18:12 11.06.2021
Հունիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է TeamViewer AG գերմանական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Կառլ Մարկգրաֆին և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Մայք Էյսելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Վահան Քերոբյանը ողջունել է ընկերության ներկայացուցիչներին և նշել տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորության մասին։ Նշելով, որ ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է նորարարությունների և գիտելիքահեն տնտեսության զարգացմանը և բիզնեսի համար հեշտ տնտեսության ստեղծմանը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը մտադրություն ունի Հայաստանը դարձնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային տեխնոհաբ:
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, նախագծերն ու հնարավորությունները, որոնք մտադիր են իրականացնել Հայաստանում։ Կարևորելով իրենց ներկայությունը Հայաստանում և աշխատանքը հայ մասնագետների հետ՝ պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանն աշխարհի թվային տեխնոլոգիաների ամենակարևոր կենտրոններից մեկը դարձնելու գործին: Կառլ Մարկգրաֆը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ կառավարության և էկոնոմիկայի նախարարության հետ առկա է փոխշահավետ համագործակցություն, որի ընդլայնման շնորհիվ, հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել ոլորտի առաջխաղացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է TeamViewer AG ընկերության՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը նշել է, որ TeamViewer ընկերության գործունեությունը և ծրագրերը հնարավորություն կտան օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, վերափոխել հայկական ընկերությունների գործունեությունը աշխարհի ժամանակակից մոդելներին համապատասխան և կիրառել դրանք տնտեսության մեջ:
Կողմերը կարևորել են աշխարհի մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին թվային վերափոխման անհրաժեշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաների և տեխնոլոգիական տրանսֆերի կիրառումը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մարդկային մեծ ներուժ և աշխարհին համահունչ քայլելու ձգտում ունեցող մասնագետներ։
Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցել ընկերության ծրագրերի իրականացմանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների, համագործակցության հետագա քայլերը և ձևաչափը: Նա նաև առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։
TeamViewer AG-ին ծրագրային ապահովման համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն է, որը մշակում և տարածում է կապի հեռավար լուծումներ ամբողջ աշխարհում, օգնում է արդյունաբերության ոլորտի ընկերություններին թվայնացնել բիզնեսի համար կարևոր գործընթացները անխափան ցանցային սարքերով: Այն մեծ տարածում ունի նաև Երևանում և տարիներ շարունակ հաջողությամբ գործում է Հայաստանում:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...