Ցավոք, աշխատանքները հաջողություն չեն ունենում. Հովհաննիսյանը՝ գերիներին ու զոհերի աճյունները վերադարձնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+25.09 oC

Ցավոք, աշխատանքները հաջողություն չեն ունենում. Հովհաննիսյանը՝ գերիներին ու զոհերի աճյունները վերադարձնելու մասին

22:41 02.11.2020

«Գերիների փոխանակաման մասով կան ոչ միայն ծրագրեր, այլև ամենօրյա աշխատանք: Բայց այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա ցանկություն այդ ուղղությամբ որևէ կոմպրոմիսի կամ, ինչպես ասում են, մարդկային հարաբերությունների գան», – այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք ծրագրեր գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման ուղղությամբ:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը 4 անգամ տապալել է հրադադարի առաջարկները, այդ թվում՝ աշխարհի հզոր պետությունների կողմից առաջարկված:

«Ցավոք, ուրիշ բան չենք կարող անել: Մենք ևս տառապում ենք այս հարցով, բայց, ցավոք, աշխատանքները հաջողություն չեն ունենում»,- ավելացրել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասել է, որ համաճարակի վտանգ կա: Հայկական դիրքերի առջև արդեն 20 և ավելի օր է՝ ադրբեջանական ԶՈւ վարձկանները, այլ պետությունների հատուկ ստորաբաժանումների զինծառայողները, վարձկանները կամ ահաբեկիչները էդպես էլ մնում են բաց երկնքի տակ՝ առաջացնում են լուրջ խնդիրներ։

«Փորձում ենք խնդիրը լուծել ինչ-որ տարբեր ձևերով, որպեսզի համաճարակ չառաջանա, վստահ եմ՝ կոկրետ համաճարակի հարցում կհաջողենք, բայց դիակենրն էդպես մնում են, որովհետև էդ նույն քայլը հրադադարի իրենք չեն էլ անում, որովհետև թքած ունեն իրենց սեփական կորուստների վրա»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում  մեր դիրքերի ուղղությամբ իրենց՝ բավականին մեծաթիվ գրոհը հետ մղելիս, նորից հայկական դիրքերի մոտ թողել են 10-15 դի ու փախուստի դիմել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

BACK_TO_TOP