18:56 06.06.2022
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հետևաբար, Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն դոլար, փետրվարին՝ 21,944 մլն, հունվարին՝ 22,382 մլն դոլար։ […]
15:35 06.06.2022
Ռուս մասնագետները երկուշաբթի օրը կմեկնեն Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հացահատիկի շուրջ բանակցություններ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ այնտեղ կողմերը կկարողանան մանրամասն մշակել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ապաշրջափակման մեխանիզմները։ «Այսօր արդեն մասնագետները մեկնում են Թուրքիա, վաղը իմ պատվիրակությունը մեկնում է այնտեղ, հուսով եմ, որ մենք կկարողանանք ոչ միայն վերջ տալ դրան, դա […]
15:16 06.06.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կոչ է անում հրատապ լուծում տալ ուկրաինական հացահատիկի խնդրին, քանի որ հարյուր միլիոնավոր մարդիկ կախված են այդ մատակարարումներից, նշում է կազմակերպությունը: ՊՀԾ-ի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքերով՝ այժմ ուկրաինական ամբարները լիքն են, մինչդեռ 44 միլիոն մարդ «աշխարհում սովամահ է լինում»։ «Աշխարհը պահանջում է դա, քանի որ հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում […]
19:59 04.06.2022
«Աշխարհը կբախվի պարենամթերքի լուրջ դեֆիցիտի, եթե Ռուսաստանը չվերացնի ուկրաինական նավահանգիստների շրջափակումը Սև ծովում։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ «Ուկրաինան և նրա դաշնակիցներըելքեր են փնտրում 22 միլիոն տոննա հացահատիկի արտահանման ուղղությամբ, չնայած որ Ռուսաստանը գրավել է որոշ խոշոր ծովային նավահանգիստներ, իսկ ռուսական նավատորմը արգելափակել է ուկրաինական նավարկությունը՝ վտանգի […]
19:09 04.06.2022
Լեհաստանի արտգործնախարարի տեղեկալ Պավել Յաբլոնսկին հայտարարել է, որ ԵՄ-ն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ յոթերորդ փաթեթի վրա, հայտնում է Mignews-ը։ Լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պաշտոնյան ասել է, որ «պատժամիջոցները պետք է էլ ավելի կոշտ լինեն՝ գազի շուրջ, որը Ռուսաստանը կարող է վաճառել, բոլոր ռուսական բանկերը SWIFT համակարգից անջատելու համատեքստում»։ Յաբլոնսկին նաև ընդգծել է, […]
17:47 04.06.2022
Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Աշխատանքների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը: Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման […]
17:12 04.06.2022
Կառավարությունը հաստատել է Գյումրիի փողոցաշինական սուբվենցիոն հայտերը։ Ընդհանուրը մոտ 9 կմ երկարության փողոց կասֆալտապատվի այն հատվածներում, որոնք հատվում կամ զուգահեռ են հիմնանորոգված կենտրոնական փողոցներին և հիմնականում մանկապարտեզ կամ դպրոց տանող են։ Սուբվենցիոն ծրագրի 22 փողոցներից միայն երկուսն են «Անի» թաղամասում, ծրագիր են ներառվել 3-րդ և 11-րդ փողոցները՝ յուրաքանչյուրը մոտ 1կմ երկարության։ Փողոցաշինության սուբվենցիոն բաղադրիչը 2 […]
17:00 04.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո հացահատիկի համաշխարհային գներն ընկել են` հասնելով ապրիլին նկատված մակարդակին։ Մասնավորապես, հայտարարությամբ ասվում էր, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անխոչընդոտ արտահանումն իր կողմից վերահսկվող նավահանգիստներով։ Նման հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել գյուղատնտեսական մթերք արտադրողների Coldiretti ասոցիացիան։ Խոսքը մոտ 10 տոկոս նվազման մասին է։ Բացի դրանից, նշում է […]
16:55 04.06.2022
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում 2022 թվականի ապրիլին գնաճը հասել է 9.2 տոկոսի, պարենային ապրանքների և ծառայությունների գների աճն արագացել է, ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 70 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած տվյալները: Նշվում է, որ սպառողական գները ՏՀԶԿ-ում 2022 թվականի ապրիլին աճել են 9,2 […]
15:10 04.06.2022
