Հակառակորդն անցել է «ճանկռելու» գործողություններին. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+25.09 oC

Հակառակորդն անցել է «ճանկռելու» գործողություններին. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

22:51 02.11.2020

Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է,  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր նշել է, որ ընդհանուր առմամբ՝ այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Իսկ  որո՞նք  են այդ ուղղությունները։

«Շեխեր-Կարմիր շուկա ուղղությամբ են փորձել, հարավից երկու-երեք ուղղությամբ փոքր խմբերով են փորձել, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին: Ճիշտ է, որոշակի, էսպես ասեմ, որոշիչ հաջողություն ունեցան երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան հուժկու հրետանային կրակով հենց այս մեր թողած դիրքերում իրենց բավական մեծ վնասներ ենք պատճառել: Մարտակերտի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին, ամբողջ գիշեր ավելի հյուսիս են փորձել»,- ասել է Հովհաննիսյանը:

Իսկ ի՞նչ ասել է օջախային մարտեր են, և ի՞նչ է դա փոխում.

«Ես երեկ էլ ասացի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը, հատկապես՝ հետևակային, զրահատանկային  ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել, որպես խմբավորում, կարծես միասնական գոյություն էլ չունի: Դրա համար շատ հաճախ նրանք այս գործողությունները վստահում են վարձկաններին, ահաբեկիչներին, այլ պետություններից բերված զորքերին, որոնք հարձակվում են հիմնականում առանց զրահատեխնիկայի՝ առանձին դեպքերը հանած: Փորձում են աջակցել մաքսիմում հրետանային կրակով, օդուժով: Բլից կրիգը տապալել ենք, դրանից հետո իրենք փորձում են առանձին ճանկռել, առանձին տեղերում ճանկռելով փորձել առաջ գալ, մի տեղ չի հաջողվում, հետ են քաշվում, մի ուրիշ տեղ էլ են փորձում, չի հաջողվում, այլ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժեր բերել, տեխնիկա բերել և այլն, բայց թափը բնականաբար չի լինելու՝ առաջին 15-20 օրերի»,- ասել է Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

BACK_TO_TOP