ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի․ Շառլ Միշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի․ Շառլ Միշել

17:00 01.09.2023

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղի բնակչության կարիքները բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբացման և Աղդամի ճանապարհի բացման հարցերը և յուրաքանչյուր ճանապարհով մատակարարումների հետ կապված մանրամասները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսնակի հայտարարությունում նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու գործին աջակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար։ Տեղում ներկայիս հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է։ Տեղի բնակչության կարիքների բավարարման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը հրամայական է», – նշված է հայտարարությունում։

Ըստ հայտարարության՝ Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը «կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։

«Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում: ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալ համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, և նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը նույնպես կարող է լինել հրատապ և ամենօրյա հիմնական կարիքների ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս», – գրված է հայտարարությունում։

Նշվում է, որ այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

«ԵՄ-ն նաև ընդգծել է Բաքվի կողմից Ղարաբաղի հայերին հստակ պատկերացում տալու անհրաժեշտությունը՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից վերադարձի ընթացակարգերի առումով: Զուգահեռաբար, շփումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ շփումների ընթացքում ԵՄ-ն շեշտել է հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար:

«Այս առումով կարևոր կլինի Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության և հուսալիության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև տեղում ներգրավվածության առումով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով», – նշված է հայտարարությունում:

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակի՝ վերոնշյալ բոլոր ջանքերը միակ նպատակն է ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների «անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող ողջ բնակչության»։

«Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև հաշվի առնելով ներկայիս էսկալացիան», – գրված է հայտարարությունում։

Եզրափակելով՝ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակը նշում է, որ ներկա իրավիճակի լուծում գտնելու համար ԵՄ-ն շփումներ է ունեցել տարբեր միջազգային դերակատարների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան

16:41 05.05.2025

Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված […] ...

Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց

16:36 05.05.2025

Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 […] ...

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան Ավինյան

16:31 05.05.2025

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան Ավինյան

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և […] ...

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:25 05.05.2025

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […] ...

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

16:20 05.05.2025

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:16 05.05.2025

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...

BACK_TO_TOP