10:52 14.02.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային […]
19:11 12.02.2022
ՕՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ իրանական նավթի արդյունահանումը 2022 թվականի առաջին ամսում, չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, ավելացել է 21 հազար բարելով՝ հասնելով օրական ավելի քան 2,5 միլիոն բարելով, ինչն ամենաբարձրն է վերջին երեք տարվա ընթացքում: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հրապարակել է իր անդամների նավթի արդյունահանման 2022 թվականի առաջին ամսվա […]
18:50 12.02.2022
Կառավարություն-համայնք արդյունավետ փոխգործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, ամեն տարի Արագածոտնի մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Կառավարության համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի 50 համայնքում 2021-ին զարկ տրվեց 8 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրերի, որոնցից 16-ը (16 համայնքում) ճանապարհաշինական էր։ Այսպիսով, 2021թ․ սուբվենցիայի շրջանակում մարզում ասֆալտապատվել է 133 հազար 859 քմ ճանապարհ, այդ թվում՝ բակային տարածքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։
18:42 12.02.2022
Թուրքիայում մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ԱԱՀ-ի դրույքաչափը 8-ից իջեցվել է 1 տոկոսի։ Այս որոշման մասին շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն։ «Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճի ֆոնին շատ երկրներում գնաճը շարունակվում է աճում է։ Թուրքիան նույնպես զգում է այս միտման ազդեցությունը։ Ավելի վաղ մենք հաջող քայլեր […]
17:18 12.02.2022
Բարձր բերքատվություն ապահովելու համար հողի պարարտացումն անհրաժեշտ բաղադրիչ է։ Գյուղացիական տնտեսությունների համար ավանդական ու անփոխարինելի միջոցը մնում է ազոտական գրանուլացված պարարտանյութը, որը շաղ են տալիս հողի մակերեսին։ Շիրակի մարզում հեկտարներով հողերը տնտեսությունները մշակում են ազոտական պարարտանյութով, իսկ բերքատվության արդյունքները լինում են գոհացնող, եթե կարկուտն ու երաշտը չեն վնասում։ Այս տարի սակայն, հողագործների համար պարարտանյութի ձեռք […]
19:56 11.02.2022
Եվրահանձնաժողովում հույս են հայտնել, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը անհրաժեշտության դեպքում կավելացնի Եվրամիությանը մատակարարվող գազի ծավալները: Այս մասին այսօր հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինատան։ «Ինչ վերաբերում է գազի մատակարարման ծավալներին, մենք կոչ ենք անում, որ «Գազպրոմ» ընկերությունն իրեն դրսևորի լավ բիզնեսմենի նման և բավարարի մեր պահանջարկը, անհրաժեշտության դեպքում ավելացնի մատակարարվող գազի ծավալները»,- ասել է Դանա […]
22:51 09.02.2022
Կիևի մարզի Օբուխովսկի շրջանային որսորդական ֆերմայի տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել։ Ֆերմայի տարածքում տեսուչները հայտնաբերել են սատկած երկու վայրի խոզ։ Հետագա հետազոտությունը հաստատել է աֆրիկյան ժանտախտի ախտորոշումը։ Տարածաշրջանում կարանտինային սահմանափակումներ են մտցվել. այս մասին փետրվարի 9-ին հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է: Այն առաջին անգամ գրանցվել […]
22:30 09.02.2022
Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդերլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում ունեցավ Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսեց քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդերլանդների […]
20:45 09.02.2022
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը Բեռլինում կայացած ճեպազրույցում մտահոգություն է հայտնել երկրի գազի պահոցներում եղած քանակի վերաբերյալ։ Նշվում է, որ այս պահին լցված է նրա մոտ մեկ երրորդ մասը: «Գազը մեզ մատակարարվում է հիմնականում խողովակաշարերով: Եվ, իհարկե, մենք վերահսկում ենք իրավիճակը գազապահեստարաններում, և դա, իհարկե, անհանգստություն է առաջացնում»,- մեջբերել է «Прайм»-ը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի խոսքերը։ Գազապահեստարանների լցվածության […]
19:27 09.02.2022
Ճապոնիան ծրագրում է Եվրոպային մատակարարել հեղուկ բնական գազի իր պաշարների մի մասը, քանի որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրումը սպառնում է եվրոպական էներգետիկ անվտանգությանը, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Տոկիոն գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հարցմանը։ Մինչև եվրոպական շուկա գազի մատակարարումների մեկնարկը, Ճապոնիան պետք է համոզված […]
