանկյանը Ֆրանսիայի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Արցախը

13:46 03.12.2020

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։ «Արցախը ճանաչելը Արցախի հայերի համար խաղաղ ու անվտանգ կյանք երաշխավորելու միակ միջոցն է: Սենատի՝ բանաձևն ընդունելն առաջին քայլն էր: Ժամանակն է, որ Ազգային ժողովը «Այո» քվեարկի և ճանաչի Արցախը»,- գրել է նա:

̰
«Ավրորան» կապահովի համագործակցություն կամավորների և մարդկային ռեսուրսի կարիք ունեցող  նախագծերի միջև

11:34 03.12.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) […]

̰
Օրվա ընթացքում Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում

10:47 03.12.2020

Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում ականազերծող հումանիտար կենտրոնը և ՌԴ ԱԻՆ սակրավորները կիրականացնեն հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում։ Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն։

̰
ՄԻՊ-ը միջազգային մարմիններին կներկայացնի հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի դաժանությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

10:44 03.12.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային մարմիններին կներկայացնի էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ զեկույցը: «Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի […]

̰
Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա նիստը

10:17 03.12.2020

Լիագումար նիստերի ընթացքում մասնակիցները կքննարկեն 2020 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ի տարածքում առաջ եկած անվտանգության հարցերը և ճգնաժամերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։

̰
Ստեփանակերտի վնասված տների վերանորգման համար շուրջ 3000 հայտ է ստացվել

09:41 03.12.2020

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ: «Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին […]

̰
Պատերազմից տուժած ՀՀ համայնքների քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն կհատկացվի

23:35 02.12.2020

Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման,Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի […]

̰
Ադրբեջանական մամուլը սկսում է խոսել սեփական կորուստների մասին

23:29 02.12.2020

Արցախյան 2-րդ պատերազմում ադրբեջանական բանակի կորուստները հասնում են 9-12 հազարի: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը: Լրատվամիջոցը, անդրադառնալով ադրբեջանական կողմի զոհերի թվին, նշել է, որ հարձակվող կողմի կորուստները սովորաբար մի քանի անգամ գերազանցում են պաշտպանվող կողմի կորուստները: Ըստ թերթի՝ այս պարագայում նշանակություն են ունեցել նաև դժվարանցանելի լեռնային ու անտառային տարածքն ու երեք տասնամյակի ընթացքում հայկական […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ

23:18 02.12.2020

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձան […]

̰
Իտալական Մալոյի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

23:06 02.12.2020

Մալոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո […]

̰
Ադրբեջանական կողմն արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը. Տաթևիկ Հայրապետյան

22:50 02.12.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. «Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի […]

̰
ՌԴ ՊՆ-ն ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել

22:03 02.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քարտեզներ է տրամադրել, որտեղ նշված է, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում: Տարածքը կբաժանվի պատասխանատվության երկու գոտիների ՝ «Հյուսիսն» ու «Հարավը», որտեղ տեղակայված են դիտակետերը։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին

21:58 02.12.2020

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Բելգիայի հայերի կոմիտեից։ «Նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը […]

̰
Քանի գերեվարվածի մասին տեղեկատվություն կա և ինչու է Ադրբեջանը ձգձգում փոխանակումը

21:47 02.12.2020

Հայկական կողմը շարունակում է դիմումներ ներկայացնել Եվրոպական դատարան՝ գերեվարված անձանց պաշտպանության հարցով: Իսկ Ադրբեջանը ձգձգում է գերիների փոխանակման գործընթացը: Թե քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում, հստակ թիվ չի նշվում, սակայն հրապարակված տեսանյութերի միջոցով հաջողվել է նույնականացնել շուրջ վաթսունին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը

21:38 02.12.2020

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ս.թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր:

̰
Արման Թաթոյանն անդրադարձել է Human Rights Watch միջազգային կազմակերպության  զեկույցին

20:57 02.12.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Human Rights Watch միջազգային կազմակերպության  զեկույցին։Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից […]

̰
Արցախի նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել են անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

19:07 02.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը: Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական […]

̰
Այսօր Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում դասերը վերսկսվել են․ Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները շարունակվում են

18:45 02.12.2020

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում այսօր դասերը վերսկսվել են: Նորից դպրոց է գնացել 400 աշակերտ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերթական հաշվետվությունում։ Դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների օգնությամբ: Կատարվել է ներքին հարդարում, վերականգնվել է էլեկտրա- և գազամատակարարումը: Լեռնային Ղարաբաղում շարունակվում են նաև կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում վերականգնվել է […]

̰
Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում մեկ օրում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ․  ոչնչացվել է 17 պայթյունավտանգ առարկա․Կոնաշենկո 

18:35 02.12.2020

ՌԴ ՊՆ խաղաղապահների տեղակայման մասին դեկտեմբերի 2-ի դրությամբ հաշվետվություն է ներկայացրել ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ ՌԴ խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրավիճակի շուրջօրյա հսկողություն իրականացնել: Բոլոր դիտակետերից տվյալներ ստանալու համար տեղադրվել են տեսաձայնագրման շարժական համակարգեր: Հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց […]

̰
Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց․ Զատուլին

16:57 02.12.2020

«Հեռանկարում» Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: «Գնահատում եմ, որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծանր ռազմական, դիվանագիտական պարտություն:  Ցավոք, հնարավոր չեղավ ժամանակին կանգնեցնել ռազմական գործողությունները: Երևի սրանում նաև արտահայտվեց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորությունը հասնել ռազմական հաղթանակի: Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ […]

̰
BACK_TO_TOP