20:09 04.09.2024
Queen ռոք խմբի կիթառահար և երգահան Բրայան Մեյը հայտարարել է, որ ինսուլտ է տարել, սակայն ապաքինվում է և կարող է կիթառ նվագել։ Այս մասին 77-ամյա երաժիշտը խոսել է YouTube- ում հրապարակված տեսանյութում։
Մեյի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։
«Հանկարծ անսպասելիորեն ես կորցրի ձեռքիս կառավարումը, ու դա բավականին սարսափելի էր», – ասել է Մեյը:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են մոտակա հիվանդանոց Լոնդոնի մերձակայքում։
«Լավ նորությունն այն է, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես անում եմ այն, ինչ ինձ ասացին բժիշկները, այսինքն, ըստ էության, ոչինչ։ Զավեշտն այն է, որ ես չեմ կարող դուրս գալ, վարել, թռչել ինքնաթիռով, բայց ես լավ եմ», – վստահեցրել է կիթառահարը:
2020 թվականին Մեյը հայտնել է, որ սրտի կաթված է տարել, որից հետո երաժշտին երեք ստենտ են տեղադրել։
15:50 30.07.2025
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանումԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...
15:37 30.07.2025
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...
15:25 30.07.2025
Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՀուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...