17:30 27.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին, կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերին, ինչպես նաև ԵՄ կողմից նախատեսված «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմին, առևտրի և ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին և «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցեր։
Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանի Հանրապետությունում առևտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող գործընթացները, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձևավորման գործընթացը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:
22:19 20.08.2025
Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործմանՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին հայտնել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց կատարեց դպրոցում։ Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել […] ...
22:04 20.08.2025
Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Նվեր Դավթյանին։ Իրանագետը անդրադարձել է ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մանրամասներին, հնչեցրած կարևոր ուղերձներին, հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին՝ վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում։ Որո՞նք են Իրանի նախագահի Հայաստան այցի կարևոր արձանագրումները, արդյո՞ք երևանյան հանդիպումներից հետո Իրանի մտահոգությունները փարատվեցին։ «Որքան էլ մեր իշխանությունների կողմից եղան մեկնաբանություններ, բացատրություններ պայմանավորվածությունների վերաբերյալ, այնուամենայնիվ Իրանը որոշակի զգուշավորություն […] ...
21:48 20.08.2025
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըՕգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են հհ ՊՆ-ից: Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։ ...
21:38 20.08.2025
«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար«Արարատի» հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը տեղափոխվել է «Ալ Խարիտիյատ», հայտնում է Կատարի երկրորդ լիգան ներկայանցող ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել։ Այն կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա նիգերիացին «Արարատում» էր 2024թ. սեպտեմբերից, նա 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցումտ։ View this post on Instagram A post shared by […] ...
21:28 20.08.2025
Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունըԵվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...