12:05 11.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ «Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացման վրա և առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության […]
20:10 10.06.2022
Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային […]
19:50 10.06.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլիին և EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար, ԳՄՀԸ Քրիստիան Հենշելին, որոնց հետ զրուցել են «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում կայացած՝ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով» կայացած աշխատաժողովի թեմայով։ Զրույցի ընթացքում անդրադարձել են («ECOServe») մարզում նախատեսվող ծրագրերին և […]
19:45 10.06.2022
Հունիսի 1-ից մեկնարկել է գյուղական բնակվայրերում սեզոնային աշխատանքների պետական աջակցության ծրագիրը։ Սեզոնային զբաղվածության օժանդակության ծրագիրն ուղղված է սոցիալական խնդիրների մեղմացմանը։ Հովիկ Կարապետյանն այն 95 շահառուներից մեկն է, որն օգտվել է սեզոնային զբաղվածության գյուղատնտեսական ծրագրից և նախորդ տարի իր սեփական հողը մշակելու դիմաց աշխատավարձ է ստացել։ Ընդհանուր մոտ 3 հեկտար հողատարածք է մշակում, դրա զգալի մասը […]
12:53 10.06.2022
Կանադայի ոստիկանությունը 2022 թ.-ի փետրվարի 24-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սառեցրել է 123,031 միլիոն դոլար ընդհանուր գումարով ռուսական ակտիվները: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Կանադայի ոստիկանությունը: «Փետրվարի 24-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սառեցվել են 123 միլիոն դոլար ընդհանուր գումարի ռուսական ակտիվներ, արգելափակվել են նաև 289 միլիոն դոլարի գործարքները»,- ասվում է փաստաթղթում։ Օտտավան փետրվարի վերջից […]
20:33 09.06.2022
ԶՈՒ ԳՇ պետը կհամարվի ՊՆ-ի առաջին տեղակալը, սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կկառուցվեն տներ։ Այս և օրակարգային այլ հարցերին է վերաբերել Կառավարության այսօրվա նիստը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվելու են Պաշտպանության նախարարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Սահմանամերձ, գյուղական բնակավայրերում էլ ընտանիքները պետության աջակցությամբ կկառուցեն տներ։ Գործընկեր բանկերը շահառուներին կտրամադրեն հիփոթեկային վարկեր, […]
19:10 09.06.2022
ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են ապահովել ուկրաինական հացահատիկի արտահանման միայն 50%-ը։ Այս մասին հունիսի 9-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը։ «Մեր եվրոպացի գործընկերների հետ մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շատ հացահատիկ դուրս բերենք երկրից: Այնուամենայնիվ, լավագույն դեպքում դա, հավանաբար, կկազմի նախկինում արտահանվածի մոտ կեսը»,- ասել է Օ’Բրայենը։ Պաշտոնյայի խոսքերով՝ Ուկրաինան նախկինում արտահանում […]
18:38 09.06.2022
Քաղաքին պատկանող նյութական ունեցվածքի ցանկը քաղաքապետարանն ամեն տարի է վերահաստատում՝ կարգն է այդպիսին, որպեսզի պարզ լինի, թե ինչ ունեցվածք ունի քաղաքը։ Ըստ այդմ՝ գույքային ցուցակներում պարբերաբար փոփոխություններ են լինում, նոր ձեռք բերված կամ նվիրատվություն գույքն համալրվում է, իսկ օտարվածը՝ հանվում քաղաքի բալանսից։ Ունեցած գույքի փաստացի ուսումնասիրություն, այնուամենայնիվ, Գյումրիի քաղաքապետարանը սկսել է մոտ 10 տարի առաջ։ […]
15:50 09.06.2022
ԱՄՆ Միչիգան նահանգի ոստիկանական ստորաբաժանումը հայտնել է, որ թանկ գնի պատճառով բենզին գնելու համար նախատեսված բյուջեն մի քանի ամիս շուտ սպառվել է, և այժմ կփորձի զանգերին արձագանքել՝ առանց այնտեղ գնալու։ ԱՄՆ-ում ավտոմեքենաների վառելիքի գները շարունակում են ռեկորդներ գերազանցել՝ չորեքշաբթի օրը ազգային միջին արժեքով հասնելով մեկ գալոնի համար 4,955 դոլարի (3,785 լիտր) ևս մեկ պատմության առավելագույնին: […]
14:22 09.06.2022
Կառավարությունը հաստատել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը: Որոշումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների արտադրական ծավալների աճին, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ցեմենտը որոշակի մասով կփոխարինվի տեղականով։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2022-ի հուլիսի 15-ին և գործում է մինչև 2023-ի հունվարի 15-ը։
11:34 09.06.2022
Ռուսական նավթի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրամիության վերջին որոշումը արագացրել է սև ոսկու գների աճը։ Առավոտյան Լոնդոնում Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կազմել է 124 դոլար: Համաշխարհային շուկայում Azeri Light նավթի մեկ բարելի գինն աճել է 2,08 դոլարով կամ 1,63%-ով և կազմել 130,02 դոլար։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, հայտնում է Report լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով […]
11:06 09.06.2022
Պարարտանյութերի շուկան կարող է դառնալ Ռուսաստանի թաքնված լծակն Արևմուտքի դեմ: Այս մասին հայտարարել է The Hill Tobias Burns (Tobias Burns) ամերիկյան հրատարակության հոդվածագիրը։ Մասնավորապես մտահոգիչ են պարարտանյութերի արտահանման համար Ռուսաստանի սահմանած քվոտաները։ Փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են հանգեցնել պարենային ապրանքների համաշխարհային գների էլ ավելի մեծ աճի։ Բացի այդ, Բերնսը նշել է, որ պարարտանյութերի ոլորտում Ռուսաստանի […]
09:51 09.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի ութին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք: Փոխվարչապետ Մաթևոսյանը լսել է […]
19:49 08.06.2022
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Զառա Աղանյանը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից 27 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի մասին, որոնք առնչվում էին երեխաների սոցիալական պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը, հաշմանդամներին, տարեցներին, միգրացիային և ինտեգրացիային […]
19:29 08.06.2022
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեի մասնագետներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։ Տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ […]
19:23 08.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Էկո» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ: ՄՊՀ-ն հիշեցնում է, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից […]
16:46 08.06.2022
Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Արտաշես Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։ Հանդիպումների ընթացքում, […]
15:00 08.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի […]
19:58 07.06.2022
Ղազանչիի բնական աղբյուրների սառնորակ խմելու ջրից են սնուցվում Գյումրիի մոտ 70%-ը և հարակից մի քանի բնակավայրեր։ Ջրի պաշարները թեև անսպառ չեն, բայց մարզի մեծ մասին խմելու ջուր մատակարարող Ղազանչիի տնտեսությունները ջուր ստանում են գրաֆիկով, երբեմն էլ անջուր են մնում։ Տասնամյակներ առաջ, երբ գյուղը մոտ էր բնական աղբյուրներին, ջրի դեֆիցիտ չեն ունեցել և ինքնահոս եղանակով շուրջօրյա […]
19:42 07.06.2022
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում կայացել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի խոշորացված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով […]
19:15 07.06.2022
Հունիսի 7-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Կողմերը կենտրոնացել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ մտքերի փոխանակմանը։ Բացի դրանից, նախարարները քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգության հարցերը՝ կապված Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրի լուծման հետ։ Նշվել է […]
18:32 07.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ: Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը […]
18:21 07.06.2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը: Նիստին հրավիրված են […]
18:10 07.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման […]
17:57 07.06.2022
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 26-ին մասնակցել է Բիշքեկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը՝ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի հեռանկարները՝ առանց խոչընդոտների։ Զարգացման ուղիները» թեմայով և հանդես եկել ելույթով։ Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական ապրանքների ցուցահանդես, որին Հայաստանը հանդես է եկել համապատասխան տաղավարով:
16:33 07.06.2022
2021 թ. ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագրի 194 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 174 մլրդ 809 մլն դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 97,7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ 2,3 տոկոսով ավելի: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների 2021 […]
12:55 07.06.2022
Rusatom Healthcare ԲԲԸ-ն (Ռոսատոմ պետական կորպորացիայի առողջապահական ստորաբաժանումը) և եգիպտական առաջատար դեղագործական Pharco Pharmaceuticals-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է ռադիոդեղամիջոցների համատեղ մշակում, արտադրություն և շուկայահանում, հայտնում է ռուսական ընկերությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է որպես Health ExCon 2022 առաջին համաաֆրիկյան ցուցահանդեսի և համաժողովի մի մաս, որը նվիրված է առողջապահության շուկային և դեղագիտությանը: «Հուշագրում ամրագրված են […]
19:37 06.06.2022
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» փորձնական ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի թիմը Տավուշի մարզում իրականացնում է համապարփակ ուսումնասիրություն։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Ուսումնասիրության շրջանակում հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների հետ, որը վարեցին գյուղատնտեսության քաղաքականության փորձագետ Արա Դանիելյանը, գյուղատնտեսության խորհրդատու Նվարդ Շահմուրադյանը, համայնքային խորհրդատուներ […]