19:00 09.02.2022
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են, ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշարների նվազման ֆոնին, հայտնում է Prime-ը։ Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,44%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,18 դոլարի, WTI-ի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,41%-ով՝ հասնելով 89,74 դոլարի։ ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները փետրվարի 4-ից սկսած, շաբաթվա ընթացքում նվազել են 2,025 միլիոն […]
16:42 09.02.2022
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը փետրվարի 8-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ Արշակ Ասլանյանը կարևորել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-լիտվական համագործակցությունը, բազմակողմ համագործակցության ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացումը, լավագույն փորձի տեղայնացման միջոցով` բիզնես միջավայրի զարգացման ապահովումը, գործարար կապերի ստեղծումն ու […]
19:12 08.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի […]
19:00 08.02.2022
«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը «օբյեկտիվորեն թուլացնում է» Կիևի դիրքերը Ռուսաստանից գազի մատակարարումների շուրջ բանակցություններում, որն անփոխարինելի է Եվրոպային վառելիքով մատակարարման հարցում։ Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում։ Դի Մայոյի խոսքերով՝ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց գազի 40%-ը ներկրում են Ռուսաստանից, սակայն Մոսկվան, իր […]
18:47 08.02.2022
Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում վերջին տարիներին շարունակ պատվերների ծավալները նվազում են, ունեցած հնարավորություններն օգտագործում են Հայաստանի ներքին շուկայի պահանջարկի մի մասը բավարարելու ուղղությամբ, իսկ արտաքին շուկայի գործընկերների հետ համագործակցությունը տարեցտարի նեղանում է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերության սարքաշինական պոտենցիալը երբևէ չի նորացվել, իսկ ժամանակակից պահանջներին համընթաց շուկան գրավում են այլ ընկերություններ։ Նախկինում քարի […]
16:44 08.02.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ: 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող […]
19:00 07.02.2022
2022 թվականի ապրիլից Վրաստանի երկաթուղու մասնակցությամբ Բաքու-Թուրքմենբաշի-Բաքու ուղղությամբ կսկսեն գործել բեռնափոխադրում իրականացնող 2 նոր նավ։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվում է ծովային ճանապարհով, մի մասը՝ երկաթգծով: Հաղորդում է Aliq Media-ն։ Նավերի թվի հետ մեկտեղ կկրկնապատկվի նաև շաբաթական փոխադրումների թիվը, եթե Կասպից ծովի հարակից շրջանում բարելավվեն եղանակային պայմանները։ Փոխադրումներն իրականացնում են GR Logistics and Terminals-ը՝ վրացական երկաթուղու […]
18:48 07.02.2022
Եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները կարող են սպառվել վեց շաբաթից, եթե եվրոպական երկրները որոշեն արգելափակել գազի մատակարարումը Ռուսաստանից: Այս մասին ասվում է Wood Mackenzie բրիտանական խորհրդատվական խմբի զեկույցում։ «Եթե գազի բոլոր հոսքերը [Ռուսաստանից] այսօր դադարեցվեն, ապա առկա պաշարները կսպառվեն վեց շաբաթից, իսկ եթե մատակարարման ընդհատումները երկարաձգվեն, գազի պաշարները չեն կարող վերականգնվել ամառվա ընթացքում»,- ասվում է […]
16:23 07.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 2.4 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով: «2021-ի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է դեկտեմբեր ամսին՝ կազմելով 280.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ շուրջ […]
11:34 07.02.2022
Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ մշակված ուղեցույցը կօգնի այն ընկերություններին, որոնք ցանկանում են միջազգային շուկա մուտք գործել: 📗Ուղեցույցում կգտնեք` արտահանման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները, • արտահանման կազմակերպման քայլերը, • արտահանման ուղղորդիչ փաստաթղթերը
19:59 05.02.2022
Այս տարի Շիրակի մարզում կհիմնանորոգվի 78,4 կմ ճանապարհ։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ 2022-ին նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ծավալն ավելին է, քան 2021-ին: Անցած տարի միայն պետբյուջեի ֆինանսավորմամբ Շիրակի մարզում հիմնանորոգվել է 67 կմ միջպետական, հանրապետական, տեղական ու մարզային նշանակության ճանապարհ։ Անցած տարի Շիրակի մարզում ճանապարհաշինական աշխատանքներ, բացի պետական […]
18:38 05.02.2022
Ադրբեջանա-իրանական սահմանային կետերում բեռնատարների տեղաշարժի գործընթացը կարագացվի։Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի մաքսավորների հանդիպմանը, գրում են իրանական լրատվամիջոցները։ Աստարայի մաքսային վարչության վարչական շենքում կայացած հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են կրճատել սահմանային անցակետերում բեռնատարների սպասման ժամանակը և արագացնել բեռնատարների սահմանը հատելու գործընթացը։ Նշենք, որ երկու երկրների պաշտոնյաների տվյալներով՝ վերջին 11 ամիսների ընթացքում […]
20:22 04.02.2022
Ուկրաինան Եվրոպայից գազի ներմուծման ծավալներն ավելացնելու հարցով պայմանավորվածություն է ձեռք բերել Սլովակիայի հետ։ Այս մասին հայտնում է Սլովակիայի գազատրանսպորտային օպերատոր Eustream-ը։ «Բանակցությունների արդյունքում Eustream-ը ժամանակավորապես կփոխի իր տրանսպորտային հզորությունը։ Դա կտևի մինչև ձմեռային սեզոնի ավարտը»,- ասվում է Eustream-ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս ռեժիմը կգործի մինչև ջեռուցման սեզոնի ավարտը, որից հետո ընկերությունը […]
16:55 04.02.2022
Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում։ Եթե գործունեություն եք ծավալում՝ ▪️արդյունաբերության, ▪️գյուղատնտեսության, ▪️սննդի արդյունաբերության (հյութեր, կաթնամթերք, չիր, ջեմ, պահածոներ, ալկոհոլ, ջուր և այլն) ոլորտներում, հետաքրքրված եք չինական շուկայում երկարաժամկետ և կայուն համագործակցության հնարավորություններով, ձեր ընկերությունը կարող է ապահովել մեծ արտադրական ծավալներ, նախարարությունն առաջարկում է լրացնել տվյալների հավաքագրման հայտը՝ […]
14:00 04.02.2022
Ռուսական «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) փետրվարի 4-ին 10 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել «հեռավորարևելյան»։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։ «Նախագծի՝ ամբողջ հզորությամբ դուրս գալուց հետո Չինաստան ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների ծավալը կավելանա 10 մլրդ խմ-ով և ընդհանուր առմամբ կհասնի տարեկան 48 մլրդ խմ-ի (ներառյալ Սիբիրի ուժը մայրուղային […]
13:30 04.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ քննարկել են մեր երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, հատկապես արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
22:56 03.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար ՎՑահան Քերոբյանը գրել է, որ նոր ավարտվել է հանդիպումը իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Agroittica – պլանավորում են Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։ Torri Solare – պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն Mea – պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ […]
20:25 03.02.2022
Expo 2020 Dubai ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Լեհ-արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և […]
19:57 03.02.2022
90-ականներին հատված ծառերի տեղը լրացնել ամբողջությամբ այս 30 տարիների ընթացքում չի հաջողվել։ Որոշ անտառային հատվածներ լրիվությամբ են հատվել մութ ու խավար տարիներին ջերմություն ապահովելու համար։ Դրանց տեղում անտառային գոտիների վերականգնումը շարունակվում է։ Անտառային հողերը Շիրակի մարզում 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը վերականգնման համար նպաստավոր չէ արդեն ու թողնված է […]
19:48 03.02.2022
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է Աբու Դաբիի ծովափնյա տարածքում բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին, որի պաշարները կարող են հասնել 42,5-ից մինչև 56,6 միլիարդ խորանարդ մետր: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը, հայտնում է, որ պաշարի հայտնաբերումը կատարվել է 2-րդ բլոկում հետախուզական հորատման ժամանակ, որն իրականացնում է իտալական և թայլանդական միջազգային կոնսորցիումը: Նշվում է, […]