TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Դուա Լիպան ստացել է BRIT Awards-ի երկու մրցանակ

19:49 12.05.2021

Փոփ-կատարող Դուա Լիպան կրկին արժանացել է BRIT Awards մրցանակի՝ «Լավագույն բրիտանացի մեներգչուհի» անվանակարգում: Այս մասին գրում է The Guardian-ը:  Բացի դրանից, նրա Future Nostalgia ալբոմը դարձել է լավագույն բրիտանական ձայներիզը: Այսպիսով, Դուա Լիպան արդեն ունի BRIT-ի 5 արձանիկ: Նշվում է նաև, որ J Hus-ն էլ է արժանացել BRIT Awards-ի «Լավագույն բրիտանացի մեներգիչ» անվանակարգում: BRIT Awards-ի […]

̰
Ժան-Միշել Բասկի նկարն աճուրդում վաճառվել է 93 մլն դոլարով

13:55 12.05.2021

Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտի ստեղծող Ժան-Միշել Բասկի «Այս դեպքում» վերնագրով գեղարվեստական ստեղծագործությունը աճուրդում վաճառվել է 93,1 միլիոն դոլարով: Այս մասին չորեքշաբթի հայտնել են Christie’s-ի թվիթերյան աճուրդային էջում: Վաճառքները հեռարձակվել են առևտրի տան կայքում: Նշվում է, որ մրցանակային դրույքն արվել է հեռախոսային ռեժիմով և կազմել է 81 մլն դոլար: «Այս դեպքում» նկարը համարվում է նկարչի վերջին […]

̰
Դի Կապրիոն հրապարակել է Սկորսեզեի նոր ֆիլմից առաջին կադրը

20:15 11.05.2021

Դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram- ում տեղադրել է Մարտին Սկորսեզեի նոր Killers of the Flower Moon ֆիլմից կադր: Սկորսեզեի ֆիլմում դերասանը գլխավոր դերում է: Կադրում նա նստած է սեղանի շուրջ դերասանուհի Լիլի Գլեդստոունի հետ: Killers of the Flower Moon ֆիլմի նկարահանումները սկսվել են 2021 թվականի ապրիլին: Պրեմիերայի ամսաթիվը դեռ անհայտ է։ Ֆիլմը պետք է թողարկվեր […]

̰
Ազգային գրադարանում ցուցադրվել են Շուշիում տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ

16:52 10.05.2021

Արցախում գրահրատարակչական գործունեության սկզբնավորումը և հետագա զարգացումը անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը 19-րդ դարում դարձել էր ժամանակի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացված գրականության և պարբերական մամուլի ցուցադրությանը ներկայացված էին Շուշիում տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ, որոնք պահվում են Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում։ […]

̰
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

14:19 09.05.2021

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ «Մշակութային կյանքի գիտակ, մշակույթով ապրող, մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած, նուրբ ու բարի, Շիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած ու կյանքով լի Հասմիկ Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան իմացողների սրտում։ Շիրակի մարզպետարանի […]

̰
Պատրիկ Ֆիորին France 3-ի եթերում «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ չի կարողացել զսպել արցունքները

23:34 08.05.2021

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (“Pour toi Arménie”) երգը՝ ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ, հնչել է France 3 հեռուստատեսության եթերում։ Հեռուստահաղորդման հյուրերի թվում էր նաև ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Լսելով երեխաների կատարումը՝ Ֆիորին չի կարողացել զսպել արցունքները, իսկ կատարման ավարտին բարձրացել է բեմ և շնորհակալություն հայտնել։  

̰
Ցուցադրվել են «Գահերի խաղը»․ «Վիշապի տուն» սերիալ-փրիքվելի առաջին կադրերը

22:02 06.05.2021

HBO-ով  Ֆիլմը նվիրված է Դեյներիսի նախնիների տոհմին`Թարգարիանիներին: Գրում է BuzzFeed News-ը: Լուսանկարում պատկերված է արքայազն Դեյմոն Թարգարիենը իր կնոջ ՝ արքայադուստր Ռայնիրա Թարգարիենի հետ, ում մարմնավորում են Էմմա Դ’Արսին և Մեթ Սմիթը: Այնտեղ կան նաև Ռիզ Իֆանսի և Օլիվիա Քուքի նկարները, ովքեր մարմնավորում են Օտտո Հայթաուերին և նրա դստերը ՝ Ալիչենտային: Հեռուստաալիքը ցույց է տվել […]

