TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարել է 100-րդ թատերաշրջանը

17:42 17.09.2021

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր մամուլի ասուլիսով ազդարարվել է Մայր թատրոնի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի մեկնարկը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը, «Լիթ մուն» թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Ջոն Բլոնդելլը, […]

̰
Համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին

15:52 16.09.2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված համերգով: Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։ Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), […]

̰
Փարիզում Հաղթական կամարը ծածկվել է կտորով

14:48 15.09.2021

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Հաղթական կամարը, ամերիկացի նկարիչ Քրիստոյի նախագծով ծածկել են գործվածքով: Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 14 -ին, հայտնել է DW հրատարակությունը: Այսպիսով, արծաթագույն-կապույտ կտորով փաթաթված հուշարձանը, որը դարձել է նկարչի նոր գեղարվեստական ​​ինստալյացիան, այցելուների համար բաց կլինի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը: Ըստ հրատարակության՝ Քրիստոն երազում էր կամարը փաթաթել անցյալ դարի 60-ականներին, […]

̰
Դումանյանը Շվիդկոյի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

15:20 14.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի […]

̰
Հոբելյանական համերգներ և մշակութային համագործակցությանն ուղղված քննարկումներ Մոսկվայում

13:08 14.09.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովի հետ: Քննարկվել են Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցադրության, 2022 թվականին Ռուսաստանում կայանալիք «Հայկական մշակույթի […]

̰
Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

18:20 13.09.2021

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Ծրագիրը նպաստում է Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրության, տեքստիլի, ասեղնագործության, գորգագործության, կավագործության վերականգնմանն ու զարգացմանը: Միջոցառման ընթացքում մարզերից ժամանած վարպետները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, ներկաները հնարավորություն […]

̰
Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին

12:40 13.09.2021

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կիրակի ՝ սեպտեմբերի 12 -ին, հայտարարել է իր և ընկերոջ ՝ ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարիի նշանադրության մասին : Երգչուհին Instagram– ի իր էջում տեղադրել է տեսահոլովակ` ցուցադրելով մատանին: «Չեմ կարող հավատալ», – տեսանյութին կից գրել է երգչուհին։ Նշենք, որ 39-ամյա Սփիրսը և 27-ամյա Ասգարին միմյանց ճանաչում են մոտ հինգ տարի: […]

̰
Netflix-ը հրապարակել է արքայադուստր Դիանայի մասին մյուզիքլի թրեյլերը

19:10 10.09.2021

Netflix-ը հայտարարել է հանգուցյալ արքայադուստր Դիանայի կյանքի մասին մյուզիքլի թողարկման մասին, որը կոչվում է Diana: The Musical, այս մասին գրում է New York Post-ը: Այն ներկայացնում է Ուելսի արքայադստեր պատանեկությունը: Նա հանդես է գալիս որպես երգչուհի: Նշվում է, որ Diana: The Musical-ը էկրաններին կհայտնվի հոկտեմբերի 1-ին: Այն նկարահանվել է անցյալ տարի: Եվ միայն այժմ արտադրության […]

̰
Մոսկվայում տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ

21:27 09.09.2021

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-15-ը տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Նրան Մոսկվա գործուղելու որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի անունով փողոց է անվանակոչվել

19:07 09.09.2021

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը աջակցել է Թբիլիսիի մի քանի փողոցների անվանակոչմանը: Կրծանիսի շրջանի Իլիա և Նինո Նակաշիձե փողոցների գոտին կոչվել է դերասան Կախի Կավսաձեի անունով: Իսկ Մտածմինդա թաղամասի Կոտե Մեսխիի նրբանցքը կոչվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ 1942 թվականին Սերգեյ Փարաջանովը, […]

̰
Տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը

17:42 09.09.2021

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը: Համերգը կազմակերպվել է ի մեծարումն ՀՀ Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարելու 60-ամյակին: Այս տարիների ընթացքում երգչախումբն ամբողջ աշխարհում ավելի քան 1000 համերգ է ունեցել՝ […]

̰
ՇՄՆ-ն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կնքել են համագործակցության 5-ամյա հուշագիր

14:38 09.09.2021

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը Armenian National Philharmonic Orchestra, ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության […]

̰
Հայկական երաժշտությունը մեծ ընդունելության է արժանացել Դուբայի օպերային թատրոնում

16:49 08.09.2021

Դուբայի օպերային թատրոնում InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով համերգային երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, համերգային ծրագրում հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դուբայի ունկնդիրը մեծ ջերմությամբ է ընդունել հայ երաժիշտներին։ Խաչատրյանի Ջութակի […]

̰
Թատրոնների միավորումը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի. ԿԳՄՍՆ

16:37 08.09.2021

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվել է վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։ Կամերային […]

̰
Լիբանանահայ պատանի ջութակահարները ելույթ են ունեցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

19:35 06.09.2021

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է նոր համերգաշրջանը։ Այս տարին ևս համերգային շատ օրեր կլինեն հրավիրյալ դիրիժորների ու երաժիշտների հետ համատեղ։ Համերգաշրջանի մեկնարկի առաջին օրը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները եղել են լիբանանցի պատանիները։  «Այսօրվա մեր հյուրերը պատանի ջութակահարներն են։ Մենք աշխատում ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ևս մասնակիցը դարձնել մեր նվագախմբի։ Նրանք, ճիշտ […]

