Ադրբեջանի ենթակայությանն անցած համայնքները. կառավարությունը ներկայացրել է ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանի ենթակայությանն անցած համայնքները. կառավարությունը ներկայացրել է ցանկը

14:10 23.11.2020

ՀՀ կառավարության կայքում տեղադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը։

Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։

Տեղեկատվությանը կից ներկայացվում են Ադրբեջանի ենթակայությանն անցած 121 համայնքները:

Դրանք են՝

Քաշաթաղի շրջան

  • Կովսական
  • Միջնավան
  • Որոտան
  • Ալաշկերտ
  • Աղաձոր
  • Աղանուս
  • Աղավնատուն
  • Այգեհովիտ
  • Այգեկ
  • Արախիշ
  • Արծվաշեն
  • Արտաշավի
  • Գանձա
  • Գետամեջ
  • Գետափ
  • Գողթանիկ
  • Դրախտաձոր
  • Երիցվանք
  • Իշխանաձոր
  • Լեռնահովիտ
  • Ծաղկաբերդ
  • Ծիծեռնավանք
  • Ծոբաձոր
  • Կերեն
  • Կումայրի
  • Հակ
  • Հակարի
  • Հայկազյան
  • Հոչանց
  • Ձորափ
  • Ղազարապատ
  • Մամարք
  • Մարտունաշեն
  • Միրիկ
  • Մշենի
  • Մոշաթաղ
  • Մուշ
  • Նորաշենիկ
  • Շալուա
  • Սարատակ
  • Սոնասար
  • Ներքին Սուս
  • Վակունիս
  • Վաղազին
  • Վան
  • Վարդաբաց
  • Վուրգավան
  • Տիգրանավան
  • Ուռեկան
  • Փակահան
  • Քաշունիք
  • Քարեգահ

Մարտակերտի շրջան

  •  Նոր Սեյսուլան
  • Հովտաշեն
  • Նոր Հայկաջուր
  • Նոր Կարմիրավան
  • Նոր Այգեստան
  • Նոր Մարաղա
  • Թալիշ
  • Մատաղիս

Շահումյանի շրջան

  • Քարվաճառ
  • Ակնաբերդ
  • Նոր Բրաջուր
  • Նոր Գետաշեն
  • Դադիվանք
  • Եղեգնուտ
  • Զուար
  • Նոր Էրքեջ
  • Խարխափուտ
  • Ծար
  • Նոր Կարաչինար
  • Հավսաթաղ
  • Նոր Մանաշիդ
  • Չարեքտար
  • Նոր Վերինշեն
  • Քնարավան

Հադրութի շրջան

  •  Հադրութ
  • Ազոխ
  • Ակնաղբյուր
  • Այգեստան
  • Առաջամուղ
  • Առաքել
  • Արևշատ
  • Բանաձոր
  • Դրախտիկ
  • Թաղասեռ
  • Թաղոտ
  • Խանձաձոր
  • Ծակուռի
  • Ծամձոր
  • Կարմրակուճ
  • Հակակու
  • Հարթաշեն
  • Մարիամաձոր
  • Մեծ Թաղեր
  • Մոխրենես
  • Նորաշեն
  • Պլեթանց
  • Ջրակուս
  • Վարդաշատ
  • Տող
  • Տումի
  • Ուխտաձոր
  • Քյուրաթաղ
  • Մեխակավան

Շուշիի շրջան

  • Շուշի քաղաք
  • Քարին տակ

Ասկերանի շրջան

  • Ավետարանոց
  • Ակնաղբյուր
  • Ջրաղացներ
  • Մադաթաշեն
  • Սղնախ
  • Մոշխմհատ
  • Ուղտասար
  • Արմենակավան

Մարտունու շրջան

  • Ջիվանի
  • Շեխեր
  • Զարդանաշեն
  • Սարգսաշեն
  • Թաղավարդ
  • Վազգենաշեն
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

11:00 20.08.2025

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

Սպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

10:53 20.08.2025

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ «Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական […] ...

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

10:48 20.08.2025

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը: Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% […] ...

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

10:40 20.08.2025

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ԺԱԲ) կցուցադրի հիպերձայնային հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր Չինաստանի մայրաքաղաքում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված է ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտարարել է զորահանդեսի անցկացման ղեկավար աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ՉԺՀ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի օպերատիվ վարչության պետի […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

10:35 20.08.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։ «Ի դեպ, կարծում եմ՝ նրանք միջուկային զենք կունենային չորս շաբաթվա ընթացքում», – օգոստոսի 19-ին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Ամերիկայի նախագահը իրեն […] ...

Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջ

10:30 20.08.2025

Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջ

Միացյալ Նահանգները սպառնում է Վենեսուելայում և Լատինական Ամերիկայի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ասվում է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ գերատեսչության ղեկավար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում։ «ԱՄՆ վարչակազմը դիմում է սպառնալիքների և զրպարտության՝ մեղադրելով Վենեսուելային թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ինչը ցույց է տալիս Վաշինգտոնի քաղաքականության անհամապատասխանությունն ու ձախողումը տարածաշրջանում», – նշում է Արտաքին […] ...

BACK_TO_TOP