̰
Մոլդովացի նկարչուհու զբոսաշրջային այցի մշակութային կանգառը․Գյումրիի բնապատկերները Ելենա Ֆլաենգի անհատական ցուցահանդեսում 

21:00 05.05.2021

Մոլդովացի գեղանկարչուհի Ելենա Լետուչայա-Ֆլաենգը սիրում է շրջագայել այն երկրներում, որոնք մշակութային հարուստ պատմություն ունեն: Հայաստանյան շրջագայությունը, սակայն նախատեսվածից երկար է տևում։ Գյումրիի պատմամշակութային ժառանգությանը, արհեստին ու արվեստին ծանոթանալու ընթացքում մոլդոցավի նկարչուհին լինում է նաև Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ շիրակցի գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի գունեղ նկարները  օտարերկրացի արվեստագետին  ստեղծագործական նոր միտք  են տալիս, որոշում է  մնալ […]

̰
Իտալական հայտնի Կոլիզեումը կկերպարանափոխվի

16:10 03.05.2021

 Մինչև 2023 թվականը Հռոմի կենտրոնում գտնվող հանրահայտ Կոլիզեումը կկերպարանափոխվի: Իտալիայի իշխանությունները որոշել են վերստեղծել այն ստադիոնը, որտեղ մոտ 2000 տարի առաջ անցկացվել են գլադիատորական մրցումներ: 50 000  հանդիսատես ընդունելու հնարավորությամբ ամֆիթատրոնը կառուցվել է 72-80թթ. և լուսավորվել Տիտոմ կայսրի ժամանակ: Այն օվալաձև է, կենտրոնում ավազ է, իսկ դրա տակ միջանցքներ՝ գլադիատորների ու գազանների համար: Հնագետները, ովքեր […]

̰
Արհեստական ​​բանականությունը «սովորել» է վերստեղծել կորած գլուխգործոցները

23:30 02.05.2021

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներ Էնթոնի Բուրաչեդը և Ջորջ Քանն արհեստական ​​բանականություն և 3D տպիչի օգնությամբ կարողացել են վերստեղծել կորած արվեստի գործերի տարբերակները, հաղորդում է Freethink- ը: Մասնագետները իրենց մշակումը ստուգել են Պաբլո Պիկասոյի Femme Accroupie կտավի վրա (1902), որն այժմ պահվում է Օնտարիոյի արվեստի պատկերասրահում (Տորոնտո, Կանադա): Դեռ 2018-ին պատկերասրահի փորձագետները, օգտագործելով ռենտգենյան ճառագայթներ, պարզել […]

̰
Պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված փառատոն է անցկացվել Գյումրիում 

20:35 30.04.2021

Պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված պարի փառատոն է անցկացվել Գյումրիի Մարզամշակութային համալիրում։ Մեծ վարպետին նվիրված միջոցառմանը, պարային խմբերի ելույթներից առաջ, բեմում եղել են վարպետի տարբեր տարիների սաները, որոնք հիմա իրենց պարային դպրոցներն ու խմբերն ունեն։ Գյումրվա երգ ու պարով միջոցառումը բացեցին վետերանների պարային միության անդամները։Նրանք պարգևատրվեցին նաև Աղասի Շաբոյանի անվան հուշամեդալններով։ Վարպետի […]

̰
«Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը». ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար

18:23 30.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը […]

̰
«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին

15:25 29.04.2021

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը կանցկացնի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների […]

̰
Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով

12:54 29.04.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով: «Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր […]

̰
Խորհրդային կինոյի ազդագրերը Մեծ Հայրենականի հուշերի վավերագրություն․բնօրինակ աֆիշների ցուցադրություն Գյումրիում

19:10 28.04.2021

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։  Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում  իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս […]

̰
Գյումրիում բացվել է ինքնատիպ գրքերի ցուցադրություն

18:38 28.04.2021

Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ […]

