16:14 07.06.2024
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20-ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:
Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:
Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, դեռևս պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնել դեպի գիտական հետազոտությունը, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ամրապնդել աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապը: Ծրագրի կարևորությունն է յուրովի բացահայտել Չարենցի կերպարը և նրա «օգնությամբ»՝ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագները, ստեղծագործական ժառանգությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ կրթության ոլորտը մշակույթի ռազմավարության գլխավոր ուղղություններից է, որը նաև նախարարության հիմնական առաքելությունն է:
«Մենք ամեն կերպ ձգտում ենք ուժեղացնել կրթական ծրագրերի բաղադրիչը թանգարաններում և հենց այդ նպատակով էլ վերանայել ենք «Դպրոցական բաժանորդային համակարգ» բազմամյա ծրագիրը, որն այժմ համապատասխանեցվել է դպրոցական կրթական ծրագրին: Ստեղծել ենք նաև Մշակույթի զարգացման հիմնադրամ, որը պետք է օգնի թանգարաններին բեռնաթափել ամենօրյա այլ աշխատանքների ծավալը և կենտրոնանալ գիտակրթական նախաձեռնությունների վրա: Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրին, որը բավականին լավ արձագանքներ է ստացել անցյալ տարի, և կարծում եմ՝ այս տարի ևս դպրոցականների շրջանում կարժանանա մեծ ուշադրության: Այն հնարավորություն է ընձեռում դպրոցականներին իրենց կյանքը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և հորդորել բոլոր ուսուցիչներին ակտիվորեն ներգրավել դպրոցահասակներին «Չարենցյան ամառ» նախաձեռնությանը՝ պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնելով դեպի գիտական հետազոտությունը և թանգարանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծել է ընթերցանության կարևորությունը, որը խթանում և զարգացնում է ստեղծագործական միտքը: Նա դպրոցականներին հորդորել է ընթերցել լավագույն գրքեր, մասնավորապես՝ Չարենցի ստեղծագործությունները՝ հավելելով, որ պատահական չէ ընտրված կրթամշակութային ծրագրի մասնակիցների տարիքը՝ 14-17 տարեկան. «Չարենցը, լինելով անհագ ընթերցող, հենց այս տարիքից է կարդացել հայ և համաշխարհային դասական գրականության լավագույն նմուշները, ինչն էլ ամուր հիմք է հանդիսացել մեծն պոետի անգնահատելի գրական ստեղծագործությունների ստեղծմանը: Իմ համոզմամբ՝ ուսուցիչներն ու աշակերտներն առաջին հերթին պետք է մտնեն կրթական և ստեղծագործական գաղափարների իրականացման դաշտ՝ դառնալով ակտիվ ընթերցող»:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը ներկայացրել է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի բովանդակությունը, մանրամասները, մասնակցության ընթացակարգը:
«Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային հանգիստը ապահովել կրթական ժամանցով, միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացնել հետազոտական, կրթական գիտական աշխատանքի հանդեպ, աջակցել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: Ծրագրի ընթացքը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, գիտաժողով, նյութերի ժողովածուի հրատարակում: Առաջին փուլը մեկնարկում է այսօր, և ամառվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ուսուցիչների, ծնողների օգնությամբ ձեռնամուխ լինել այդ աշխատանքների: Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էլ պատրաստակամություն է հայտնում՝ աջակցելու և խորհրդատվություն տալու դպրոցականներին, որովհետև հետազոտական աշխատանքը պետք է իրականացվի տեխնիկական չափորոշիչներին համապատասխան: Սեպտեմբերի 20-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն է: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող գիտաժողովին, և լավագույն նյութերը կհրատարակվեն»,- նշել է Ժաննա Մանուկյանը՝ ընդգծելով որ 2024 թվականի խորագիրն է «Չարենցը և գիրքը:
Ավանդույթի համաձայն՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը յուրաքանչյուր ծրագիր նախաձեռնելիս առաջնորդվում է բանաստեղծի պատգամներով: Վերոնշյալ ծրագիրը նրա՝ «Մանուկ ընթերցողների կոնֆերանսի» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://forms.gle/hMXLRknsCcbtPseu9 հղումով: Հետազոտական աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են): Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...