13:30 02.07.2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է change.org-ում ստեղծված խնդրագիրը. դրանով առաջարկվում է բոյկոտել հուլիսի 3-ին Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում։ «Չի կարելի թույլ տալ Ադրբեջանին ռազմական հանցագործություններ կատարել և այնուհետև միջազգային իրադարձություններ անցկացնել, կարծես ոչինչ չի եղել: Եվրո 2020-ի քառորդ եզրափակչի մարզադաշտը շատ քիչ հեռավորության […]
20:58 01.07.2021
2006 թվականին կառավարությունը ներդրեց պետպատվերի կարգ, որը հնարավորություն տվեց երաժշտական դպրոցների մոռացության մատնված նվագարանների բաժիններում աշակերտներ ներգրավել, որոնք անվճար՝ պետպատվերով, սովորում էին հազվագյուտ նվագարանների բաժիններում։ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների այդ բաժիններում սովորող յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված էր հաստատուն վարձավճարի չափ։ Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Լենա Ջիլավյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև երաժշտական […]
20:00 30.06.2021
Գյումրիի պատմության թանգարանը պատրաստվում է առաջին անգամ հանրությանը ներկայացնել թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների մեծ հավաքածուն: 208 կտորից բաղկացած հավաքածուն քաղաքի նորաստեղծ պատմության թանգարանի մշտական ցուցադրության ներկայացված էքսպոնատների շարքում դեռ ընդգրկված չէ: Ցուցադրությունից առաջ հավաքածուն մշակվում է բացօթյա տարածքում, որից հետո ենթարկվելու է մասնագիտական ուսումնասիրության։ Հայկական կենցաղավարության սովորույթի համաձայն՝ արևին են տալիս: Սա […]
17:55 30.06.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն: Հուշագիրը ստորագրելու են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի ռեկտոր Բահման Նամվար Մոթլաղը: Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն […]
17:17 30.06.2021
Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև քննարկվել են հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։ Նորանշանակ դեսպանը ծանոթացել է նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» նախագծի շրջանակներում ներկայացվող […]
16:46 30.06.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը: «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, […]
19:56 29.06.2021
Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։ Գրում է Ermenihaber.am-ը։ Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել […]
16:43 29.06.2021
Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։ Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ստեփան Ղամբարյանը։ «Դասարան+Դասական» […]
17:50 28.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի շնորհալի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին հաջորդել է համերգ՝ երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների, անհատ-կատարողների մասնակցությամբ: ԿԳՄՍ […]
16:00 28.06.2021
Ամերիկյան մարտաֆիլմերի ռեժիսոր Ջասթին Լինի «Ֆորսաժ 9»-ը երեք օրվա ընթացքում հավաքել է ռեկորդային 70 միլիոն դոլար. այն համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում ամենահաջողված կինոթատրոնային թողարկումն է, գրում է CNN-ը: Ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրացել հունիսի 25-ին, իսկ ներկայումս ցուցադրվում է միաժամանակ 4 179 կինոթատրոններում։ Ընդհանուր առմամբ՝ Fast & Furious 9-ը վարձույթներում արդեն վաստակել է գրեթե […]
13:44 28.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել կենտրոնի սահմանամերձ-սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը: Համերգային ծրագրին մասնակցել են Սյունիքի մարզի Մեղրի և Վերիշեն, Վայոց ձորի Արենի համայնքի և Խաչիկ գյուղի, Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Ստեփանավանի […]
15:21 26.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։ Այցի նպատակն էր ծանոթանալ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, քննարկել ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանության, ուսումնասիրման, տարածման ու հանրահռչակման ոլորտներում թանգարանի դերի վերարժևորման անհրաժեշտությունը: Արա Խզմալյանը նշել է, որ առաջիկա անելիքները պետք է ուղղված լինեն մարզային […]
23:19 25.06.2021
Երգչուհի MakSim-ի (Մարինա Մաքսիմովա) թոքերի 75 տոկոսն ախտահարվել է։ Այս մասին գրում է RT telegram ալիքը՝ հղում կատարելով իր ներկայացուցչին: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դերասանուհու մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նախկինում MakSim-ը Instagram- ում երկրպագուներին հայտնել էր, որ հոսպիտալացվել է թոքաբորբով: Այդ ժամանակ նրա թոքերն ախտահարվել էին 40 տոկոսով: Ավելի ուշ բժիշկները նրան միացրել էին […]
17:22 25.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում կիրականացնի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` 40 մասնակից: Հունիսի 28-ին` ժամը 14:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում կբացվի նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդես, որին կհաջորդի համերգ՝ […]
23:15 24.06.2021
Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարած The Moat, Breccles- ը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Կտավը վաճառվել է 1,8 միլիոն դոլարով, ասվում է Phillips աճուրդի տան կայքում: 76 x 63,3 սմ չափերով յուղաներկով արված նկարը 1921 թվականի է: Այն պատկերում է անտառ և ջրամբար մի փոքրիկ անգլիական քաղաքի մերձակայքում: Ինչպես հայտնի է, Չերչիլը նկարչությամբ հետաքրքրվել […]
20:58 24.06.2021
