23:44 29.10.2020
«Սղնախ գյուղ և հարակից գյուղերի մասին է խոսքը: Միգուցե 5 չի, 7 բայց մոտավորաես այդպիսի հեռավորության վրա են»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախի նախագահն այսօր իր ելույթում հայտարարել է, որ հակառակորդը առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է Շուշիից:
Հիշեցնենք, որ ընդհանուր վիճակի մասին Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Մարտունու և Ասկերանի գյուղերում՝ անտառային հատվածներում, շարունակվում են դիվերսիոն ներթափանցումները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի հարակից տարածքներում, բլուրների և անտառային զանգվածներում։
«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են առանձին խմբերով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների ձև, մարտավարություն: Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները: Կիրառվում են հիմնականում հրետանային հրթիռային միջոցներ»,- ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև հավելել է, որ Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է արել, ինչը պետք է նորմալ ընդունել.
«Նման իրավիճակում երկրի ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Ես էլի եմ ասում՝ ինտեսնիվությունն այլ է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է, հակառակորդի հիմնական հարձակողական, խոշորածավալ, կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը, մանավանդ էսպիսի տեղանքում, փորձելու են ին-որ բաներ իրականացնել և գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում դիվերսիոն գործողությունների և նրանց փորձի տապալման մասին, չի նշանակում, որ այդ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է ինքը շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամեն օր, ամենուր, ամեն տեղ»,- ավելացրել է Հովհաննիսյանը:
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...