̰
Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված դասական երաժշտության բացօթյա համերգը Գյումրիում

19:17 06.09.2021

2021-ը հայտարարված է սպենդիարյանական․․․ Նշվում է սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանական 150-ամյակը։ 2019-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհահռչակ կոմպոզիտորի հոբելյանն ընդունել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում։ Մեծանուն կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգն այն առիթներից մեկն էր, որ հիշեցրեց մեծ կոմպոզիտորի՝ […]

̰
«Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում». Արա Խզմալյան

16:40 06.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջույնի խոսքում նախ […]

̰
Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ

15:50 05.09.2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի եւ ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։ Համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։     Սերգեյ Սմբատայանը InClassica փառատոնի շրջանակում […]

̰
Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկում

12:35 05.09.2021

Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում գտնվող հնագույն Հասանքեյֆ քաղաքում հնագիտական ​​պեղումներ են սկսվել: Գիտնականների նպատակն է ավելին իմանալ այս վայրի մասին, որը համարվում է աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Աշխատանքը ղեկավարում է Թուրքիայի Մարդին նահանգի Արթուքլուի համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ Զեքեյ Էրդալը: Նա իր թիմով սկսել է պեղումների […]

̰
Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիի թանգարանների բակում անցկացվել է  ջազային փառատոն

18:07 04.09.2021

Ամենամյա փառատոնը դարձյալ քաղաքի պատմական միջուկի մշակութային միջավայրում է՝ թանգարանների բակերում: Նախագծի առաջին համերգային երեկոն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էր՝ Դավիթ Մելքոնյան ջազ քառյակի համերգով։ 2017 թվականից անցկացվող ջազային օրերը Գյումրիում կազմակերպում է «Մանուկյան ընկերություն»-ը՝ Ջազի հայկական ասոցիացիայի և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ: Հին քաղաքի բակերը, որոնք գյումրեցիներն անվանում են «հայաթներ», մշտապես մտերմիկ խոսքուզրույցի, մշակութային երեկոների […]

̰
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

19:26 03.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հետպատերազմական իրավիճակում փառատոները զուտ փառատոներ չեն, այլ […]

̰
Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը նոր շենք է տեղափոխվել

19:51 02.09.2021

Մհեր Մկրտչյան փողոց, տնակ 49/3.․․ 35 տարի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հասցեն է եղել։ Տարրական պայմաններից զուրկ տնակը նվագախմբի և՛ վարչական մասն էր, և՛ փորձասենյակը՝ իր անբաժան գույքով՝ միակ վառարանով։ Նվագախմբի նոր հասցեն մի քանի օր է, որ փոխվել է  նախկին «Վան» առողջարանի շենքն է՝ Խրիմյան Հայրիկ 19 հասցեում։ Երրորդ աստիճանի վթարայնության շենքը ամրացնելուց և […]

̰
Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն

15:22 02.09.2021

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. […]

̰
Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կներկայացվի տեսանյութերի հետ գեղեցիկ համադրմամբ

15:12 02.09.2021

Սեպտեմբերի 10-ին երաժշտասերները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող են վայելել սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, որը նոր գործիքավորմամբ […]

̰
«Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ»․ Արա Խզմալյան

16:52 01.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս դպրոցը լավագույն […]

̰
Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

16:50 31.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, պարսկերեն ուսումնասիրող ուսանողներ, մշակույթի տարբեր ոլորտների […]

̰
«Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է». Վահրամ Դումանյան

16:16 31.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օպերային արվեստին առնչվող խնդիրներին և իր […]

̰
Քանյե Ուեսթը թողարկեց Donda ալբոմը

23:24 30.08.2021

Քանյե Ուեսթը թողարկեց Donda ալբոմը․ թողարկումը բազմիցս հետաձգվում էր: Donda-ն ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի թողարկած տասներորդ ստուդիական ալբոմն է։ Նրա մոր անունով հավաքածուն արդեն հասանելի է Apple Music և Spotify հոսքային հարթակներում: Սկավառակը ներառում է 26 ստեղծագործություն։ Ըստ մամուլի հրապարակումների ՝ Ուեսթն առաջին անգամ ներկայացրել է նոր հավաքածուի երգերը 2021 թվականի հուլիսի կեսերին Լաս Վեգասում […]

̰
Արվեստագետ ընկերները՝ Վլադիլեն Բալյանի մասին

22:05 30.08.2021

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 97 տարեկանում: Նրա մարդ տեսակի, հեղինակած բազմաթիվ ստեղծագործությունների և երգարվեստի հարուստ ժառանգության մասին խոսել են արվեստագետ ընկերները:

̰
Մահացել է թատրոնի և կինոյի դերասան Արթուր Դիլանյանը

13:38 30.08.2021

Մոսկվայում 60 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասան Արթուր Դիլանյանը: Երկուշաբթի` օգոստոսի 30 -ին, այդ մասին հայտնում է REN TV- ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ արտիստը մահացել է օգոստոսի 29 -ին Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Տղամարդն իրեն վատ է զգացել, նրա համար շտապ օգնություն են կանչել: Սակայն մինչ բժիշկների ժամանումը դերասանը մահացել է: Նրա մահվան պատճառը սրտի […]

̰
BACK_TO_TOP