Երրորդ տարին է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի հնավայրում: Այստեղ հնագիտական հուշարձանի համալիր է, որը ներառում է վաղ բրոնզեդարյան բնակավայր, միջին բրոնզի ժամանակաշրջանից ուշ բրոնզի անցման շրջանին վերաբերող դամբարանախմբեր և ուշ բրոնզե դարին թվագրվող բնակատեղի ու դամբարանադաշտ: Երիտասարդ հնագետներով համալրված արշավախումբն […]
15:50 24.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին, նոր ցուցադրության զարգացման հայեցակարգին և շենքային հնարավորություններին: Արա Խզմալյանը կարևորել է թանգարանի դերն ու նշանակությունը քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման գործում և ընդգծել, որ թանգարանի […]
09:13 24.06.2021
Ուկրաինայում ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին հաղորդվում է երկրի մշակույթի նախարարության կայքում: Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում Կիրկորովին ավելացնելու պատճառները չեն նշվում: Նախարարության ցանկը թարմացվում է Անվտանգության ծառայության տվյալների հիման վրա։ Կիրկորովը ցուցակում ընդգրկված է նախարարության 2021 թվականի հունիսի 22-ի հրամանով: Գերատեսչությունն Անվտանգության ծառայությունից համապատասխան […]
17:43 23.06.2021
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ դեսպան Ֆուկուշիման հանդիպում է ունեցել Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթի առաջին տեղի մրցանակակիր պարոն Դեգուչի Դայչիի հետ: «2021 թ. հունիսի 6-12-ը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվեց Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը (այս տարվա դիրիժորների բաժին), որի հաղթող ճանաչվեց ճապոնացի դիրիժոր պարոն Դեգուչի Դայչին, որը դիրիժորական անվանակարգում առաջին անգամ […]
12:55 23.06.2021
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին կորցրել է իր երկու՝ «Ռումբը գրկած» և «Սիրահարված առնետը» աշխատանքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը՝ իր ինքնությունը չբացահայտելու պատճառով: Այս մասին երեքշաբթի, հունիսի 22-ին, հայտնել է The Daily Telegraph- ը՝ հղում կատարելով Եվրամիության մտավոր սեփականության հարցերով գրասենյակին (EUIPO): Նշվում է, որ EUIPO-ի որոշումները Բենքսիի և բացիկներ արտադրող Full Color Black ընկերության երկարատև […]
15:36 21.06.2021
Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում: Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով […]
19:15 20.06.2021
Թուրքիայում՝ Իզմիր քաղաքի մերձակայքում, հնագետները հայտնաբերել են կնոջ 1800 տարեկան արձան: Հայտարարվել է, որ պեղումները կշարունակվեն այս տարի, հայտնում է Anadolu- ն: Աշխատանքները կատարվում են հնագույն Մետրոպոլիս քաղաքի տեղում՝ Իզմիրից 40 կիլոմետր հեռավորության վրա և հնագույն Եփեսոս քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա: Հնէաբանները հայտնաբերել են հելլենիստական, հռոմեական, բյուզանդական և օսմանյան շրջանների բազմաթիվ արտեֆակտներ: A 1,800-year-old […]
19:30 18.06.2021
Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի մի շարք քաղաքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրահայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծրագիրն իրականացվում է Սլավոնական մշակույթի օրերի ավանդական փառատոնի ընդլայնված ձևաչափի շրջանակներում, որտեղ ներկայացվում են տարեկան 3-4 երկրներ: Այս տարվա փառատոնը Չեխիայի մեկ տասնյակից ավելի քաղաքներում չեխ հանրությանը կներկայացնի Հայաստանը, Բելառուսը, Չեռնոգորիան և Ավստրիան (Բռնո, Ուհերսկի Բրոդ, Յիհլավա, Օլոմոուց, Օստրավա, […]
18:16 17.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական […]
16:40 16.06.2021
Հնդկաստանում չորեքշաբթի՝ հունիսի 16-ին, Թաջ Մահալ դամբարանը բացվել է այցելուների համար: Երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով ճարտարապետական համալիրը երկու ամիս փակ էր: Միևնույն ժամանակ, համալիրի տարածք մուտք կգործի ոչ ավելի, քան 650 մարդ, գրում է Hindustan Times-ը: «Բոլոր այցելուները պետք է դիմակ կրեն, և հատուկ թիմեր են ստեղծվել հյուրերին հսկելու համար»,- ասել է Ագրա քաղաքի Հնդկաստանի […]
17:51 15.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-18-ը Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը: Այս տարի սեմինարը նվիրված է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին։ Սեմինարին մասնակցում են վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանային աշխատողներ, գրադարանավարներ, […]
13:25 15.06.2021
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպած Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ «Դիրիժորություն» մասնագիտությամբ անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող դիրիժոր Դաիչի Դեգուչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակին արժանացել է Յուկուան Ջինը (Չինաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Էլիաս Բրաունին (ԱՄՆ), չորրորդ մրցանակը՝ […]
19:14 14.06.2021
2021 թվականի հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.): Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի […]
18:26 14.06.2021
2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն […]
12:55 14.06.2021
Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, կոպիտ արտահայտություններով մերժել է Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին. վերջինս ցանկացել է սոցիալական ցանցերը խթանելու նպատակով օգտագործել Ուոթերսի գրած երգը: Հունիսի 10-ին, ելույթ ունենալով Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին աջակցող ֆորումում, Ուոթերսը կարդացել է ձեռնարկատիրոջ նամակը, որն առաջարկում էր մեծ գումար Another Brick in the Wall (Part II) ստեղծագործությունն […]