13:39 12.11.2021
Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են բուհի դասախոսական կազմի, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանի, ինչպես նաև շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական, կիրառական արվեստի շուրջ 100 աշխատանքներ: Հայաստանի նկարիչների […]
13:55 10.11.2021
«Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը». միջոցառումներ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվեն հայ նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանները: Այդ առիթով տուն-թանգարանի համերգասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, և «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի առաջիկա երկու համերգները նվիրված կլինեն անվանի կոմպոզիտորներին: Դրանց կմասնակցեն հանրապետության ճանաչված երաժիշտ-կատարողները: Նոյեմբերի […]
10:04 10.11.2021
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը հայտնել է, որ «Շան ուժը» ֆիլմում ծխող ամերիկացի կալվածատիրոջ դերն իր համար չափազանց դժվար է եղել։ Այս մասին նա ասել է բրիտանական Esquire ամսագրի հետ զրույցում՝ դեկտեմբերի 1-ին Netflix-ում թողարկվելուն ընդառաջ: «Երեք անգամ նիկոտինային թունավորում եմ ունեցել, իսկապես սարսափելի է, երբ պետք է շատ ծխել»,- ասել է դերասանը։ Քամբերբեթչը մարմնավորում է […]
23:24 09.11.2021
ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։ Գտածոները կհանձվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին։ ֆոնդում։ Քանագեղում պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Քանագեղի հնավայրը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով։ Այս տարի հնավայրում պեղումներ […]
18:41 09.11.2021
Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին կայացան համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները։ Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ ընտրվեց Հայաստանը։ Տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։ Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և […]
14:29 09.11.2021
ՀՀ` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 8 արժեքով ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող […]
14:28 09.11.2021
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք և […]
19:06 08.11.2021
Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով նկարիչներին օրենսդիր մարմնում, ընդգծել է, որ խորհրդարանը քաղաքացիների ընտրությամբ ձևավորվող ներկայացուցչական մարմին է: «Ազգային ժողովն ամուր կապերով է կապված արվեստի հետ: Մեզ միավորում է ոչ միայն մասնակցությունը հասարակական կյանքին, այլև պատասխանատվությունը […]
16:41 08.11.2021
Նոյեմբերի 6-ին Վիեննայի «Antonio-Vivaldi» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ-առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին, տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Համերգին կազմակերպել էին Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի և Ավստրիայում բնակվող հայ […]
14:18 08.11.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրություններն են, որոնց գոյությամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի:
21:20 07.11.2021
Թուրքիայում գտնվող Այզանոյ անտիկ քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են Աֆրոդիտեի և Դիոնիս աստվածների արձանների գլուխները։ Այզանոյ քաղաքը հիմնադրվել է բրոնզե դարում։ Հելլենիստական դարաշրջանում համարվել է քաղաքական ու տնտեսական կենտրոն։ Մ․թ․ա 133 թվականին քաղաքը դարձել է հռոմեական Ֆրիգիյա Պակատիանա պրովինցիայի մաս։ Մինչ մեր օրերը Այզանոյում պահպանվել են Զևսի տաճարը, ամֆիթատրոնը և շուկայի ավերակները։ Ավելի վաղ պեղումների […]
16:00 07.11.2021
Անգլիայում, Լոնդոնից 80 կմ հեռավորության վրա գտնվող միջնադարյան եկեղեցում, հնագետները հայտնաբերել են հռոմեական երեք կիսանդրի։Այս մասին հայտնում է Artnet News-ը։ Կիսանդրիներից մեկը տղամարդու է, մյուսը կնոջ, իսկ երրորդը՝ երեխայի։ Բոլոր երեք կիսանդրիները բնորոշ են վաղ հռոմեական քանդակագործությանը։ Հնագետները ենթադրում են, որ քանդակները թվագրվում են մ․ թ․ 43-410 թվականներին, երբ Անգլիան Հռոմեական կայսրության մաս էր կազմում։ […]
18:23 06.11.2021
Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (նկ․ 1)։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել […]
17:10 06.11.2021
