Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին

21:06 29.10.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները:
Վեր հանված նմանություններն ակնհայտ են:

Օրինակ՝ իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում:

Հրապարակումներն ինքնին պատահական չեն արվում. դրանք տարածվում են հատուկ մտադրությամբ և այնպես, որ ապահովվի լայն սփռում ու տևական ցուցադրություն: Ընդ որում, լայն սփռման համար օգտագործվում են սոցիալական մեդիայի բոլոր ռեսուրսները:

Այս ամենի նպատակն է կատարած վայրագության համար արժանանալ հանրային գովասանքի կամ անմարդկային վերաբերմունքի ցուցադրմամբ ինքնահաստատվել և ընդգծել սեփական թվացյալ առավելությունը:

Մեկ այլ ընդհանրություն է ընտանիքների անդամներին կամ ազգականներին հնարավորին մեծ հոգեկան ցավ կամ տառապանք պատճառելը: Օրինակ՝ գլխատման մասին ընտանիքին տեղեկացնելը: Ընդ որում, դա անելը բացառիկ ցինիզմով ու ատելության բացահայտ ցուցադրմամբ:

Կարևոր բաղադրիչ է այն, որ նպատակ է դրված անել ամենը, որպեսզի պատճառվող հոգեկան ցավը ունենա երկար տևողություն: Օրինակ՝ 5-6 ժամ առաջ ընտանիքի անդամին զգուշացնելը, որ պատրաստվում են սպանված զինվորի լուսանկարը հրապարակել համացանցում ու այդ կերպ տևական ժամանակ խոշտանգելը:

Կարևոր նմանություններից է այն, որ փորձ է արվում այս ամենն օգտագործել հասարակության մակարդակում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնելու համար:

Օրինակ՝ գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական ցանցերի էջերից ատելություն պարունակող նյութեր տարածելը կամ սոցիալական ցանցերի հայկական էջերին պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ տարածելը՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ:

Այս բոլոր հարցերը նույնպես մեր ուշադրության ներքո են և դրանք առանձին զեկույցներով կներկայացվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Ըստ անհրաժեշտության՝ կարվեն նաև առանձին հրապարակումներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

BACK_TO_TOP