22:32 07.11.2020
Հին ժամանակներում արցախցիները հավկիթին մոգական զորություն էին վերագրում: Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հավկիթը դնում էին ջրով լի թասի մեջ և զետեղում այն առարկայի կողքին, որն անհրաժեշտ էր պաշտպանել չար աչքից: Բացի այդ, տան դռան դիմացի պատից կախում էին գույնզգույն թելերով կամ մանր ուլունքներով նախշազարդված հավկիթ, որը գրավում էր ներս մտնողի ուշադրությունը և փրկում չար աչքից: Եթե ներս մտնողը չար աչք էր ունենում, հավկիթը ճաքում էր: Գորգ ու կարպետ գործելիս հաստոցի մոտ ևս հավկիթ էին դնում:
Նույնը անում էին նաև հաց թխելիս, որպեսզի թոնրին չար աչք չդիպչի, հացն առատ լինի: Զատկին փեսացուի մայրը տարբեր նվերների հետ մեկտեղ ներկած և նախշազարդ (մինչև 100 հատ) հավկիթներ էր տանում հարսնացուի տուն: Կարմիր հավկիթները խորհրդանշում են Հիսուսի արյունը և հարության գաղափարը:
Գերբնական հատկություններ էին վերագրվում նաև ալյուրին և հացին: Հարսանիքի համար ալյուր մաղողը, յուրաքանչյուր բուռ ալյուրը լցնելով, ասում էր՝ «էս հորս փայը, էս մորս փայը» և բոլոր ննջեցյալների օրհնությունն էր հայցում նորապսակների համար: Ծեսի համար թխվող հացերից բաժանում էին բոլոր բարեկամներին, քանի որ հացը բարիքի, առատության, երջանկության, բարօրության խորհրդանիշ էր համարվում:
18:38 19.08.2025
ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...
18:28 19.08.2025
Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...
18:20 19.08.2025
Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանքՕգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
18:12 19.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:05 19.08.2025
Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգաՎրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանը «Վիտեսից» տեղափոխվել է «Էքզելսիոր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 21-ամյա Եղոյանն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: «Տվենտեի» սանը «Վիտեսի» կազմում առաջին մրցաշրջանում 37 խաղում խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: «Էքզելսիորը» նախորդ մրցաշրջանում Նիդերլանդների երկրորդ […] ...