16:34 24.10.2020
«Եվրոպայի ազատ դաշինք» (ԵԱԴ) կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր առցանց ձեւաչափով հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Արմենպրեսս-ը:
Կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դե Լակալեն նշեց, որ իրենց կուսակցության նպատակը գործելն է, եւ այս քննարկումն այդ նպատակով էր կազմակերպվել։ «Պատրաստ ենք օգնելու։ Սա միայն սկիզբն է, մենք պարտավոր ենք արձագանքել, մենք չենք կարող հուսահատեցնել մարդկանց»,- ասաց նա։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով` միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները անգամ առանց անկախության ճանաչման, սակայն դա չի անում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որ միջազգային վերպետական կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵՄ-ն, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները ներկայացուցչություններ ուղարկեն Արցախ՝ արձանագրելու այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ այս օրերին, եւ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ։
«Սա է միակ տարբերակը` կանխելու Արցախի հանդեպ պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2016-ին նույնպես բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են կատարվել, որոնք նույնպես փաստաթղթավորված են Արցախի ՄԻՊ-ի կողմից՝ գլխատումներ, գերիների սպանություններ եւ այլն։
Այդ ամենին անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը, սակայն միջազգային հանրությունն այդպես էլ որեւէ գործուն միջամտություն չի ցուցաբերել, պատժամիջոցներ չի սահմանել։ «Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր։ Դեռ ուշ չէ` այս անգամ կանխելու հետագա պատերազմական հանցագործությունները»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։ Արտակ Բեգլարյանը ողջունեց ԵԱԴ կուսակցության նախաձեռնությունը, որով իրենց ուշադրության կենտրոնում են պահում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը. «Արցախը հիմնականում մեկուսացված եւ անտեսված է միջազգային հանրության կողմից, ինչը խրախուսում է Ադրբեջանին` դիմելու ավելի մեծ բռնությունների։ Արցախի բնակչության հանդեպ անտարբերությունն ու նրանց իրավունքների անտեսումը պատճառներից մեկն է այն ամենի, ինչ այսօր կատարվում է։ Դրա համար հայկական կողմը բազմիցս հորդորել է Արցախը ներգրավել տարբեր միջազգային ծրագրերում»։ Ադրբեջանի սոցիալական մեդիայի ակտիվությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չափազանց շատ են հայերի հանդեպ ատելությունն ու ատելության խոսքը։ Դա տասնյակ տարիների պետական քաղաքականության հետեւանք է, որով իրենց հանրության շրջանում ձեւավորել են հակահայ տրամադրություններ։ Իշխանությունները, հանրային դեմքերն ատելություն են սերմանում` սկսած մանկապարտեզից եւ դպրոցից, իրականությանը չհամապատասխանող պատմություններ են մատուցում իրենց հասարակությանը։ Արմենաֆոբիան հասցրել են նաեւ եվրոպական կառույցներ։ «Տարիներ շարունակ միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները, չնայած բոլոր ապացույցներին եւ ահազանգերին, որեւէ պատժամիջոց չեն կիրառել, ոչ էլ լուրջ արձագանք է եղել։ Այս ամենի բացասական հետեւանքները կզգացվեն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Եվրոպայում»,- ասաց նա։
Ջորդի Սոլիին հետաքրքրում էին Մինսկի խմբի աշխատանքները, կողմերի մոտեցումները։ Արմինե Ալեքսանյանը պատասխանեց, որ մենք մշտապես կողմ ենք եղել այդ ձեւաչափով խնդրի կարգավորմանը, նաեւ վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ինչը հնարավորություն կտար արձանագրելու, թե որ կողմն է խախտել հրադադարը, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվել է կառուցողական երկխոսությունից։ «Հայկական կողմը որեւէ պատճառ չունի ագրեսիա հրահրելու կամ ռազմական գործողությունների դիմելու։ Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, երբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, եւ զենքերը կրակում են»,- ասաց նա՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ Արցախի ճանաչումն այսօրվա հրամայականն է, քանի որ այդ կերպ կարելի է կանխել նոր ցեղասպանությունը։
ԵԱԴ կուսակցության անդամ Տատյանա Ժդանոկան (Լատվիա) հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքվում մեծաթիվ հայկական համայնք է ապրում։ Արմինե Ալեքսանյանն արձագանքեց, որ Ալիևը բավականին վառ երեւակայություն ունի, քանի որ անգամ «յան» վերջածանցով ազգանուն ունեցող որեւէ այլ երկրի քաղաքացի չի կարող մուտք գործել Ադրբեջան։ Նույնիսկ խառն ամուսնությունների դեպքում մարդիկ ստիպված են եղել լքել Ադրբեջանը դեռ 80-ականների վերջին, սակայն, ի տարբերություն դրա, Արցախում այսօր ապրում են ադրբեջանցիներ, որոնք ամուսնացած են հայերի հետ։
Կուսակցության բելգիացի ներկայացուցիչն ասաց, որ բելգիահայ համայնքի աջակցությամբ Բելգիայի կառավարությանն է ներկայացվել հայտարարություն` ճանաչելու Արցախի անկախությունը։ Մինչդեռ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը զեկուցագիր է ներկայացրել, թե իբր ագրեսիան հայկական կողմից է, և հորդորել զգույշ լինել։ Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմից ուժեղ ճնշում կա։ Բելգիացի պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր տանը և իր ապագան կառուցելու այնտեղ։ Նա հույս հայտնեց, որ շուտով պատերազմը կավարտվի, եւ ինքը կկարողանա այցելել Արցախ, որտեղ եղել էր անցած տարի։
ԵԱԴ կուսակցության անդամներ Ֆրանսուա Ալֆոնսի եւ Պիտեր վան Դալենի կողմից առաջարկ հնչեց նամակ գրել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որպեսզի վերջինս ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի։
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...