20:59 19.04.2021
Գյումրիի Վարպետաց փողոցի թանգարանային ժառանգությունը նոր նմուշներով է համալրվում։ Այս մի ձեռնարկն էլ ուղղված է մշակութային, ազգային շերտերի բացահայտմանն ու պահպանմանը։ Շիրազի հուշատուն-թանգարանում ստեղծվել է «Զանան» մշակույթի տունը , որտեղ վերարտադրում ու քաղաքի հյուրերին են ներկայացնում տարբեր ժամանակների հայկական տարազները։ Գյումրեցի ընտանիքների ավանդական հագուստներից բացի,«Զանան»-ում ներկայացված են Արևմտյան Հայաստանի գավառների տարազները։Դրանք կարում են մշակույթի տան […]
18:15 19.04.2021
Ռուս ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ուրբանիստ Անդրեյ Իվանովը հայ հասարակությանն ու արվեստասերներին է ներկայացրել իր՝ «Գյումրի՝ սև տուֆի վերնակուլյարը» գիրքը։ Գյումրի 20/25 հիմնադրամի աջակցությամբ հրատարակված գիրքը գրված է ռուսերենով։ Հեղինակը լուսանկարների ու վերլուծական տեքստերի միջոցով ներկայացրել է Ալեքսանդրապոլ – Լենինական – Գյումրի ժամանակաշրջանների ճարտարապետությունը, քաղաքին հատուկ ուրույն շինարարական ոճն ու պատմական միջուկի սև-կարմիր քարերի […]
19:57 17.04.2021
Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում այսօր կազմակերպվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը, որին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների 150 հայ նկարիչներ։ Ցուցադրությունը բացվել էր նախորդ տարի սեպտեմբերի 5-ին, բայց համավարակի, ապա պատերազմի պատճառով աշխատանքները հիմնականում ցուցադրվում էին վիրտուալ տիրույթում։ «Էս ցուցադրության ամբողջ ընթացքում եղավ պատերազմ, եղավ համավարակ։Բավականին դժվար օրեր ունեցանք: Չկար […]
18:45 17.04.2021
Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։ […]
20:57 16.04.2021
Հյուրախաղերով, ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, Հայաստանում է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը: «Սաթէ-Աթղը» 8 տարի առաջ է հիմնվել Վիեն քաղաքում, հիմնադիրները Սաթէ Խաչատրյան և Էդգար Մանուկյան ամուսիններն են։ Հայկական արժեքներն ու մշակույթը օտար երկրում տարածելն է թատերական միության գործունեության հիմքում։ Թատերախումբը երեկ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» արհեստի դպրոցի դահլիճում խաղացել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա […]
16:15 16.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ․ «Հարգելի՛ կինոգործիչներ Կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: […]
23:22 15.04.2021
Ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo-ի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել լՌԻԱ «Նովոստի»-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի շարքը: Այդ կատեգորիայում ոսկի նվաճած «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը Մելնիկովը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում:
15:44 14.04.2021
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր, սակայն […]
15:37 13.04.2021
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները սոցցանցերում հրապարակել են աստղերի անունները, որոնք վարելու են 93-րդ մրցանակաբաշխության արարողությունը: Հյուրերին կզվարճացնեն ու դափնեկիրների անունները կհայտարարեն Բրեդ Փիթը, Ռիզ Ուիզերսփունը, Հոակին Ֆենիքսը, Զենդայան, Հարիսոն Ֆորդը, Լորա Դերնը և այլք: Պրոդյուսերները խոստացել են ավելացնել անվանացանկը:
13:25 13.04.2021
Google-ն ապրիլի 13-ին նոր դուդլ է նվիրել Նյու Յորքում գտնվող հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանին, որը 151 տարեկան է դարձել: Դուդլի վրա պատկերված է թանգարանի շենքը, նաև 18 ամենահայտնի ցուցանմուշները: The Metropolitan Museum of Art-ը աշխարհի խոշորագույն թանգարաններից է: Այցելությունների թվով այն զբաղեցնում է 4-րդ տեղը: Թանգարանը հիմնվել է 1870 թվականին՝ ամերիկացի գործարարների ու տնտեսագետների, նաև հեղինակավոր […]
21:05 12.04.2021
Ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել է «Roxette» խմբի «It Must Have Been Love» երգը: Երգչուհու կատարումը ոտքի է հանել ժյուրիի 100-ից 99 անդամին:
18:10 12.04.2021
Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում մանսուրյանական երեկո էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են մաեստրոյի հայտնի կինոերաժշտությունները՝ նոր գործիքավորմամբ: Մեծանուն կոմպոզիտորը երեկոյին ներկա չէր, իսկ Սերգեյ Սմբատյանի նվագախումբը ղեկավարել է Ազգային օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: Մինչ համերգային երեկոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիի 4-րդ երաժշտական դպրոցում մասնակցել է նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային […]
08:47 12.04.2021
Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան (BAFTA) չինուհի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմը (Nomadland) ճանաչել է լավագույն ֆիլմ։ Մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 1948 թվականից, այս տարի ընթացել է վիրտուալ ռեժիմում։ Ֆիլմը պատմում է ամերիկացիների մասին, որոնք կորցրել են իրենց տները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ և ստիպված են ճանփորդել ԱՄՆ-ով։ «Քոչվորների երկիրը» նաև համարվում […]
21:00 10.04.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ կիրառվել է լրացված իրականության ձևաչափը, որի միջոցով նկարչուհիների կտավները խոսում են այցելուների հետ։Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները հավակնում են լրացուցիչ գրավչություն դառնալ զբոսաշրջության տեսանկյունից։Պատկերասրահում նաև առաջին անգամ ցուցադրության են հանվել ժողովրդական նկարչուհի Երանուհի Ասլամազյանի 80-ականներից «Կումայրի» արգելոցի ֆոնդերում պահվող խեցեգործական ժառանգությունը։ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական և վաստակավոր նկարչուհի Մարիամ […]
18:12 10.04.2021
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունը վերանորոգվել է ու վերածվել թանգարանային ցուցասրահի: Նախաձեռնությունը «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամինն է, որը Գյումրիի պատմական կենտրոնում 4 թանգարան ու թանգարանային ցուցասրահ ունենալու ծրագիր է ներկայացրել: Դրանցից առաջինը Վարդուշի տունն է, որտեղ այսօր մշտական ցուցադրության է ներկայացվել «Հայուհիներ» խորագիրը կրող հավաքածուն: Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական […]
18:20 09.04.2021
Եգիպտոսի հարավում հնագետները հայտնաբերել են ավազների մեջ թաքնված քաղաք, որը 3400 տարեկան է: Քաղաքի հիմնումը կապում են Ամենհոտեպ III-ի հետ: Հայտնում է Al Balad-ը՝ հղում անելով հնագիտական խմբի ղեկավար Զահի Հավասսին: Ամենհոտեպ III-ն ապրել է մ.թ.ա XIV դարում (մոտավորապես մ.թ.ա. 1388-1351թթ.): Հաղորդվում է, որ գտնված քաղաքը բարգավաճել է նաև փարավոնի մահից հետո՝ մինչև Թութանհամոնի ղեկավարումը: […]
16:25 07.04.2021
13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանն արժանացել է Իսպանիայում կազմակերպված “Paints of the Spanish Sun” միջազգային առցանց մրցույթ-փառատոնի առաջին մրցանակին։ Մրցույթի շրջանակում Նարեկը կատարել է հայկական ժողովրդական պար «Ղազախի»` ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։ Սա Նարեկի առաջին մասնակցությունը չէ միջազգային մրցույթին։ Նա ունի նաև այլ մրցանակներ։ Այս օրերին պատանի դուդուկահարը մասնակցում է Երևանում անցկացվող «Dudukman» միջազգային մրցույթ-փառատոնին։ Բացի […]
22:09 05.04.2021
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշեց. «Ինչպես […]
21:33 05.04.2021
Մարտուն Ադոյանը ընկերների, իրեն ճանաչողների համար միայն Կինոմոսկվայի տնօրենը չէր, այլ՝ ոլորտն օրի օրի զարգանալու հեռանկարը տեսնող, կինոարվեստը սիրող ու կինոյով ապրող։ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում, իր երկրորդ տան՝ Կինոմոսկվայի բակում, բացվեց Ադոյանի անվանական աստղը։ Ընկերներով, արվեսստով ու կինոյով ապրող Մարտունին, հիշում են նրա ապրեցնող հումորով, որի ծննդյան օրն էլ կայացավ նրան բնութագրող «Մարտուն» ֆիլմի […]
18:20 05.04.2021
Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Մարտուն Ադոյանի անվանական աստղը: Աստղի բացման հանդիսավոր արարողությունից հետո, ներկաները հրավիրվեցին «Մոսկվա» կինոթատրոն՝ դիտելու Մարտուն Ադոյանին նվիրված ֆիլմը:
14:10 05.04.2021
Screen Actors Guild-ը հայտարարել է 27-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Այս մասին հաղորդվում է կինոմրցանակաբաշխության կայքում: Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմի մրցանակը ստացել է ամերիկացի ռեժիսոր Աարոն Սորկինի «Չիկագոյի ժպիտի դատավարությունը» ֆիլմը: Լավագույն դերասանուհի մրցանակը ստացել է «Էմմիի», «Օսկարի» և «Թոնիի» մրցանակակիր Վիոլա Դեվիսը: Չեդվիկ Բոուզման, որը Վիոլա Դեվիսի կողքին խաղացել է Ma Rainey: Blues Mother […]
17:12 02.04.2021
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը սադրանք է որակել գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի պղծումը Թբիլիսիում և քաղաքում անցկացվող ցույցն ընդդեմ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք համարում ենք, որ այս միջադեպը և վերջերս ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների դեմ ուղղված սադրանքը՝ որպես օղակներ, մեկ շղթայի մեջ են»,- ասել է դիվանագետը: Նա նաև […]
15:17 02.04.2021
2020 թվականը նվիրված էր հանճարեղ կոմպոզիտորի՝ Բեթհովենի ծննդյան 250-ամյակին։ Սակայն կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մշակութային շատ ու շատ ծրագրեր կյանքի չկոչվեցին կամ դրանց իրագործման տեմպը դանդաղեց։ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեռ նախորդ տարվանից սկսել է նախադեպը չունեցող մի նախագիծ, որն ավարտին կհասցնի այս ամառ։ Լյուդվիգ Վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները կտեսաձայնագրվեն։ Սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 […]
12:48 02.04.2021
Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները կտեսաձայնագրվեն։ Սերիալ տեսա-ձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու (box set), որը եզակի կլինի նաև նախկին Խորհրդային Միության ողջ երկրների մասշտաբով: Պատմության մեջ նախադեպը չունեցող այս նախագիծը սկսել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն՝ իր վաստակավոր կոլեկտիվով։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
20:30 01.04.2021
«Բարև Գյումրի»..այս խորագիրն ունի գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսը, որն այսօր բացվել է «Գեղագիտության ազգային կենտրոնի» Գյումրիի մասնաճյուղում: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի 17 ուսանողների 67 լուսանկարչական աշխատանքներ: Դրանցում Հայաստանի բնապատկերներն են, մարդիկ, նրանց կենցաղը, հայ մեծերը: Սամվել Սևադան ուսանողների հետ լուսանկարներ է արել Հայաստանի […]
17:30 01.04.2021
«Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով»,- այս մասին կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակը։ Փոխդեսպանը տեղեկացրել է, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են Հայաստանում ֆիլմեր նկարելու գաղափարով և հնարավորության դեպքում պատրաստ են համագործակցության։ Հայաստանի […]
16:51 01.04.2021
Նիդեռլանդների իշխանությունները համաձայնել են «Եվրատեսիլն» անցկացնել հանդիսականների ներկայությամբ: Այս մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները: Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան (NOS) հայտնում է, որ Նիդեռլանդների նախարարների կաբինետը ցանկանում է կազմակերպել այս միջոցառումը՝ որպես «դաշտային լաբորատորիա», «գործնական թեստ» սովորելու համար, թե ինչպես կարելի է նման խոշոր շոուները անվտանգ բեմադրել համաճարակի ժամանակ: Ըստ NOS-ի՝ առավելագույնը 3500 հանդիսական կկարողանա ներկա գտնվել […]
18:45 31.03.2021
Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը, որի միջոցով հնարավոր է գտնել քաղաքում հայտնի ու անհայտ կոթողները, դրանց տեղակայման վայրերն ու ամփոփ ինֆորմացիա հուշարձանի մասին։ Հեղինակը Համլետ Ղազարյանն է: Արդեն երկու տարի է՝ շրջում է քաղաքի բոլոր փողոցներով ու թաղամասերով, լուսանկարում հայտնի ու անհայտ քանդակները, խաչքարերն ու տեսարժան վայրերը: Որոշակի […]
16:10 29.03.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) հետ։ Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվան, որի համատեքստում մեկ անգամ ևս կարժևորվեն կինոարվեստի ոլորտի զարգացումները, կհստակեցվեն համագործակցության շրջանակները։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի […]
13:16 28.03.2021
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]