15:03 19.06.2023
2023 թվականի հունիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1101 զանգ: Կանչերից 9-ը տեխնածին, 38-ը՝ կենցաղային բնույթի են:
Տարվա այս սեզոնին օձերի ակտիվացման շրջանի հետ կապված, ավելացել է սողունների հայտնաբերման մասով կանչերի թիվը: Թունավոր օձերի հայտնաբերման 11 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Մարտակերտի և մեկական դեպքեր՝ Ասկերանի և Մարտունու շրջաններում: Վիճակագրության համաձայն, սողունների հայտնվելու մասով կանչերի մեջ գերակշռում են բնակելի տարածքներից հայտնաբերման դեպքերը: ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս տանը կամ տնամերձ այգիներում, հասարակական վայրերում օձ նկատելու դեպքում՝ անմիջապես զանգահարել ծառայության թեժ գիծ՝ 911 կարճ հեռախոսահամարին:
Հրդեհի վերաբերյալ գրանցվել է 4 կանչ՝ տրանսպորտային միջոցում, օժանդակ շինությունում և էլեկտրալարերում: Արձանագրվել է նաև հրդեհի վերաբերյալ կեղծ ահազանգի մեկ դեպք: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով, Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, մոտոպոմպով իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ:
Հունիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 6 դռան և 7 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 5 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերել են շուրջ 224 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, որին զուգահեռ, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով՝ իրականացվում է տարածքների մաքրման աշխատանքներ:
Շուրջօրյա ծառայության ընթացքում, ՆԳՆ ծառայողները արձագանքում են բնածին, մարդածին և տեխնածին բոլոր կանչերին՝ իրականացնելով պատահարների հետևանքների մեղմացման և համապատասխան կանխարգելիչ գործողուններ:
12:32 15.05.2025
Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
12:19 15.05.2025
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ ...
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...