Արցախի պետնախարարը՝ ապրանքների գների ու դրանց վերահսկման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.8 oC

Արցախի պետնախարարը՝ ապրանքների գների ու դրանց վերահսկման մասին

10:55 27.07.2023

ԼՂ կառավարության որոշմամբ` այսօրվանից շուկայում ապրանքի վաճառքի թույլատրելի գնից բարձր գնով վաճառք իրականացնող տնտեսվարողից վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու և պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը: Այս մասին Ֆեեյսբուքի իր էջում հայտնել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ, եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ կամ գաղտնի եղանակով բնակչությանն իրացվում է սահմանված գներից անհամեմատ բարձր արժեքով:

Հույս ունենալով, որ իրավիճակը կարող է ինքնակարգավորվել, ստեղծված պայմաններում պետությունը որոշակիորեն զերծ է մնացել կարգավորման վարչական մեթոդներ ու հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ընթացքը ցույց տվեց, որ առանց կոշտ քայլերի` կարգավորման հասնել հնարավոր չէ:

Արցախի կառավարության կողմից հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ շուկայում ապրանքների վաճառքի սահմանված թույլատրելի առավելագույն գնի խախտում թույլ տված անձինք ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլև նրանց կողմից հետագա խախտումը բացառելու համար վաճառքի ենթակա ապրանքը սահմանված արժեքով փոխհատուցելու եղանակով հարկադրաբար վերցվելու է ու պետական կազմակերպության միջոցով մատչելի գնով իրացվելու է բնակչությանը:

Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք:

Այսօրվանից սկսվելու է այդ գործընթացը, որի ընթացքը վերահսկելու եմ անձամբ ես: Արցախում իրավիճակը կարգավորվելուց հետո շրջափակման ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները և դրանց հեղինակները մեկ առ մեկ ենթարկվելու են բարոյական ու իրավական դատապարտման, ոչ ոք թող չկասկածի դրանում, թող ոչ մեկին չթվա, թե ինքը աննկատ է մնացել»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 13.05.2025

SHANTNEWS

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

17:58 13.05.2025

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

17:56 13.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

17:52 13.05.2025

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:48 13.05.2025

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

17:44 13.05.2025

25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...

BACK_TO_TOP