20:20 28.07.2023
«Հորիզոն»-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը, որն արդեն երրորդ օրն է գտնվում է Կոռնիձորում և Ադրբեջանը թույլ չի տալիս այն հասցնել Արցախ:
«Մենք արդեն երրորդ տարին է մշտապես գտնվում ենք Ադրբեջանի հետ նման իրավիճակում և նման փոխհարաբերություններում, չկա մի իրավիճակ, չկա մի գործողություն կամ քայլ, որը ողջախոհության սահմաններում լինի կանխատեսելի ադրբեջանցիների հետ հարաբերություններում: Անգամ այս իրավիճակում և՛ ադրբեջանական կողմի արձագանքները, և՛ մոտեցումները, և՛վարքագիծը բացահայտում է, թե ինչպիսի վերաբերմունք ունի առհասարակ միջազգային իրավունքի, առավել ևս մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ Ադրբեջանը: Մեզ համար ոչինչ զարմանալի չէ»,-ասել է պետնախարարը:
Նրա խոսքով՝ հումանիտար աջակցության այս հարցը, որ դրված է ՀՀ-ի կողմից, այլևս ինքնին չի սամանափակվում ղարաբաղյան հարթությամբ և արդեն միջազգային հարթություն է բարձրացել, բայց տեսանելի է, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանը:
«Ես ամենևին որևէ շարժ չեմ տեսնում և չեմ էլ պատկերացնում, որ Ադրբեջանը ինչ-որ ձևով հիմա առանց լրջագույն ճնշումների կգնա միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու ճանապարհով, բայց, ամեն դեպքում, հուսով եմ, որ միջազգային հանրության կողմից արդեն իսկ մեկնարկած ճնշումները և իրադարձություններին առավել կտրուկ և դիպուկ գնահատականներn իրավիճակին կնպաստի փոփոխություն արձանագրելուն»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:
18:46 13.05.2025
Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ16:44 13.05.2025
Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ18:37 13.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել […] ...
17:58 13.05.2025
Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...
17:56 13.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...
17:52 13.05.2025
Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...
17:48 13.05.2025
«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...