13:43 08.06.2025
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։
21:44 06.06.2025
Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […]
19:10 06.06.2025
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […]
18:45 06.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW […]
16:06 06.06.2025
Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային […]
14:54 06.06.2025
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում:
14:39 06.06.2025
Հնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող […]
18:48 05.06.2025
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի կապակցությամբ մեր երկրում գտնվող՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի […]
16:53 05.06.2025
Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում կմեկնարկի նրա անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության […]
15:47 05.06.2025
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը: Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին […]
16:28 04.06.2025
Հայաստանը որպես պատվո հյուր մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը, հետազոտում արվեստագետների և նրանց միջավայրերի միջև հարաբերությունները: Ներկայացվում է նաև Հայաստանի լեռնային քարտեզագրությունը, որը բացահայտվում է ավելի […]
12:50 03.06.2025
Հայաստանի նկարիչների միության դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալը ՀԳՊԱ-ի ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներում և ծանոթացել Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի, Կերպարվեստի ֆակուլտետների շրջանավարտների ստեղծագործական աշխատանքներին և […]
12:12 03.06.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […]
17:23 02.06.2025
Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե […]
16:06 02.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզ: 2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն […]
13:38 02.06.2025
Հունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: «Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել […]
11:10 30.05.2025
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված միջոցառումն ուղղված էր ակադեմիական և գիտական համակարգերի միավորման առաջատար միջազգային փորձի ներկայացմանը, […]
11:01 30.05.2025
91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։ Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։ 1962 թվականից հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կերտելով Անուշի կերպարը՝ Տիգրանյանի […]
15:33 27.05.2025
Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում կհաստատվի Ֆրանկոֆոնիայի միջազգային […]
15:08 27.05.2025
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների […]
12:30 26.05.2025
Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացել է ֆրանկոֆոն մշակույթի նախարարների 5-րդ կոնֆերանսը, որն անցկացվել է «Հաստատել մեր մշակութային ինքնիշխանությունը. ռազմավարություններ և գործիքներ ֆրանկոֆոնիայի թվային և ներառական միջավայրի համար» խորագրի ներքո: Նախարարական համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա ներկայացրել է մշակույթի ոլորտում Հայաստանի թվային հայեցակարգի ռազմավարությունն ու գործիքակազմը: «Ինձ համար մեծ պատիվ է այս հեղինակավոր հարթակում հանդես գալ […]
21:00 25.05.2025
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է:
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […]
10:00 24.05.2025
Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […]
15:51 23.05.2025
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ […]
19:10 22.05.2025
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել […]
16:38 22.05.2025
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […]
13:24 22.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […]
15:07 21.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […]
18:18 20.05.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […]