10:40 17.07.2021
Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը: Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, մշակութային […]
18:06 16.07.2021
Հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի մեկնարկը կհայտարարի և աշակերտներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի նպատակն ու ընթացքը կներկայացնի ծրագրի ղեկավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի […]
17:00 15.07.2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն), ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում: Ցուցադրությունը տեղի է ունեցել «Օլիմպիա 3» կինոթատրոնում, որին ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը։ Ֆիլմը ցուցադրվել է որպես 2020 թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ «The […]
15:40 15.07.2021
Հուլիսի 14-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրին նվիրված՝ «Aznavour, Le Regard de Charles» վավերագրական ֆիլմի նախադիտմանն, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։ Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ […]
13:03 15.07.2021
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը: Նախագծի շրջանակում գործում են «Անիմացիոն» և «Կինոնկարչության» աշխատարանները, որտեղ ընդգրկված 6-13 տարեկան երեխաներն անմիջականորեն մասնակցում են արվեստի գործի ստեղծմանը՝ պրոֆեսիոնալների կողմից ստանալով գործնական գիտելիքներ: Նախագծի նպատակն է նոր ձև ու բովանդակություն հաղորդել գեղարվեստական կրթությանը՝ ապահովելով մշակութային կրթության շարունակականություն: «Արվեստասերունդ»-ցիների կրթությունը սկսվում է հայկական […]
10:59 15.07.2021
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի ներկայացումները Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, 19-ին, 20-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ: Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին է։ Գլյուկի 18-րդ դարի այս անմահ […]
19:16 14.07.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները երկօրյա գործադուլից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Երեկվանից այցելուների են ընդունում, երկուշաբթին ոչ աշխատանքային է թանգարանների համար, այնուամենայնիվ, գործադուլը դադարեցրած են եղել կիրակի օրվանից։ Հիշեցնենք, գործադուլի պատճառ էր հանդիսացել պատկերասրահի տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի որոշումը, և պահանջում էին նրան վերականգնել իր պաշտոնում։ Աշխատանքի են անցել, […]
09:48 14.07.2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 թթ. hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան […]
19:59 13.07.2021
Մեկնարկել են Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Ջավախքում: Այսօր դերասանախումբը հանդիպել է Հեշտիայի հանդիսատեսին՝ բացօթյա համերգի շրջանակում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն «Ալիք»-ի հետ զրույցում ասել է, որ թատրոնի գերխնդիրը հայաշատ գյուղերում մշտապես ներկա լինելն է, քանի որ Թիֆլիսի հայկական թատրոնը պետք է պահվի՝ ելնելով Ջավախքի հանդիսատեսից. «Թիֆլիսի հայկական թատրոնը միայն Թիֆլիսի հանդիսատեսի համար […]
19:25 13.07.2021
Վերանորոգվում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը: «Կումայրի» արգելոց- թանգարանի պատմական կառույցի ստորգետնյա հարկաբաժնի վերանորոգումը քաղաքային բյուջեով է: Շինարարական աշխատանքների ընթացքում վերականգնվում ու պահպանվում են ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքները։ Սլաբոտկա թաղամասի հին շինություններից մեկն է, սև տուֆից՝ կառուցված 1800-ականներին: Ալեքպոլի ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակներով այս շենքում 1925-27 թվականներին ապրել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան […]
19:05 13.07.2021
Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։ Տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։ Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի […]
17:30 13.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները: Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար. […]
16:44 13.07.2021
Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima’t»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում: Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ […]
18:41 12.07.2021
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգը նվիրված էր նվագախմբի համահիմնադիր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում նվագախումբը ելույթ էր ունենում երկրորդ անգամ։ «Հասմիկ Կիրակոսյանի հիմնած նվագախումբն, անշուշտ, մի հիասքանչ նվագախումբ է: Մենք Հայաստանում ունենք 4 սիմֆոնիկ նվագախմբեր, մեկը՝ Գյումրիինն է, և շատ մեծ է այդ մարդկանց ներդրումը: Մենք […]
15:17 12.07.2021
«Եվրոպա Նոստրան» և «Հնագետների եվրոպական ասոցիացիան» հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը: Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել […]
13:56 12.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի […]
13:21 12.07.2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ում Մեծ Բրիտանիայում գտնվող ընկերներին խնդրել է կապվել պատգամավորների հետ և հորդորել քվեարկել Մեծ Բրիտանիայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի օգտին: Friends in the UK, please contact your MP and ask them to vote on this bill to formally recognize the Armenian Genocide […]
09:41 12.07.2021
Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Հոբելյանական հանդիսությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների […]
12:04 10.07.2021
Վրաստանի ազգային թանգարանի հաղորդմամբ՝ հնէաբաններն Արևելյան Վրաստանում (Կվեմո-Քարթլի շրջան, Տատրիցկարո քաղաք) հայտնաբերել են միջին բրոնզեդարյան շրջանի արտեֆակտներով դամբարաններ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոսկե և կերամիկական իրեր: Մասնագետները դրանք թվագրում են մ.թ.ա. XXI-XX դդ․։ Բոլոր ցուցանմուշներն ուղարկվել են Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական և ազգագրական նյութերի վերականգնման- հետազոտական լաբորատորիա: Ներկայում այնտեղ նախնական ուսումնասիրություններ են ընթանում:
21:00 08.07.2021
Լեոնարդո դա Վինչիի 7×7 սմ չափի «Արջի գլուխը» մատիտանկարը աճուրդի կհանվի 16,6 միլիոն դոլարով: Փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ,այն մեծ թերթիկի կամ նույնիսկ ալբոմի մաս է: Նույն նոթատետրից ևս երկու նկար է պահվում Շոտլանդիայում և ԱՄՆ-ում, հաղորդում է «Իզվեստիա» -ն։ Ապրիլին Christie’s աճուրդում 450 միլիոն դոլարով վաճառվել է «Աշխարհի Փրկիչը» կտավը։ Այն այժմ համարվում է աշխարհի ամենաթանկ […]
18:30 08.07.2021
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ […]
12:58 08.07.2021
Շերոն Սթոունի կերպարը 1998 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ համարվում է ամենավառը, հիշվողն ու արտասովորն այդ մրցույթի պատմության մեջ, այնպես ինչպես Բյորկի կարապի հագուստը, Սելին Դիոնի տաբատով կոստյումը, որի պիջակը վերջինս թարս էր հագել: Բանն այն է, որ Սթոունն իր այդ հագուստով հեղափոխություն կատարեց «Օսկարի ընդունված կանոններում: Սպիտակ, պարզ վերնաշապիկն ու մաքսի, ատլասե, բաց մանուշակագույն կիսաշրջազգեստը […]
12:21 06.07.2021
Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում […]
15:21 05.07.2021
Կորոնավիրուսի հետևանքներից մահացել է ռուս ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, նշված է «Մոսֆիլմ»-ի կայքում։ «Մոսֆիլմ» կինոկենտրոնն ու Վլադիմիր Մենշովի ընտանիքը մեծ ցավով հայտնում են, որ այսօր կյանքից հեռացել է Վլադիմիր Մենշովը։ Խորհրդային և Ռուսաստանի ականավոր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» ընկերության խորհրդի անդամ Մենշովը կյանքի 82-րդ տարում մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Մոսկվան […]
15:07 05.07.2021
Երեկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» […]
12:15 04.07.2021
Գյումրիի Մհեր Մկրտչյանի թանգարանում ցուցադրվում են դերասանի անձնական նամականին ու բանալիների հավաքածուն Հուլիսի 4-ը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 91 տարեկան։ Կինոաշխարհում Ֆրունզիկ անունով առավել հայտնի տաղանդը նկարահանվել է 49 ֆիլմերում, ստեղծել է իրենց անմիջականությամբ ու բնականությամբ իրական կերպարներ, որոնք առ այսօր սիրված են […]
13:35 03.07.2021
Հուլիսի 3-ին՝ ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահար Մայա Օհանյանը, հայրենիքում առաջին անգամ ելույթ կունենա: Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» 21-րդ […]
19:37 02.07.2021
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Մուտին Երևան կժամանի իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և […]
15:47 02.07.2021
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա համերգ: Համերգները տեղի կունենան հուլիսի 3-9-ը՝ «Բաբաջանյանը Երևանում» խորագրի ներքո: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգների […]
14:40 02.07.2021
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ընդունակ մարդ», որի ուժը հիացնում է ու վախեցնում: Այս մասին նա պատմել է TV5 Monde- ին տված հարցազրույցում: Արտիստը բացատրել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած գալա երեկոյի ժամանակ: «Պետք է կարողանալ անել այն, ինչ նա կարողացել […]