18:49 08.04.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը’ […]
15:43 08.04.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։ Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում […]
11:24 08.04.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ նորություն՝ գյուղատնտեսական ոլորտի համար Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն՝ գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական […]
19:15 07.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: «Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված որոշ հարցեր, և այս իմաստով այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը նշել է […]
12:38 07.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ փոխնախարար Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ «Ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։ Ապրիլի 6-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր […]
19:00 06.04.2021
Շիրակի մարզի 42 համայնքներից 21-ը սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշներ է գրանցել: Տվյալներն այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ներկայացրել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական վարչության պետը: Անցած տարի, համավարակով ու պատերազմով պայմանավորված, հավաքագրման ցուցանիշները ցածր էին: Այս տարվա առաջին եռամսյակում ևս ցուցանիշները շարունակում են ցածր մնալ: « Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտները […]
17:47 06.04.2021
2021-ին, 2020 թվականի համեմատ՝ նավթի գինը կարող է աճել 41,7%-ով: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում, որը երեքշաբթի ներկայացվել է Վաշինգտոնում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կառավարման մարմինների գարնանային նստաշրջանում: Հունվարին հիմնադրամը կանխատեսել էր, որ նավթի գները 2021-ին կաճեն ավելի քան 20%-ով: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, նավթի գինը […]
19:18 05.04.2021
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-մարտ ամիսներին։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ.մարտի նկատմամբ) կազմել է 5.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%:
15:23 05.04.2021
Ճապոնիայի բանկը (կենտրոնական բանկ) սկսել է առաջին փուլը` փորձարկելու սեփական թվային արժույթի թողարկման հնարավորությունները: Այս մասին նշված է կարգավորողի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ առաջին փուլի ընթացքում, որը կտևի մինչև հաջորդ տարվա մարտ, նոր համակարգի համար կմշակվի փորձարկման միջավայր: Նախատեսվում է նաև փորձարկել թվային արժույթը հիմնական գործառույթների հետ՝ ներառյալ թողարկումն ու մարումը: Ավելի վաղ Ճապոնիայի […]
12:57 05.04.2021
Կառավարությունը դատարաններ դիմելու նվազագույն պետական տուրքը սահմանում է 6000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, բարձրացվում է նաև դրամական պահանջի հայցադիմումների դեպքում տարբեր ատյանների դատարաններ դիմելու պետական տուրքերի չափը՝ հասնելով մինչև 25 մլն դրամի: Հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է, որ վերանայվել է […]
12:52 05.04.2021
Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման: Նոր կարգով […]
10:23 05.04.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության, կասեցումը: ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:
21:45 04.04.2021
Ուկրաինայի նախագահ վլադիմիր Զելենսկին գործի է դրել Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի որոշումը՝ որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Վոլգա-Դնեպրի» և այլ ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են 11 ռուսական ընկերություններ: Ուկրաինայում մտածում են՝ այդ բոլոր ձեռնարկությունները կարող են ներգրավված լինել մաքսանենգության մեջ: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման […]
21:00 04.04.2021
2021 թվականին աշխարհի երկրներն արագ կվերականգնեն իրենց տնտեսությունը կորոնավիրուսային համավարակի պատճառած ճգնաժամից հետո։ Որոշ երկրներ, այդ թվում և Ռուսաստանը, կարող են ետ մնալ «հետհամաճարակային աշխարհի առաջնորդներից»՝ ԱՄՆ-ից և Չինաստանից: Դա պայմանավորված է բնակչության COVID-19 դեմ պատվաստումների տեմպերով և խստացված դրամավարկային քաղաքականությամբ, գրել է Bloomberg Economics- ը: Փորձագետները կանխատեսում են, որ, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի […]
13:27 03.04.2021
Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները` Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ: Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների […]
20:46 02.04.2021
Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան: «Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է […]
18:49 02.04.2021
Ապրիլի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։ Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող […]
18:50 01.04.2021
Շիրակի մարզի ջրամբարներում լցվածությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելին է: Սրան նպաստել են տեղումնառատ եղանակները: Ջրօգտագործող ընկերության մասնագետները կանխատեսումներ են անում, որ Արփիի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Մանթաշի ու Կառնուտի ջրամբարներում բավարար քանակության ջուր կկուտակեն և ոռոգման սեզոնին խնդիրներ չեն լինի: Վիճակը փոքր-ինչ այլ է Ախուրյանի ջրամբարում, որտեղ, անցած տարվա համեմատ, 70 մլն-ով ավելի պակաս է […]
17:57 30.03.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում: Մանրամասները՝ https://bit.ly/3fnTiSQ:
17:02 30.03.2021
ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն միավորված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկը կցորդով՝ 9 միլիոն 320 հազար դրամ արժողությամբ, մյուսը՝ 16 միլիոն 490 հազար դրամ արժողությամբ։ Մինչ այժմ Մարմաշենին է հատկացվել նաև երկու էքսկավատոր, մեկ ինքնաթափ մեքենա, մեկ գլդոն և աղբամաններ։ Համայնքում, […]
12:31 29.03.2021
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։ Ինչպես տղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին: «Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դիֆիցիտը արհեստակա՞ն […]
12:49 27.03.2021
Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունի: Այս ամենին հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, […]
19:49 26.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ […]
14:17 26.03.2021
Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգում գտնվող նավթամթերքի բաշխման կայանը հարձակման է ենթարկվել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է հրթիռակոծման հետևանքով բռնկված հրդեհի մասին լուրը։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:00-ին: Հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթային պահեստներից մեկում: Տուժածներ չկան: «Սաուդյան Արաբիան դատապարտում է այս վախկոտ հարձակումը՝ […]
22:55 25.03.2021
Սննդամթերքի որոշ տեսակների գները փետրվար ամսի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի բարձրացել են: Մարտ ամսվա տվյալները Հայաստանի վիճակագրական կոմիտեն կհրապարակի ապրիլի սկզբին: Մինչ այդ մասնագետները նշում են, որ մարտին պարենի գները շարունակել են աճել: Ակնհայտ է հատկապես հավկիթի գնաճը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:20 25.03.2021
Մարտի 25-ին Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 90 շինարարական կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցուցահանդեսի պաշտոնական բացմանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում շինարարությունը և կառուցապատումը կարևոր ոլորտներից են, և այս ցուսահանդեսը […]
20:08 25.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են: ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան […]
17:25 25.03.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Միջոցառման սկզբում մասնակիցները ներկայացրել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները և առաջիկա տարվա ծրագրերը: ՏՄՊՊՀ նախագահ […]
13:41 25.03.2021
«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարը մեկ օրով ավելի էր՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
23:15 24.03.2021
Նավթի էտալոնային տեսակների համաշխարհային գները նվազել են՝ հասնելով բարելի դիմաց 61 դոլարից ցածր գնի, վկայում են մարտի 24-ի առևտրային տվյալները: Այսպիսով, Brent- ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում վաճառվում են մեկ բարելի դիմաց 60,7 դոլարով: Նախօրեին դրանց արժեքը միանգամից ընկել է 3,83 դոլարով (5,9%): Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI- ի մայիսյան ֆյուչերսները մեկ […]