ԵՄ երկրները կարող են բախվել գնային շոկի և գնաճի՝ կապված ԵՄ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ նավթային էմբարգոյի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է եվրոպական վերլուծական կենտրոնի ղեկավար Բրեյգել Գունտրամ Վոլֆը։ Փորձագետի կանխատեսումների համաձայն՝ նավթի բարձր գներից կտուժեն եվրոպական ընկերություններն ու սպառողները։ Միաժամանակ նա նշել է, որ «գնաճային ճնշումները կշարունակվեն», […]
10:37 04.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության […]
20:59 03.06.2022
Աֆրիկյան միության նախագահ, Սենեգալի նախագահ Մակի Սալը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հունիսի 3-ին Սոչիում իր հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել խթանել հացահատիկի արտահանումը Ուկրաինայից։ «Նախագահ Պուտինը հայտնել է իր պատրաստակամությունը՝ խթանելու ուկրաինական հացահատիկի արտահանումը։ Ռուսաստանը պատրաստ է ապահովել իր ցորենի և պարարտանյութերի արտահանումը. Կոչ եմ անում բոլոր գործընկերներին չեղարկել ցորենի և պարարտանյութի […]
20:40 03.06.2022
Թուրքիայի տարեկան գնաճը մայիսին աճել է մինչև 73,5%, ինչը երկրում ամենաբարձրն է վերջին 24 տարվա ընթացքում, գրում է Politico-ն։ Ուրբաթ օրը Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, ամենաշատ տուժած ոլորտները տրանսպորտն են: Դրանում տարեկան հաշվարկով գներն աճել են 107,6%-ով։ Երկրորդ տեղում սննդի ոլորտն է, որտեղ գներն աճել են 91,6%-ով։ Սա 1998 թվականից ի վեր Թուրքիայում գնաճի ամենաբարձր […]
20:26 03.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում տարեկան գնաճը հասել է 13,3 տոկոսի։ Փոխանցում է Aliq Media-ն։ Գնաճի մակարդակի բարձրացման վրա ամենաէական ազդեցությունը եղել է պարենային ապրանքների գների աճը, քանի որ պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 22 տոկոսով՝ արտացոլելով տարեկան 6.88 տոկոսային կետով գնաճ. բանջարեղեն և այգեգործություն՝ 51,1 տոկոս, հաց և հացաբուլկեղեն՝ 34,5 […]
19:57 03.06.2022
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 107 մլն 605.9 հազար դրամ է հատկացրել Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արմավիրի մարզն ընդգրկող 8.5 կմ հատվածի հիմնանորոգման համար։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Հիմնանորոգման ծրագիրը կներառի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Կապալառու կազմակերպությունը «Էն Շին» ՍՊԸ-ն է: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
12:21 03.06.2022
Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ ընկերությունը մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման Optimus ռոբոտը։ «Tesla-ի «արհեստական բանականության օրը» տեղափոխվել է սեպտեմբերի 30, մինչ այդ մենք կարող ենք ունենալ Optimus-ի նախատիպը»,- գրել է Մասկը Twitter-ում: Մինչ այդ հաղորդվել էր, որ «արհեստական բանականության օր» միջոցառումը ծրագրված է օգոստոսի 19-ին: Optimus-ը […]
11:39 03.06.2022
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը: Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով […]
11:08 03.06.2022
ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության երկրի համակարգող՝ տիկին Օլեսյա Նեխորոշկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ հայկական գրասենյակի ներկայացուցիչները և ՏԿԵՆ ընդերքի վարչության մասնագետները: Քննարկվել են ԱՃԹՆ-ի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի տվյալների համակարգված բացահայտումների թվայնացման և էլեկտրոնային ծրագրերի փաթեթի ստեղծման առաջիկա աշխատանքները: Նշվել […]
20:34 02.06.2022
Մեկնարկում է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագիրը Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։ Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա […]
20:16 02.06.2022
Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրում այլընտրանքային դաշտամիջյան մոտ 2 կիլոմետր ճանապարհ է հաթեցվում։ Այն Հովունի գյուղին միացնող, ինչպես նաև Վահրամաբերդի և Մարմաշենի վարելահողեր հասնող ճանապարհահատվածն է։ Գյուղատնտեսական կարևոր նշանակության ճանապարհներն ամբողջությամբ վնասվել էին 2020 թվականին տեղացած հորդառատ անձրևներից և սելավներից: Ջրի հոսքն ամբողջությամբ քշել-տարել էր ճանապարհի գրունտային ծածկը, ինչի պատճառով այն անանցանելի էր գյուղտեխնիկայի համար: […]
19:37 02.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի […]
19:10 02.06.2022
Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը պատրաստել են ճանապարհային քարտեզ, որը կապահովի անվտանգ միջանցքի գործունեությունն ուկրաինական նավահանգիստներից գյուղմթերքների արտահանման համար։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիան բավական ժամանակ դիվանագիտական շփումներ է վարում, որպեսզի մեխանիզմ ձևավորվի համաշխարհային շուկա Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Թուրքական կողմի և Ռուսաստանի, […]
18:58 02.06.2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհին կանգնեցրել է պարենային ճգնաժամի վտանգի առաջ, որոշ երկրներում այդ գործընթացն արդեն սկսվում է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Եթե նախկինում խոսում էինք Մերձավոր Արևելքի հակամարտությունների մասին, ապա այժմ դա հակամարտություն է Եվրոպայի սրտում, մի կողմից՝ մարդկային ճակատագրերն են, մյուս կողմում՝ էներգակիրների գների աճը։ Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի […]
18:47 02.06.2022
Ռուսաստանից նավթի ներկրման հարցում Հնդկաստանի դիրքորոշումը հիմնված է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման վրա, ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին։ «Մենք հետևողականորեն հավատարիմ ենք հետևյալ դիրքորոշմանը. Ռուսաստանից նավթ գնելու մեր մոտեցումը հիմնված է և հիմնված կլինի էներգետիկ անվտանգության մեր պահանջներին»,- ասել է Բագչին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը նախատեսում է ավելացնել […]
12:05 02.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Քննարկվել են «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում․ Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» փաստաթղթի ներքո ԵՄ կողմից ակնկալվող ֆինանսավորման Ուղենիշ 1-ի՝ «Աջակցություն կայուն, նորարարև մրցակցային տնտեսությանը․ ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ների» շրջանակներում ներկայացված ծրագրերը։ Կարևորվել է ՓՄՁ զարգացմանն ուղղված ծրագրերի առաջնահերթությունների ապահովումը, […]
12:00 02.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 1-ին մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը։ Միջոցառման ընթացքում քննարկվել են որակյալ կաթի և կաթնամթերքի արտադրության խթանման գործում Պետություն-բիզնես-միջազգային համագործակցության մեխանիզմների դերին, պարենային անվտանգության ապահովման, արտադրողների, ֆերմերային տնտեսությունների կարողությունների հզորացման ու գյուղատնտեսության շահութաբերության ավելացման հնարավորություններին վերաբերող հարցեր։ 2021 թվականին Հայաստանում կաթի արտադրությունը կազմել է շուրջ 671 հազար […]
09:46 02.06.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք: Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով: […]
22:10 01.06.2022
Ռուս զինվորականները կապահովեն ուկրաինական հացահատիկով նավերի անվտանգ անցումը, եթե Կիևն ականազերծի իր տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բահրեյնի իր գործընկեր Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ալ Զայանիի հետ Մանամայում կայացած բանակցություններից հետո։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմն արդեն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերն ու տրամադրել բոլոր հնարավոր երաշխիքները պարենային […]
20:40 01.06.2022
Հունիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովին և հանդես եկել ելույթով։ Հունիսի 1-2-ը Երևանում անցկացվող EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Համաժողովը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ […]