19:18 22.06.2022
Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի արժեքը բարձրանում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Բրենդային գազալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքի արժեքը գերազանցել է 4,40 լարին։ Վրաստանի նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մվրալաշվիլիի խոսքերով՝ երկրում դիզվառելիքի պակաս կա, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ Ադրբեջանից և Ռուսաստանից ներմուծման զգալի ուշացումներով։ «Այսօր մեզ դիզվառելիքի հիմնական մատակարարը […]
19:13 22.06.2022
Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 63 նոր միկրոավտոբուսների մի մասն առաջիկա օրերին փորձնական դուրս կգա երթուղի։ Թե առաջինը որ երթուղով կշահագործվեն, առայժմ հստակ չէ, բայց Գյումրիի քաղաքապետն առաջարկում է այլևս չսպասել, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները լուծվեն։ Շիրակի մարզպետի մասնակցության Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրանսպորտային միջոցները մեկ […]
19:06 22.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ,որոնք կլինեն արդյունավետ․ «Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունն, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն, որ Շիրակի մարզը […]
23:10 21.06.2022
2022 թվականի մայիսին Հայաստանի աշխատաշուկան շարունակել է աճել և գրանցել է հերթական ռեկորդը: Այդ մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2022 թ. մայիսին աշխատանքի շուկայում գրանցված մարդկանց թիվը ավելացել է 8 488 հոգով կամ 1.28 տոկոսով և հասել է 673 224-ի: Աճը 2021 թ. մայիսի համեմատ՝ 38,273 կամ 6.03 […]
19:42 21.06.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ: Հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման, KFW բանկի միջոցներով Շիրակացի և հարակից փողոցների, Գյումրի քաղաքի տարածքով անցնող միջպետական ճանապարհների վերանորոգման/հիմնանորոգմանն […]
19:16 21.06.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը, Գյումրու համայնքապետի տեղակալների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչերի հետ այսօր հետևել են Գյումրիում իրականացվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակն է եղել, որի 2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և […]
19:11 21.06.2022
Իտալիայի մոտ 28%-ին սպառնում է անապատացում՝ երաշտի և շոգի պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, հայտարարել են երկրի գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ դաշտերում ջրի պակասը խիստ կզգացվի Իտալիայում սպասվող շոգ եղանակների պատճառով, երբ, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը։ Նշվում է, որ Պավիա նահանգի ամենամեծ իտալական Պո գետի մակարդակը […]
19:05 21.06.2022
Համաշխարհային բանկի միջոցներով պատմական միջուկի փողոցների վերակառուցման աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չեն նշվում, նախագծող ընկերության պատասխանատուները սա պայմանավորում են ընթացող նախապատրաստական աշխատանքներով։ Այսօր քաղաքապետարանում երրորդ հանրային քննարկումն է անցկացվել ծրագրի շուրջ, որտեղ բնապահպաններն ու նախագծողները ներկայացրել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունները, խոսել են առկա ռիսկերից ու նախագծային մանրամասները քննարկել։ Ընդհանուր […]
18:31 21.06.2022
Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրում պոմպակայան է կառուցվել։ Այն ոռոգելու է 60 հեկտար հողատարածք: Ծրագրի արդյունքում ոռոգվելու են տարածքներ, որոնք ռելեֆային անհարթությունների պատճառով չեն ոռոգվել տարիներ շարունակ։ Կարևոր այս ծրագիրը կյանքի է կոչվում կառավարության, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ: Տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։ Արարատի մարզում կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով […]
18:20 21.06.2022
Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները Գայի և Ազատության փողոցներում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Կարմիրգյուղի ասֆալտապատման ծրագիրը հաստատվել էր ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի մեկնարկը տրվել էր նույն տարում։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ասֆալտապատվել են Կարեն Դեմիրճյան և Զոհրաբ […]
15:13 21.06.2022
Ռուսական կողմը խիստ բողոք է հայտնել ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին Կալինինգրադ բեռնափոխադրումների նկատմամբ պատժամիջոցների տարածման պատճառով, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հունիսի 21-ին Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Եվրամիության ներկայացուցչին խիստ բողոք են հայտնել Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև բեռնափոխադրումների միակողմանի հակառուսական […]
14:31 21.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հաղորդում են, որ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։ 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս […]
11:13 21.06.2022
Կալինինգրադի մարզի տնտեսական զարգացման նախարարությունը հրապարակել է այն ապրանքների ամբողջական ցանկը, որի տարանցիկ փոխադրումը Լիտվայով արգելվում է։ Լիտվայի երկաթուղիները ծանուցել են Կալինինգրադի երկաթուղուն հունիսի 18-ից ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին։ ՌԴ դաշնային խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կլիմովն ասել է, որ Եվրամիությունը պետք է շտկի իրավիճակը Կալինինգրադի շրջափակման հետ կապված, […]
19:28 20.06.2022
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF, 15.06-18.06․2022), Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։ SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, […]
19:08 20.06.2022
Ուկրաինայում պատերազմի հետևանքները շատ վտանգավոր են ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար: Դա սովի ամենամեծ վտանգն է, հատկապես Աֆրիկայում,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը: Ջոզեֆ Բորելի խոսքերով՝ այս պատերազմը հանգեցնում է գների աճի, ինչպես նաև էներգառեսուրսների և պարենի պակասի։ «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի […]
18:42 20.06.2022
Անցած երկու ամիսների ընթացքում Շիրակի մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին պետական աջակցության ծրագրով մատակարարվել է շուրջ 3500 տոննա պարարտանյութ՝ նախապես հայտագրված 5000 տոննայի փոխարեն: Նախնական պահանջի ծավալների նվազումը պայմանավորված է մեկ պարկ պարարտանյութի շուկայական արժեքի թանկ գնով, ինչի պատճառով հողօգտագործողների մի մասը հրաժարվել է և ցանք կատարել առանց հողը պարարտացնելու: Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում այս տարի […]
18:19 20.06.2022
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Գյումրիի համայնքապետարանը ձեռք է բերելու 2 բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ) և մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ տեխնիկա: Տեխնիկաների ձեռքբերման համար հայտարարված մրցույթը կայացել է: Ըստ ընթացակարգի իրականացվում են հաջորդ գործընթացները: Տեխնիկաները ձեռք է բերվում քաղաքի սանիտարական և ձնամաքրման աշխատանքների առավել բարելավման համար:
18:14 20.06.2022
2022 թվականի մայիսին Վրաստանը գնել է ընդամենը 2 743 տոննա՝ 1 072 միլիոն դոլար արժողությամբ ցորեն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Geostat-ի փոխանցմամբ՝ այն գրեթե 90 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նշենք, որ 2021 թվականի մայիսին Վրաստան է ներմուծվել 26 212 տոննա ցորեն՝ ընդհանուր 6,296 մլն […]
00:07 20.06.2022
Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ մղելով՝ արևմտյան երկրները խախտում են օրենքի գերակայությունը։ Այս մասին կիրակի՝ հունիսի 19-ին, հայտարարել է Կիպրոսի արդարադատության նախկին նախարար Էմիլի Յոլիտիսը՝ բարեկեցության պլանավորման և իրավահաջորդության հարցերով համաժողովում։ «Լավագույն դեպքում պատժամիջոցներն անարդյունավետ են և քիչ բան են արել Դոնբասում հատուկ ռազմական գործողությանդեմ պայքարելու համար: Վատագույն դեպքում դրանք հակազդում են ոչ միայն այն […]
23:37 19.06.2022
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը CNN-ին տված հարցազրույցում կոչ է արել նավթագազային ընկերություններին ամբողջ աշխարհում մեծացնել էներգակիրների արտադրության ծավալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահը խնդրել է աշխարհի բոլոր մատակարարներին ավելացնել արտադրության ծավալներըը։ Դա ներառում է ՕՊԵԿ-ը, ներառում է մեր նավթ և գազ արտադրողներին: Նա խնդրում է աճ ապահովել, այդ թվում և աշխարհի մյուս առաջնորդները», – ասել […]
21:35 19.06.2022
Ռուսաստանը խոստացել է շարունակել գազ մատակարարել Հունգարիային, և որ «Գազպրոմը» կկատարի իր պայմանագրային պարտավորությունները այդ երկրի նկատմամբ, կիրակի օրը հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Սիյարտոն նաև ասել է, որ «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հեռախոսազրույցում իրեն վստահեցրել են, որ ընկերությունը կկատարի Հունգարիայի նկատմամբ […]