̰
«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով է անցկացվել Մատենադարանում

18:45 27.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և […]

̰
«Օսկար 2021»-ի ամենավառ հագուստներն ու զույգերը

23:48 26.04.2021

Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունը հնարավորություն է տվել հյուրերին ցուցադրել իրենց  շքեղ զգեստները Կարմիր գորգի վրա: Շատերը լուսանկարվել են իրենց սիրելիների հետ: Հիշարժան էր Քերրի Մալլիգանի ոսկեգույն զգեստը Valentino-ից: Նրան ուղեկցել է երգիչ Մարկուս Մամֆորդը: Հոլլի Բերրին հիացրել է Dolce & Gabbana-ի մանուշակագույն մետաքսե զգեստով:  Նրան ուղեկցել է դերասան Նիկոլետ  Ռոբինսոսնը:

̰
Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի հրեշտակների քանդակները

19:45 26.04.2021

Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են շարունակում պղծել հայ մշակութային ժառանգությունը։ Քանդել են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների սյուներին  գտնվող հրեշտակների քանդակները և դարպասի խաչը։ A video posted by Azerbaijani sources showcases another act of #AzerbaijaniVandalism. Statues of angles on the gates of Ghazanchetsots Cathedral of Shushi were destroyed. […]

̰
Գյումրիի «Մտորումների թատրոնի» նոր խաղացանկը․ նորաստեղծ թատրոնում կայացել է հերթական պրեմիերան

19:30 26.04.2021

Գյումրիի «Մտորումների թատրոնում» հերթական պրեմիերան է կայացել՝ նորավարտ ու դեռ ուսանող դերասանական կազմով։ Բեմում հայ դասական՝ Դերենիկ Դեմիրճյանի հայտնի «Ավելորդը» պատմվածքն էր: Փոքր բեմում՝ մեծ պիես բեմադրելու մասին ռեժիսորը՝ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը երկար է մտածել, թե դեպքերի և գործողությունների զարգացումը դերասանական մեծ կազմով, ինչպես հնարավոր կլինի խաղալ փոքր բեմում։ Թատրոնի ունեցած փոքր  հնարավորությունները, ամեն […]

̰
Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպությունները Հայաստանում և Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով

17:39 26.04.2021

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը: Օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի […]

̰
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Ազգային գրադարանը ցուցադրել է մի շարք ֆրանսալեզու հնատիպ գրքեր

17:26 26.04.2021

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ: Հավաքածուում պահպանվող […]

̰
Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ

15:57 26.04.2021

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին՝ ժամը 19։00-ին, ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ […]

̰
«Քոչվորների երկիրը»՝ տարվա լավագույն ֆիլմ․ ՕՍԿԱՐ-2021

08:22 26.04.2021

Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխությունը։ «Քոչվորների երկիրը» (Nomadland) ամերիկյան ֆիլմն Օսկար մրցանակ է նվաճել գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Կինոնկարի ստեղծող, չինուհի Քլոե Չժաոն ճանաչվել է որպես լավագույն ռեժիսոր։ Նա ծնվել է Չինաստանում, սակայն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Նա դարձել է ռեժիսորական Օսկար ստացած երկրորդ կինը։ Առաջինը 2010 թվականին […]

̰
Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող

22:16 25.04.2021

Այսօր կայացել է «Ну-ка, все вместе!» նախագծի եզրափակիչը։ Ժյուրիի անդամները 17 ուժեղագույններից ընտրել են լավագույնին։ 28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը Երևանից նվաճել է նախագծի գավաթը, հաղթողի պատվավոր կոչումը և ստացել մեկ միլիոն ռուբլի: Սյուզաննա Մելքոնյանի ելույթը՝ այստեղ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել էր «Roxette» խմբի «It Must Have Been […]

̰
Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսն այցելել է Մատենադարան

12:55 25.04.2021

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։  

̰
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը

13:19 23.04.2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։ Բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն […]

̰
Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

15:27 21.04.2021

Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում […]

̰
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը 80-ամյակի առիթով պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

19:40 20.04.2021

Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում […]

̰
Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին

15:35 20.04.2021

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ […]

̰
BACK_TO_TOP