20:29 28.06.2022
Տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ, ովքեր բաց նամակով դիմել էին երկու նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի, կառուցապատող, արտահանող, տնտեսության զարգացումն ապահովող այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց մոտ առաջացած […]
16:00 28.06.2022
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, արևային էներգիայի, փոքր և միջին ձեռնարկատիրության, նոր արտադրությունների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
21:47 27.06.2022
Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր, փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ առատ տեղումների հետևանքով վարարած գետերը («Թերգի» և «Դևդորակ») վնասել են […]
19:47 27.06.2022
Բնակարանային ապահովման ծրագիր է մեկնարկում Գյումրիում՝ նոր բաղադրիչով։ Հաստատված սուբվենցիոն հայտով առաջին անգամ պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ համայնքապատկան 14 բնակարաններ են վերանորոգվելու, որոնք նախատեսվում է հատկացնել տնակներում ապրող ընտանիքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 19 միլիոն դրամ: «Պետք է տանք սոցիալական բնակարան, որովհետև սոցիալական բաղադրիչով տալուց հետո մարդը չի փորձելու վաճառի ու նորից […]
18:30 27.06.2022
Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում: Մասնավորապես՝ Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, […]
14:18 27.06.2022
ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել և տեղեկացրել տնտեսական ակտիվության նոր ցուցանիշի մասին։ «Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով: Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի […]
11:19 27.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։ Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր […]
10:50 27.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության […]
15:00 26.06.2022
ԱՄՆ նախագահ Բայդենը հաստատել է, որ G7-ը էմբարգո է սահմանում Ռուսաստանից ոսկու ներկրման նկատմամբ: G7 երկրները կհրաժարվեն Ռուսաստանից ոսկի գնելուց, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ ««Մեծ յոթնյակը» կհայտարարի ռուսական ոսկու՝ երկրի հիմնական արտահանման ապրանքի համար ներմուծման արգելքի մասին, որը Ռուսաստանին բերում է տասնյակ միլիարդավոր դոլարներ»,- պարզաբանել է նա Twitter-ի իր էջում։ Ավելի […]
19:45 25.06.2022
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողով հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր […]
18:11 25.06.2022
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին պետք է պատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը։ Հունիսի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Շատ ապրանքներ, որ մենք գնում ենք, թանկացել են։ Պարենային, բայց հատկապես էներգիայի գները»,- ասել է նա։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «մազութն ու գազը հիմա շատ ավելի […]
10:05 25.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանի հետ այցելել է Ազատի ջրամբար։ Տեղում նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։ Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել ջրի արդյունավետ կառավարման հետ կապված։ Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ: Ջրամբարը սնում […]
20:40 24.06.2022
Եվրամիության երկրները 9 միլիարդ եվրո օգնություն կհատկացնեն Ուկրաինայի։ Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում։ «Մենք հաստատել ենք 9 միլիարդ եվրոյի օգնությունն Ուկրաինային»,- ասել է նա։ Մորավեցկիի խոսքով՝ Ուկրաինան այս օգնության կարիքն ունի։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը ևս 450 մլն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Կիևին։ Սպիտակ […]
20:28 24.06.2022
Արևմուտքը ցինիկ է վերաբերվում զարգացող երկրների պարենային խնդիրներին. Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻՔՍ + ձևաչափով հանդիպմանը։ «Այժմ նման ցինիզմով որոշ արևմտյան երկրներ, ապակայունացնելով գյուղմթերքների համաշխարհային արտադրությունը, մոտենում են այս կարգի խնդիրներին՝ սահմանափակումներ դնելով, օրինակ, ռուսական և բելառուսական պարարտանյութերի մատակարարման վրա՝ դժվարացնելով ռուսական հացահատիկի արտահանումըհամաշխարհային շուկաներ»,- ասել է ՌԴ պետության […]
16:00 24.06.2022
Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Քննարկվել են տնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր ռիսկերի նվազեցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել էկոնոմիկայի նախարարության կողմից կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու […]
10:44 24.06.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։ ՀՄԿ տարեկան նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, […]
23:55 23.06.2022
Նախարար Վահան Քերոբյանն Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի հետ քննարկել է տնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուդմուրթական Հանրապետության միջև տնտեսական կապերի զարգացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր։ Միխայիլ Տումինը ներկայացրել է Ուդմուրթական Հանրապետության արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը, հատկապես առանձնացնելով կահույքագործության, մետաղագործության, մեքենաշինության և գյուղանտեսության […]
20:47 23.06.2022
Կառավարությունում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացնելու և այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան ի սկզբանե նախատեսված էր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:23 23.06.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը վկայակոչել է նախարարության և ՄԱԶԾ-ի միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման լավ պրակտիկան։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցությունը շարունակվում է ավելի քան 20 տարի: […]
19:30 23.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, համայնքի վարչական պատասխանատուների, մարզի տարածքը սպասարկող ՋՕԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Արթիկի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են Արթիկ համայնքի ոռոգման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, այդ թվում` Մանթաշի ջրամբարից մինչև Վարդաքարի ջրամբար ջրամղմանը, ոռոգման համակարգերի մաքրմանն առնչվող խնդիրներ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև […]
19:13 23.06.2022
Եվրամիության 12 երկիր բախվել է ռուսական գազի մատակարարումների կրճատման խնդրին, որոնցից 10-ը վաղաժամ նախազգուշացումներ են արել՝ որպես գազամատակարարման անվտանգության համակարգի մաս, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը Բրյուսելում լիագումար նիստի շրջանակներում Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ։ «Ընդհանուր առմամբ, 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից, 10 երկրներ վաղաժամ նախազգուշացումներ են արել՝ գազի մատակարարման […]
18:47 23.06.2022
Գյումրիում ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլի աշխատանքների ժամկետն ավարտվում է։ Գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ծրագրի երկու փուլերով 2010-2015 թվականներին Գյումրիի մի շարք թաղամասերում ցանցն ամբողջությամբ նորացվել է։ Երրորդ փուլի ծրագիրը, որն ուշացումով անցած տարի մեկնարկեց Անի թաղամասից, համարվում է առաջնահերթ, քանի որ ջրագծերի նորոգումով է պայմանավորված, թե երբ թաղամասում ՎԶԵԲ ծրագրով […]
15:55 23.06.2022
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար: «Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչև […]
15:50 23.06.2022
Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն: «Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի […]
15:35 23.06.2022
Կառավարության նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Մանրամասներ են ներկայացվել գործընթացի կիրարկումն ապահովելու համար իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում որոշվել […]
15:29 23.06.2022
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացնման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա […]
15:19 23.06.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: «Հունիսի […]
13:15 23.06.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին, ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ որոշակի առաջընթաց կա Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ։ «Ստամբուլում տեխնիկական […]
19:55 22.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում: Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Université Paris-Saclay» համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց «Soleil» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը: Հանդիպման […]
19:30 22.06.2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում ռուսական ռազմական գերատեսչության պատվիրակության հետ բանակցությունները, որտեղ քննարկվել է «հացահատիկի խնդիրը», եղել են «կառուցողական ու դրական»։ Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ որոշակի առաջընթաց կա Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և […]