17:21 19.06.2023
Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության՝ ավելի քան 170 պատգամավորներ, սենատորներ և տարածքային մարմինների ընտրված ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քսավյե Բերտրան, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Օլիվյե Մարլեն, «Հանրապետականներ» կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Սիոտին և այլք հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչով։
Կոչը հրապարակվել է ֆրանսիական «Լա Ֆիգարո»-ում, «Արմենպրես»-ը հայերեն թարգմանությունը ներկայացնում է ստորև.
«Սա տագնապի ահազանգ է, որը ցանկանում ենք հնչեցնել: Տագնապի ահազանգ բոլոր նրանց կողմից, ովքեր չեն ցանկանում լռել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծրագրված վախճանի և այդ տարածքի հայ բնակչության՝ ջարդերի ենթարկվելու վտանգի։
Հայաստանը, 2020 թվականի աշնանը Ադրբեջանի տարած հաղթանակից հետո, հայտնվել է խիստ թուլացված և խոցելի վիճակում: Այդ ժամանակից ի վեր, Բաքվի ռեժիմի հետ Հայաստանի՝ խաղաղությանը միտված բանակցությունները տեղի են ունենում ուժերի լիակատար անհավասարակշռության պայմաններում. Ռուսաստանի դե ֆակտո և դե յուրե դաշնակից Ադրբեջանը, ինչպես օրեր առաջ այդ մասին հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վեց ամիս շարունակ անմարդկային շրջափակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չգրավված հատվածի նկատմամբ՝ սովի ենթարկելու և այնտեղ ապրող 120.000 հայերին վտարելու բացահայտորեն հայտարարված հավակնությամբ:
Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է երաշխավորեին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը, փաստացի նաև մատակարարումները, ի ցույց դրեցին իրենց անկարողությունը։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված անհապաղ ապաշրջափակում պարտավորեցնող որոշումը Իլհամ Ալիևի համար մնացին անհետևանք։
Մնալով միայնակ և առանց օժանդակության գերզինված Ադրբեջանի ռազմատենչ ու պահանջատիրական նկրտումներին դեմ հանդիման՝ Հայաստանն այժմ փորձում է փրկել իր սեփական տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում, հանդես ենք գալիս Ֆրանսիական Հանրապետության նախագահին ուղղված պաշտոնական կոչով․ Ֆրանսիան կարող է միջամտել, Ֆրանսիան պետք է միջամտի: Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ միայն մարմնավորում են ժողովրդավարական արժեքները մի տարածաշրջանում, որտեղ առանց բացառության իշխում են ավտորիտար, մինչև անգամ, բռնապետական պետությունները, այլ ստանձնել են մեզ համար ընդհանուր քրիստոնեական մշակույթի առաջապահի դերը։ Պարտավոր ենք դա անել, քանի որ այդպես է թելադրում պաշտպանելու մեր պատասխանատվությունը, որը բխում է 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առջև ստանձնած մեր պարտավորություններից:
Կարող ենք և պետք է միջամտենք կրկին հրավիրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ ընթացող բանակցությունների շրջանակ վերափոխելու համար: Քանի որ ընդունել այդ բանակցություններն այնպիսին, ինչպիսին դրանք ընթացել են մինչև Քիշնև, այսինքն Ֆրանսիայի և Արևմուտքի վրայից հանելով Լեռնային Ղարաբաղի հայերին վերստին լքելու պատասխանատվությունը, ինչպես ժամանակին լքել էինք Կիլիկիայի հայերին, կնշանակի համաձայնել մոտալուտ պատերազմին, Հայաստանի և տարածաշրջանի ապակայունացմանը, ինչը վտանգավոր է բոլորիս համար։
Ուստի, Անվտանգության խորհուրդը պետք է իր բանաձևով պարտադրի այն փաստը, որ այս բանակցությունների նախապայմանը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտման ցանկացած գործընթացի բացառման բացարձակ երաշխիքը։ Անվտանգության նման երաշխիքը, որը Ֆրանսիան պետք է պահանջի և պարտադրի, կհենվի միայն միջդիրքային միջազգային ուժերին տրված մանդատի վրա, որոնք կլրացնեն իրենց անարդյունավետությամբ աչքի ընկած ռուսական խաղաղապահ ուժերին․ վերջիններիս՝ 2025 թվականից հետո մանդատի երկարաձգումը վտանգված է: Ի վերջո, այդ բանաձևը պետք է սահմանի, ըստ էության վերականգնի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ որպես նրանց կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքի գլխավոր երաշխիք՝ դիմակայելու ռասայական ատելության հիմքի վրա կառուցված ադրբեջանական պետությանը։
Հրամայական ենք համարում, որ նախագահ Մակրոնը կյանքի և արժանապատվության այս հիմնարար իրավունքի սկզբունքը վերահաստատի հենց Գորիսում՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի դարպասների մոտ, ինչպես նրան նախորդող նախագահները՝ Ֆրանսուա Միտերանը և Ժակ Շիրակն արեցին Սարաևոյում։
Մի աշխարհում, որտեղ կործանիչ և ծավալապաշտ ուժերն առաջընթաց են արձանագրում, Ֆրանսիան կարող է և պետք է հանդես գա հայ-ադրբեջանական բանակցություններում հավասարակշռությունը վերականգնելու նախաձեռնությամբ՝ մեր բոլոր գործընկերների հետ միասին վերաիմաստավորելով Հարավային Կովկասում հաստատված անվտանգային ճարտարապետությունը:
Այս վերաձևակերպման դրսևորումը պետք է լինի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների հզորացումը, ինչին պետք է մեր նպաստը բերենք։ Քանի որ միայն Հայաստանը, ով ի զորու է ինքնապաշտպանվելու (ինչն այսօր այդպես չէ), կվերագտնի իր ինքնավստահությունը, վստահությունը ժողովրդավարական արժեքների հանդեպ, որի՝ գրեթե միակ կրողն է տարածաշրջանում»:
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...