TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+31.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Մահացել է հայտնի երգիչ Պիեռ Նարցիսը

13:04 22.06.2022

46 տարեկանում մահացել է ծագումով կամերունցի ռուս երգիչ Պիեռ Նարցիսը, Instagram-ում հայտնել է նրա կինը՝ Վալերյա Կալաչևան։ «Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա… դուք հավերժ կլինեք մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ հրաշալի դստեր համար: Ես քեզ հանձնում եմ ձեր Ամենակարող հոր ձեռքը: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։ Նա […]

̰
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակը

12:50 22.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն ողջունում […]

̰
Շահառու երեխաների ամառային հանգuտի կազմակերպման համար կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

12:08 22.06.2022

ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դպրոցականների 2022-ի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1․ Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն […]

̰
«ART շաբաթ»․ Գյումրիում մեկնարկել է դասական երաժշտության փառատոնը

18:08 21.06.2022

Միջազգային բեմերում ծափերի արժանացած «Խաչատրյան տրիո»-ի համերգով Գյումրիում բացվեց «ART շաբաթ» դասական երաժշտության փառատոնը։ Երաժշտարվեստի ընտրյալ հատիկն համարվող դասական երաժշտության անհատ կատարողներին և համույթներին համախմբելու, մեկ հարթակ ստեղծելու համար երեք տարի առաջ սկիզբ դրվեց «ART շաբաթ» փառատոների անցկացման։ 2020 և 21 թվականներին համավարակի սահմանափակումների պատճառով մշակութային այս նախագծում դադար եղավ։ Եվ միայն այս տարի հնարավորություն […]

̰
«Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ ՀՊԹ-ի կամարաշարին

20:41 20.06.2022

Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ին: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը, որը կուղեկցվի ավանդական երաժշտության մոտիվներով, կնպաստի ավանդական մշակույթի արդիականացմանն ու հանրահռչակմանը:

̰
Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի

17:33 20.06.2022

Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), որն արժանացել է Գրան պրի մրցանակի: Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել […]

̰
Աշտարակի խճուղում «Mercedes-Benz G500»-ի կողաշրջվելու հետևանքով տուժածներ չկան

15:48 19.06.2022

Հունիսի 19-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կովկաս ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով Թբիլիսիում փողոց է անվանակոչվել

19:36 17.06.2022

Թբիլիսիում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի անվան փողոցի պաշտոնական բացման արարողությունը։ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը այսուհետ կկրի հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը: Հաղորդում է Aliq Media-ն։ Փողոցի բացման արարողությունը կայացել է Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ փողոցը պաշտոնապես անվանակոչվել է սույն թվականի մարտի 11-ին, իսկ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ […]

̰
Լեգենդար «Կուս» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

19:24 17.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։ Լեգենդար քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը տեղեկացրել է, […]

̰
«Ոսկե ծիրանի» ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ

17:17 17.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ […]

̰
Նախագիծ. «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

11:15 17.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր […]

̰
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին

18:23 16.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նվագախումբը փառատոնին մասնակցում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հրավերով: Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտական այս խոշոր փառատոնի շրջանակում հանդես կգա առաջին անգամ։ Փառատոնին նվագախումբը ելույթ կունենա երկու […]

̰
«Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է». Արա Խզմալյան

17:40 16.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը […]

̰
Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը

16:08 16.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: […]

̰
Հանդիսավոր կերպով ճանապարհել են ԵՊՀ շրջանավարտներին

22:17 15.06.2022

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գիտական, մշակութային համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին, ելույթ ունեցել, ապա […]

̰
Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն

19:59 15.06.2022

Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Շիրակի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Փառատոնը նախաձեռնել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը և բաց է Հանրապետության բոլոր երգչախմբերի համար։ Մեկ մրցութային փուլով, 8 երգչախումբ՝ 207 մասնակցով հայտ էին ներկայացրել Գյումրիի «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնին։ Երգչախմբային մրցույթների անցկացման փորձ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները Գյումրիում […]

̰
Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կվերածվի արվեստների այգու

18:52 15.06.2022

Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կփոխի իր նշանակությունը և կվերածվի բացօթյա արվեստային կանաչ միջավայրի։ Նախագծի հեղինակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղն է։ Բացօթյա մշակութային այգու բարեկարգումն ու կառուցումը բուհի ուսանողների և աշխատակազմի համատեղ ուժերով սկսել են անցած տարվանից։ 1600 քառակուսի մետր տարածքը մաքրել են աղբից, ստեղծել կանաչ գոտիներ, որը կվերածվի մշակույթի ու արվեստի բացօթյա հարթակի։ […]

̰
Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

17:53 15.06.2022

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր է փոխանցում հանդիսատեսին: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել […]

̰
19-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով

11:31 15.06.2022

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ «Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ […]

̰
Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

22:24 14.06.2022

Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
Կատարում կբացվի «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

11:25 14.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե […]

̰
Հանդիպում հայտնի երաժիշտների հետ և վարպետաց դասեր ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղում․ հյուրն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը

18:57 13.06.2022

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը  անցած տարվանից  հանդես է գալիս կարևոր նախաձեռնությամբ։ Հանդիպումների շարք է նախաձեռնել հայտնի ու մեծանուն  երաժիշտների ու կոմպոզիտորների հետ։ «Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» խորագրով ծրագիրն իրականացվում է  բուհի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների  շրջանակներում։ «Մեր նախագծի հյուրերը հայկական երաժշտարվեստի նշանավոր դեմքերն են, որոնք միշտ հասանելի չեն ուսանողությանը։ […]

̰
«Դասարան+Դասական» կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկ. 70 աշակերտ բացահայտելու է թատրոնի աշխարհը

16:44 13.06.2022

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը: «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: […]

̰
Երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր

12:55 13.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է: Հունիսի 1-ից մեկնարկած ծրագրի հերթական կանգառը Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիկ համայնքների երաժշտական դպրոցների սաները հաջողությամբ ներկայացել են իրենց կատարումներով: Հունիսի 7-ից 8-ը […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

11:04 13.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին: Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում: Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ […]

̰ ̰
Ավետիք Իսահակյանի Գյումրիի տուն-թանգարանին են փոխանցվել Վարպետի ձեռագիր նամակն ու եզակի նկարներ

17:20 11.06.2022

Վարպետի տուն-թանգարանում 1700-ից ավելի ցուցանմուշ կա։ 1975 թվականի հոկտեմբերին հիմնված տուն -թանգարանը զբաղվում է նաև հավաքչական գործունեությամբ՝ մեկտեղելով Վարպետի անձնական իրերը: Թանգարանում ցուցադրվող  իրերի շարքում, սակայն, Վարպետի  ստեղծագործությունների ձեռագիր ցուցանմուշներ չկան, միայն կրկնօրինակներ են։ Առաջին բնօրինակ ցուցանմուշը տուն-թանգարանին փոխանցեցին «Շիրակ» հայրենակցական միության  անդամները։ Ավետիք իսահակյանի ձեռագիր նամակն ու ծրարը տարիներ առաջ գտնվել են ժողկրթբաժնի նախկին […]

̰
Ջասթին Բիբերը հայտնել է դեմքի մի հատվածի պարալիզացման պատճառը

09:01 11.06.2022

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր դեմքի կեսը պարալիզացվել է Ռամսեյ Հանթի համախտանիշի պատճառով, որն իրենից ներկայացնում է հերպեսի տարատեսակ: «Այդ վիրուսն ախտահարում է ականջի և դեմքի նյարդերը»,-ասել է Բիբերն իր սոցցանցերի էջում հրապարակված տեսանյութում: Ինչպես նշել է երգիչը, պարալիզացվել է դեմքի ողջ աջ հատվածը: Ավելի վաղ Բիբերը հայտնել էր The Justice World […]

̰
Շիրակի մարզային գրադարանի ընթերցողները հանդիպել են գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ

20:45 10.06.2022

Շիրակի մարզային գրադարանը հանդիպում էր կազմակերպել ժամանակակից գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Արձակագիր Աղաբաբյանը գրական աշխարհում  հայտնի է  «Մենակը», «Ռեզիդենտը», «Գաղտնիքների  տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Արտերը սպասում են հնձվորի», «Թակարդը» վեպերով։ «Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ տարիքի մարդիկ են ինձ ընթերցում, խնդրում էի գրախանութներում նշեն, թե ովքեր են իմ գրքերը գնում։ Ինձ համար շատ […]

̰
Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը

20:27 10.06.2022

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, ովքեր պայքարել են հանուն հաղթանակի՝ պատերազմի դաշտում ու թիկունքում: Նախագիծը կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում ռուսական տունը)։ Տեղկացնում է Լոռու մարզպետարանը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ […]

̰
BACK_TO_TOP