1912 թվականին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում բեմադրվում է նոր օպերային ներկայացում: Նախաձեռնությունը Ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն է պարուսույց, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Գյումրեցի հանդիսատեսին կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի 1692 թվականին գրված «Դիդոնե և Էնեաս» օպերան, որի նախապատրաստական և բեմադրման աշխատանքներն ամբողջությամբ կատարվում […]
13:40 05.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է 2022 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. նոյեմբերի 16-ը: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. նոյեմբերի […]
18:30 04.11.2021
Netflix սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է «Թղթե տուն» հայտնի սերիալի հինգերորդ եթերաշրջանի երկրորդ մասի նոր թրեյլերը։ Հիշեցնենք, որ պրեմիերան ծրագրված է դեկտեմբերի 3-ին։ Սա «Թղթե տունը» սերիալի վերջին եթերաշրջանն է։ Հինգերորդ եթերաշրջանի առաջին մասը ցուցադրվել է սեպտեմբերի սկզբին։
14:42 04.11.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ […]
18:07 03.11.2021
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) […]
14:44 03.11.2021
Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով ամփոփվել է «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարներին բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային համբավ վայելող երաժիշտների մասնակցությամբ: Ամփոփիչ համերգային երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են հետևյալ ստեղծագործությունները՝ Պյոտր Չայկովսկի՝ Պոլոնեզ «Եվգենի Օնեգին» օպերայից, Ալեքսեյ Շոր՝ Դաշնամուրի […]
18:32 02.11.2021
Գյումրիի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 156-րդ թատերաշրջանի երկրորդ պրեմիերան: Նոյեմբերի մեկից թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում է «Քայլեր» պիեսը։ Այն անդրադառնում է խիստ արդիական ու ցավոտ թեմայի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։ Այն դիպուկ անդրադարձ է կյանքի ու մահվան, ապրելուն և ապրեցնելուն միտված սխալ ու ճակատագրական քայլերի մասին, որտեղ գլխավոր հերոսը մեծ կարողությունների ու հարստության […]
14:08 02.11.2021
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ: Երեկ «ՀԲԸՄ Հայաստան» դահլիճում տեղի է ունեցել «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին համանուն նկարչական արշավի մասնակիցների ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը […]
18:15 01.11.2021
Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքերով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում […]
15:16 01.11.2021
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում 2021 թ. հոկտեմբերի 11-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Հուշագրի նպատակն է նպաստել կողմերի միջև մշակութային կապերի զարգացմանը մշակույթի ոլորտի հաստատությունների և կազմակերպությունների միջև համագործակցության ու կապերի […]
18:15 30.10.2021
Այսօր Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրի պատվավոր քաղաքացի, քաղաքի նվիրյալ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Սպանդարյան 24 հասցեում, որտեղ ապրել է մշակույթի վաստակավոր գործիչը, բացվել է նրա խորաքանդակը։ Հեղինակը գյումրեցի երիտասարդ քանդակագործ Վահագն Պապոյանն է։ Իսկ Հայորդաց տան դահլիճում տեղի է ունեցել Հասմիկ Կիրակոսյանի «Նվիրում» գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը ընթերցողին ներկայացնում է […]
17:36 29.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժառանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002) ծննդյան 100-ամյակին: Եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի […]
13:18 29.10.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները: Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են […]
20:33 28.10.2021
Մեծ Բրիտանիան Թուրքիային է վերադարձրել 4250 տարվա ոսկյա սափոր։ Փորձաքննությունը պարզել է, որ արտեֆակտը երկրից ապօրինի է դուրս բերվել, հայտնում է The Art Newspaper-ը։ Նախկինում սափորը անգլիացի գործարար Արթուր Գիլբերտի և նրա կնոջ՝ Ռոզալինդի հավաքածուի մի մասն է եղել, ովքեր երկար տարիներ հավաքել են դեկորատիվ արվեստի առարկաներ, այդ թվում՝ սպասք, ինչպես նաև արծաթից և ոսկուց […]
14:26 28.10.2021
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։ «Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։ Ծրագրի նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապին, մշակույթով միավորել […]
20:27 27.10.2021
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հերթականը հոկտեմբերի 26-ի երեկոյան էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է […]