19:15 19.06.2022
Բուլղարիան սկսել է բնական գազ ստանալ Ադրբեջանից. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում են բուլղարական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բուլղարիան բնական գազ կստանա Անդրադրիատիկ գազատարով, որն անցնում է Հունաստանով։ Գազամատակարարումը կիրականացվի փորձնական ռեժիմով մինչև հունիսի վերջ, իսկ հուլիսի սկզբից ռուսական գազին ամբողջությամբ կփոխարինի ադրբեջանական բնական գազը։ Բնական գազի արդյունահանման սկզբնական ծավալը կկազմի տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր՝ 5 […]
18:19 19.06.2022
Արտասահմանյան երկրները որոշակի ապրանքների պակաս են զգում՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Bloomberg-ը։ Օրինակ՝ Ավստրալիայում հազարի պակաս կա, ինչի պատճառով էլ KFC ռեստորանների խոհարարները որոշել են դրա փոխարեն բուրգերները պատրաստել կաղամբով։ Ճապոնիայում իր հերթին վաճառքից անհետացել է սալյամին ու սոխը, ԱՄՆ-ում՝ ադիբուդի, իսկ Գերմանիայում՝ շշալցված գարեջուրը։ Կարտոֆիլի համաշխարհային դեֆիցիի մասին […]
18:07 19.06.2022
Իտալիան կշարունակի սահմանափակ քանակությամբ գազ ստանալ Ռուսաստանից ։ Այս մասին կիրակի՝ հունիսի 19-ին, պաշտոնական կայքում հայտնել է իտալական խոշորագույն նավթագազային Eni ընկերությունը։ Օրինակ, ընկերության հայտարարությունը վկայում է այն մասին, որ ռուսական բազմազգ էներգետիկ ընկերությունը շարունակում է սահմանափակել գազամատակարարումը երկիր։ «Գազպրոմը» հայտարարել է, որ այսօր մատակարարվող գազի ծավալները կրկին կհավասարվեն վերջին օրերի ծավալներին»,- ասվում է զեկույցում։ […]
19:50 18.06.2022
2020 թվականին նախագծվել ու հաստատվել, բայց միայն այս գարնանն են սկսվել Գյումրի-Հացիկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 35 տարվա մեջ ճանապարհն առաջին անգամ է կապիտալ նորոգվում։ Նախագծով մեկնարկած աշխատանքների ընթացքում տարբեր խնդիրներ են ծագել։ Շինարարը, երբ սկսել է գործը, ճանապարհով անցնող կոյուղագիծ է հայտնաբերել, որի մասին գյուղացիները գիտեին, նախագծողները՝ ոչ։ 4 կիլոմետր երկարության ճանապարհի երկայնքով է անցել […]
19:13 18.06.2022
Հազարավոր մարդիկ բողոքի երթ են դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ բողոքելով տնտեսական ճգնաժամի պայմաններում Միացյալ Թագավորության կառավարության անգործության դեմ։ Հայտնում է The Guardian-ը։ Ակտիվիստները կառավարությունից և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից պահանջում են ավելի վճռական միջոցներ ձեռնարկել բնակչությանն աջակցելու համար։ Երթը մեկնարկել է Պորտլենդ Փլեյսից և կավարտվի Վեսթմինստերյան պալատի դիմաց գտնվող Խորհրդարանի հրապարակում: Ցուցարարները երթ են […]
18:45 18.06.2022
Իտալական Eni ընկերության կողմից վարձակալած 650 հազար բարել վենեսուելական ծանր նավթաբեռը շուտով կմեկնի Եվրոպա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Refinitiv Eikon տվյալների վերլուծության և ֆինանսական շուկաների ենթակառուցվածքային կենտրոնին։ Երկու տարվա ընթացքում սա կլինի հում նավթի առաջին արտահանումը Եվրոպա Վենեսուելայից, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, նշում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ երկրորդ տանկերն արդեն ուղևորվում է […]
18:30 18.06.2022
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին նախատեսվում է հիմնանորոգել Գյումրի քաղաքի թվով 22 փողոց/փողոցի հատված: Շինաշխատանքների համար հայտարարված մրցույթն ամփոփվել է հունիսի 17-ին: Ըստ ընթացակարգի կիրականացվեն հաջորդ գործընթացները, իսկ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի հուլիս ամսին: Գյումրիի համայնքապետարանը ներկայացրել է հիմնանորոգվող փողոցների ցանկը․ «Անի» թաղ. N 3փողոց (երկշերտ) «Անի» թաղ. N 11 փողոց (երկշերտ) Ղուկասյան փող.7.8,9-րդ շարքեր (Տիգրան […]
17:09 18.06.2022
ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով հիմնանորոգված Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերին, շինավարտի երաշխիքային ժամկետը դեռ չլրացած, լրացուցիչ կամ կրկնակի աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել։ Շինարարական թերությունները թե՞ այլ, ասենք, սալիկների անորակությունն են պատճառը․ երկուսն էլ պատասխանատուները չեն բացառում։ 10 օր է, որ շինարարության պատասխանատուն «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը սկսել է մայթերի վերանորոգումները։ Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատումը և մայթերի […]