TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հռոմի պապը կայցելի մեկ այլ արաբական երկիր

16:49 22.04.2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստացված այցը կատարելու է Լիբանան՝ նոր կառավարության ձևավորումից հետո։ Այսօր Վատիկանում հովվապետի հետ հանդիպումից հետո ասել է Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրին: Մարտ ամսին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք այցելելուց հետո հայտարարեց, որ մտադիր է այցելել Լիբանան: Այնուհետև Լիբանանի Քաղդեայի կաթոլիկ եկեղեցու միտրոպոլիտ Միշել Կասարջին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ հովվապետը, ամենայն […]

̰
Վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում. Քերոբյան

15:14 22.04.2021

Վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Եթե համեմատենք այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվար, փետրվար և մարտ ամիսներն ավելի լավ են գնում 2019 թվականի համեմատ»,- ասաց Քերոբյանը: Ճշգրտմանը՝ արդյո՞ք մարտին […]

̰
Անասնաբույժների աշխատավարձի վճարման կարգում նախատեսվում են փոփոխություններ, նաև պարտադիր կլիցենզավորվեն

19:58 21.04.2021

Այս տարի առաջին անգամ ապրիլի 23-ը Հայաստանում կնշվի որպես անասնաբույժի օր: Մասնագիտական տոն սահմանելը առիթ էր հանդիսացել մարզի անասնաբույժների հետ հանդիպման։ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել են ոլորտում սպասվող փոփոխություններին, խոսել խնդիրներից և դրանց կարգավորմանն ուղղված քայլերից։ Մարզի անասնաբույժները բարձրացրին աշխատանքային պայմանագրերի կարգավորումների հարցը։ Իսկ  խնդիրը վերաբերում էր հետևյալին՝ այդ պայմանագրերով […]

̰
Սոցիալական գործընկերության հուշագիր էկոնոմիկայի նախարարության և Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության միջև

17:14 21.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Հայաստանի Հանրապետության Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը ապրիլի 21-ին էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են փոխգործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է համատեղ գործունեության արդյունքում նպաստել գյուղատնտեսության զարգացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել միջոցառումներ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ ուղղված ոլորտի աշխատողների շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել […]

̰
Եվս 25,415 մլն եվրո ֆինանսավորում համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպատակով

17:00 20.04.2021

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը (ՍՆՏԶ), որի առաջին բաղադրիչով համայնքներից ստացված 101 միկրոծրագրերի հայտերից 94 ծրագիր արդեն հաջողությամբ իրականացվել է, ևս 7-ն ընթացքի մեջ է։ Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում ենթածրագրեր են իրականացվում խոշորացված համայնքներում կամ համայնքային խմբերում՝ ուղղված […]

̰
Շրջակա միջավայրի նախարարը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են ոլորտում փոխգործակցության հարցերը

20:48 19.04.2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ էկոլոգիայի, գեոլոգիայի և […]

̰
Եվրոպայում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Թուրքիայում․ԱՄՀ

20:36 19.04.2021

2021թ. ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հրապարակած զեկույցի տվյալներով՝ Թուրքիայում գնաճի մակարդակը կազմել է 13.6 տոկոս:Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նման ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթը գրում է. «Բարձր տոկոսադրույքի, փոխարժեքի և գնաճի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիան շարունակում է այս ոլորտում տեղ զբաղեցնել աշխարհում ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների կողքին»: Ըստ հիշյալ […]

̰
Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

18:56 19.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում […]

̰
Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյան

13:58 18.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ «Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։ Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

̰
Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

19:12 16.04.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ […]

̰
Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի․ քննարկում ԱԺ-ում

23:00 15.04.2021

Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, ինչի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրության սպառման հնարավորությունները, այսօր ԱԺ-ում Կառավարության 2020-ի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

19:24 15.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր […]

̰
Արևմտյան Վրաստանում թուրքական ընկերության կողմից կառուցվող «Նամախվանի ՀԷԿ» կասկադի շուրջ իրավիճակը թեժանում է

18:06 15.04.2021

Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման նախագծի դեմ արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել թե՛ անմիջապես հէկի շինհրապարակում և թե՛ Քութաիս քաղաքում: Այստեղ ակցիայի մասնակիցները փակել են քաղաք տանող ճանապարհները՝ պահանջելով թուրքական շինարարական ENKA ընկերությանը հեռանալ երկրից: Ճանապարհները բացելու պահանջի շուրջ նախօրեին քաշքշուկ էր տեղի ունեցել ոստիկանության և […]

̰
Թուրքիան կզրկվի ԵԱՏՄ տարածքում արտոնյալ կարգավիճակից, ի՞նչ կտա դա Հայաստանին. Մհեր Գրիգորյան

14:52 15.04.2021

Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, որի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրողների սպառման հնարավորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության 2020 թվականի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գյուղվարկերի աջակցության ծրագրերից օգտվել է 35000 շահառու

10:53 15.04.2021

Կառավարության 2020թ-ի ծրագրի ներկայացման ժամանակ գյուղատնտեսության աջակցության վարկերի նպատակայնության մասին հարց է ուղղել Հրանտ Այվազյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է, որ խոսքը վերաբերում է միջոցառում 2-ին, որն իր մեջ պարունակում է հետևյալ վարկային ենթածրագրերը՝ մինչև 1 մլն դրամանոց, 3-15 մլն, և 15 մլն դրամից ավելի վարկավորում։ Մոտ 35000 շահառու ունեն, որոնց գերակշիռ մասն օգտվել է […]

̰
Փոխվարչապետն ԱԺ-ում ներկայացրել է Արցախի աջակցության ծրագրերը

10:42 15.04.2021

ԱԺ-ը շարունակում է աշխատանքները Կառավարության 2020թ-ի աշխատանքների քննարկմամբ: Հիշեցնենք՝ քննարկումը սկսվել էր երեկ, զեկույցով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նպատակահարմար է գտել անդրադառնալ երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին: «Արցախի աջակցության ծրագրերը շուրջ երկու տասնյակ են։ Մի մասը դեռևս շարունակվում […]

̰
Ռուսաստանը պլանավորում է զբաղեցնել համաշխարհային նավթաքիմիական շուկայի 7-8%-ը

20:58 12.04.2021

Ռուսաստանը 2030 թվականին ընդառաջ պլանավորում է մինչև 7-8% ավելացնել նավթաքիմիական շուկայում իր մասնաբաժինը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը: «Մենք կարող ենք, ունենք պոտենցիալ, որ 2030 թվականին ընդառաջ զբաղեցնենք համաշխարհային շուկայի 7-8%-ը»,-ասաց Սորոկինը: Ըստ նախարարության հաշվետվության՝ նավթաքիմիան կարող է տարեկան 9-18 միլիարդ դոլարի հավելյալ արտահանում ապահովել:  

̰
COVID-19-ի դեպքերի աճի հետ կապված նավթի գներն ընկնում են

20:49 12.04.2021

Նավթի էտալոնային տեսակի համաշխարհային գները չափավոր անկում են ապրում` կապված աշխարհի երկրներում կորոնավիրուսի դեպքերի աճի լուրերի հետ: Այդ մասին վկայում են ապրիլի 12-ի առավոտյան առևտրային տվյալները: Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0,32 դոլարով (0,51%)՝ բարելի դիմաց կազմելով 62,63 դոլար: Ուրբաթ օրը նավթի այս տեսակի գինն ընկել է ևս 0,25 դոլարով […]

̰
Շիրակի մարզում հացահատիկի ցանքերն ավելացել են

19:58 12.04.2021

Շիրակի մարզի ցածրադիր տարածաշրջաններում՝ Ախուրյանում և Անիում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Գարնանացան գարի ու ցորեն են ցանում, հողը պարարտացնում բանջարեղենի մշակության համար: Անցած աշնանը մարզում 14 հազար հեկտար աշնանացան է մշակվել: Ակնկալվում է, որ գարնանացանի ցանքերը ևս, անցած տարվա համեմատ, ավելանալու են: Անցած տարի աշնանը շուրջ 600 հեկտար հողերը, որոնք խոտհարքների տակ են եղել, վարել […]

̰
Արարատի մարզպետն ընդունել է իրանահայ գործարարների

19:04 12.04.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարներ Վարուժ Բարոյանին, Անդրե Շահբազյանին և Արաբո Ղազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները: Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մարզի գյուղատնտեսական և անասնաբուծական ոլորտների ներուժը, ինչպես նաև հետագայում խոշոր […]

̰
Կաթնամթերքի արտադրության ոլորտում երեք փուլանի ուսումնասիրություն է իրականացվել․ ՏՄՊՊՀ-ում քննարկում՝ կաթնամթերք արտադրողների հետ

15:56 12.04.2021

ՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում: Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]

̰
Ադրբեջանը հայտարարել է, որ 2021-ի մարտին կատարել է իր պարտավորությունները ՕՊԵԿ+ շրջանակում

14:39 12.04.2021

Ադրբեջանը հայտարարել է, որ 2021 թվականի մարտին կատարել է իր պարտավորությունները ՕՊԵԿ+ շրջանակում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: «Մարտին օրական արդյունահանվել է 592 հազար բարել նավթ: Ադրբեջանն ամբողջությամբ կատարել է ՕՊԵԿ+ շրջանակում իր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Համագործակցության հուշագրի համաձայն՝ Ադրբեջանը 2021 թվականին պետք է 123 հազար բարելով նվազեցներ օրական […]

̰
Հյուսիս- հարավ ճանապարհի Տրանշ 3-ի փորձնական տեղամասերում շարունակվում է ասֆալատապատումը

19:43 10.04.2021

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը» Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի փորձնական տեղամասերում երեկ շարունակվել է ասֆալտապատումը։ Մասնագետները չափել են տեղադրվող ասֆալտի ջերմաստիճանը, տեղադրված ծածկից վերցրել են փորձանմուշներ՝ լաբորատոր ուսումնասիրության ենթարկելու եւ ներկայացված պահանջներին որակի համապատասխանությունը ստուգելու համար։

̰
Հետազոտություն. առավել հաճախ իրենց մասնագիտությամբ աշխատում են բժիշկները, իրավաբանները և գլխավոր հաշվապահները

14:07 10.04.2021

Առավել հաճախ բուհում ստացած մասնագիտություններով աշխատում են բժիշկները, իրավաբանները և գլխավոր հաշվապահները: Այս մասին են վկայում ТАСС գործակալությանը տրամադրված Superjob աշխատանքի տեղավորման ծառայության հետազոտությունները: Հետազոտության տվյալներով՝ մասնագիտությամբ աշխատում են հոգեբանների 75% -ը, ուսուցիչների 72%-ը, հաշվապահների 69% -ը, տնտեսագետների 53%-ը, համակագային ադմինիստրատորների 47%-ը, մարկետոլեգների 44 և ծրագրավորողների ու թարգմանիչների 43-%-ը: Առավել հաճախ մասնագիտությամբ չի աշխատում վաճառքի […]

̰
2021թ․ ապրիլի դրությամբ գրանցվել է 1542 թափուր աշխատատեղ․այն վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է

20:50 09.04.2021

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ։ Ըստ նախարարության տվյալների, 2021թ․ ապրիլի դրությամբ գրանցվել է 1542 թափուր աշխատատեղ: Սա վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը վկայում է տնտեսական ակտիվության և բիզնեսի լավատեսության աստիճանական վերականգնման մասին։

̰
Սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը

18:12 09.04.2021

«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Վերոնշյալ գետերի […]

̰
Ի՞նչ չափով են փոփոխվելու «1000 դրամների» հիմնադրամին կատարվող ամսական վճարումները. օրենքի նախագիծը կրկին ԱԺ օրակարգում է

13:17 09.04.2021

ԱԺ պատգամավորներն առաջարկում են փոփոխության ենթարկել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող ամսական վճարները: Օրինագիծը մեկ անգամ արդեն հետաձգվել էր, այսօր այն կրկին ներկայացվել է քննարկման ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Երկու ամսում հեղինակները որոշ փոփոխություններ են կատարել: Մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18 000-180 […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում կատարվել են փորձնական ասֆալտապատման աշխատանքներ

21:00 08.04.2021

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում։ Որակի համապատասխանությունը ստուգելուց և հաստատելուց հետո կսկսվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։

̰
Հռոմի պապը Համաշխարհային բանկին ու ԱՄՀ-ին կոչ է արել կրճատել ամենաաղքատ երկրների պարտքերը

19:15 08.04.2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այս օրերին տեղի ունեցող կառավարման մարմինների գարնանային նստաշրջանի կապակցությամբ դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գործառուներին և հորդորել նրանց զգալիորեն կրճատել ամենաաղքատ երկրների պարտքերը, որոնք աճել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Հայրապետի նամակի տեքստը հինգշաբթի օրը հրապարակել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը: «Տնտեսական, ֆինանսական և սոցիալական համերաշխության պարտավորությունները ներառում են շատ […]

̰
Շիրակի մարզի Կամո գյուղի 4 կմ երկարության ճանապարհը 40 տարի անց հիմնանորոգվում է

18:55 08.04.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Կամո գյուղի  ճանապարհը: Այն մարզի հիմնանորոգման անժամկետ հերթում հայտնված գյուղական ճանապարհներից մեկն էր: Գյումրիից Կամո ճանապարհը ընդամենը 13 կմ է, համարվում է քաղաքամերձ բնակավայր, բայց 13 կմ-ն անցնելու համար մեկ ժամն էլ բավարար չէ։ Գյուղի բնակիչները նույնիսկ հիշեցին, որ 4 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է 1980 թվականին։ […]

̰
BACK_TO_TOP