«Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է». Դանիել Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+38.09 oC

«Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է». Դանիել Դանիելյան

17:51 06.09.2024

Այսօր հանրապետությունում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի փառատոնյան 32 միջոցառում, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում կգործի գրքի տոնավաճառ:

Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ինչպես նաև գրողներ, հրատարակիչներ և ընթերցասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի բացման կապակցությամբ՝ նշելով, որ այն ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից մեկն է:

«Նոր ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, որը մեկնարկել է այսպիսի մեծ ու կարևոր միջոցառմամբ՝ Գրքի փառատոնով, ինչը հրաշալի ուղերձ է մեր երեխաների ու ամբողջ հասարակության համար: Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է, իսկ կարդալը երազելու, մտածելու, մտքի ու ոգու թռիչք ունենալու ճանապարհ է: Ընթերցանությունն օգնում է զարգացնել քննադատական և վերլուծական միտքը, ինչը շատ կարևոր է թե՛ դպրոցականների, թե՛, առհասարակ, հասարակության համար»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նրա գնահատմամբ՝ հիմնադրման օրվանից փառատոնը զարգանում է անշեղ ուղիով, և ցանկություն կա ամրապնդելու միջազգային կապերը, ընդլայնելու փառատոնի սահմանները՝ այն հասցնելով նաև մարզեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փառատոնի առջև դրված խնդիրներից ամենակարևորը լուծված է. մեկ հարթակում միավորել և խրախուսել գրքի ստեղծման գաղափարից մինչև ընթերցող բոլոր օղակներին:

«Ուղերձը հետևյալն է՝ թե՛ ընթերցող, թե՛ գրող ու հրատարակիչ՝ բոլորս զարգանանք միասին: Այս երեք օրն օգտագործենք՝ ևս մեկ անգամ կարևորելու գիրքը, հասարակության մեջ զարգացնելու հետաքրքրությունը գրքի նկատմամբ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր ժամանակների գործընկերներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավորի:

Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր քաղաքում պետք են մարդիկ, որոնք կարդում են: Ընթերցանությունը փոխում է մոտեցումը միջավայրի և մարդկանց նկատմամբ՝ վերափոխելով մարդուն «ես»-ի և «իմ»-ի վերաբերմունքից դեպի «մեր»-ի և «ընդհանուրի»»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են տաղավարներում, ծանոթացել հրատարակված գրականությանը:

Կարևորելով փառատոնի ձևաչափը՝ հրատարակիչները նշել են, որ այն լավ հնարավորություն է մեկ վայրում երեք օր շարունակ ընթերցողներին ներկայացնելու իրենց հրատարակած գրքերը և դրանց նկատմամբ հետաքրքրություն սերմանել նաև ոչ ընթերցասերների մոտ: Ընթերցողները ևս կարևորել են փառատոնը՝ շեշտելով, որ սիրով սպասում են գրքի այս տոնին, որը հնարավորություն է տալիս միանգամից ծանոթանալու Հայաստանում տպագրվող գրականությանը, զրուցել գրողների ու հրատարակիչների հետ, ներկա լինել գրական տարբեր միջոցառումների, հաղորդակից դառնալ գրական միջավայրին և գնել շատ գրքեր՝ օգտվելով փառատոնի զեղչերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության լավարկումը՝ ՆԳՆ-ում ընթացող համապարփակ բարեփոխումների առանցքային բաղադրիչներից․ հանրային քննարկում

16:00 30.07.2025

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության լավարկումը՝ ՆԳՆ-ում ընթացող համապարփակ բարեփոխումների առանցքային բաղադրիչներից․ հանրային քննարկում

Օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայումն ու կատարելագործումը ՆԳ նախարարության ոստիկանությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված առանցքային բաղադրիչներից է։ Այն ենթադրում է վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը և մշակել լիովին նոր օրենսդրական փաթեթ։ Այդ նպատակով ՆԳ նախարարությունն ու Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ իրականացրել են փորձագիտական գնահատում՝ նախանշելով օրենսդրության լավարկմանը վերաբերող ուղիները։ Նախաձեռնության շրջանակներում հուլիսի 24-ին տեղի է […] ...

Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանում

15:50 30.07.2025

Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանում

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

15:37 30.07.2025

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...

Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

15:25 30.07.2025

Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Հուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

15:12 30.07.2025

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...

SHANTNEWS

15:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP