TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական տեսչական մարմինները Գյումրիում սպասարկման օբյեկտների գործունեություն են կասեցրել

18:12 03.06.2020

Սննդի սպասարկման կամ հանրային այլ ծառայություններ իրականացնող օբյեկտ. ՀՀ պարետի սահմանած կանոնները բոլորին է վերաբերում։ Իսկ դրանք շրջանցողները չեն կարող վրիպել տեսչական մարմինների աշխատակիցների տեսադաշտից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները մարզում գործող սննդի օբյեկտներում մինչ այս էին ստուգումներ կատարել, նախազգուշացումներ ու ցուցումներ տվել   կիրառել պարետատան սահմանած կանոնները, բայց արձանագրած խախտումները ոչ բոլոր […]

̰
Ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

18:06 03.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաև գերատեսչության առաջիկա անելիքների մասին: Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 […]

̰
Նվազել է ՀԴՄ շրջանառությունը, կրճատվել են աշխատատեղեր. Արթուր Մանուկյան

15:44 03.06.2020

Բացի հակաճգնաժամային այս ծրագրերից, համավարակով պայմանավորված այլ քայլեր ևս արվել են, այդ թվում՝ օրենսդրական փոփոխության տեսքով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա նաև նշեց, որ օրենսդրական փոփոխությամբ սահմանված տույժի վերահաշվարկը վերաբերում է ոչ միայն տնտեսվարողներին, այլ նաև գույքահարկին և հողի հարկին: Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը թվեր ներկայացրեց՝ […]

̰
Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման վերջնաժամկետը հունիսի 10-ն է

12:40 03.06.2020

Հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը ընթացքի մեջ է: Միջոցառմանը արդեն դիմել է 9248 տնտեսվարող սուբյեկտ և արդեն վճարվել է 1,7 մլրդ դրամի աջակցություն: Կրկնակի ծանուցում է ուղարկվել նրանց էլեկտրոնային հասցեներին, որոնք կարող են օգտվել այս ծրագրից, բայց դեռ դիմում չեն լրացնել: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս պահին ծրագրից օգտվել կարող է 12227 շահառու: 5-րդ միջոցառման շահառումները, եթե համապատասխանում […]

̰
ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և հավելվածներից

12:34 03.06.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: ԿԲ-ն հորդորում է բանկ կամ վարկային կազմակերպություն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, այցելելու դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ: «Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ […]

̰
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ տրամադրվել է 2,2 մլրդ դրամ աջակցություն. ՊԵԿ

12:20 03.06.2020

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառուները 14.964 տնտեսվարող սուբյեկտներ են, որից դիմումներ ներկայացրել է 13.956-ը: Միջոցառումը ավարտվել է մայիսի 10-ին, և այս միջոցառմամբ տրամադրված աջակցության ընդհանուր չափը 2.2 մլրդ դրամ է կազմում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է հետևել հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ. վարչապետ

19:28 02.06.2020

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն,  օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի […]

̰
Ո՞նց կընդունեք, որ ձեր 1 օրվա եկամուտի պատճառով մարդ մահանա. Վահե Ղալումյանը «Մեյմանդարի» շուկայում է. news.am

18:18 02.06.2020

«Մեյմանդարի» շուկա է ժամանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որտեղ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դեմ են, որպեսզի շուկան 24 ժամով փակվի ախտահանման նպատակով, հաղորդում է news.am-ը։ «Վիճակագրությունն այնպիսին է, որ կորոնավիրուսով վարակված 100 հոգուց երկուսը մահանում է: Դուք ո՞նց կընդունեք, որ ձեր մեկ օրվա եկամտի պատճառով մարդ մահանա: Էսօր քանի դրամի […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում ՍԱՏՄ տեսուչները խախտումներ են հայտնաբերել

18:04 02.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում: Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության […]

̰
Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետ

17:44 02.06.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրախային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի […]

̰
Չարենցավանում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները

17:38 02.06.2020

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան համայնքում շարունակվում են անցյալ տարվանից մեկնարկած համայնքի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները: «Չարենցավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ օրերս ասֆալտապատվել են նաև 2-րդ թաղամասի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շենքերի բակերը, իսկ 2-րդ թաղամասի 10,11,12,13,14 շենքերի բակերն ամբողջությամբ ասֆալտապատվել էին […]

̰
Դադարեցվել է Արագյուղի գազասպառողների գազամատակարարումը

17:07 02.06.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին՝ ժամը 16։30-ից մինչև հունիսի 3-ի ժամը 15։00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

̰
23 մլրդ դրամ` Շիրակի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար

16:10 02.06.2020

Արմավիր-Գյումրին այլընտրանքային է Գյումրի-Երևան միջպետական ճանապարհին: Մի քիչ երկար է, բայց շահագործվում է, երբ ձմռանը Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածն անվտանգ չէ։ Այլընտրանքային ճանապարհով հիմնական երթևեկողները ծանրաքարշ բեռնատարներն են: Ամբողջ ճանապարհը 30 կմ է, բայց քարուքանդ ու խորը փոսերով անանցանելի հատվածը Բագրավան-Սարակապն է մոտ՝ 8 կմ: Հենց այսքանն էլ հիմնանորոգման ծրագրում է։ Ճանապարհաշինության տեխնոլոգիան, որը հիմա […]

̰
Տեսչական մարմինն այսօր ևս մի շարք տնտեսվարողների գործունեություն է դադարեցրել

13:52 02.06.2020

Այսօր ևս SHANTNEWS-ի նկարահանող խումբը շարունակել է շրջայցը Երևանում: Թե ինչ խախտումներ է արձանագրել Տեսչական մարմինը, պատմում է մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ Վրաստանը չի ցանկանում ընդունել հայաստանցի զբոսաշրջիկներին

13:42 02.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
1 մլն ավանդատու կա, ուզում ենք 1 մլն-ն էլ սկսեն բիզնեսով զբաղվե՞լ․ Մելքումյան

13:40 02.06.2020

Աշխարհի բնակչության ընդամենը 7 տոկոսն է, որ զբաղվում է բիզնեսով։ Այսպես Միքայել Մելքումյանը այսօր Ազգային ժողովում պատասխանեց ընդդիմախոսների այն պնդումներին, որ ավելի լավ կլիներ ավանդ դնողները իրենց գումարները բիզնեսում շրջանառեին։ Նա նշեց, որ Հայաստանում 1 միլիոն ավանդատու կա, ու հարցրեց՝ ուզում են, որ այդ բոլոր մարդիկ բիզնեսով զբաղվե՞ն։ Մելքումյանն ինքն էլ անուղղակի պատասխանեց, որ թեև […]

̰
Ծավալային առումով երաշխավորվում է ավանդների ընդամենը 41.5 տոկոսը․ Մելքումյան

13:39 02.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ քննարկմանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային […]

̰
Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

13:10 02.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի […]

̰
Բաբաջանյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ համաձայնագրերը

13:04 02.06.2020

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բարձրացնել գազի գինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այլ բան է առաջարկում։ Տոկոսային պատկերը ներկայացնելուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը միայն տոկոսները չեն։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը գազի գինը մշտապես կարգավորում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շարժառիթներով։ Նա դա պայմանավորեց 2013-ին Հայաստանի կողմից ստորագրված ԵԱՏՄ համաձայնագրերի հետ։ […]

̰
Մելքումյանն առաջարկում է երաշխավորել ոչ թե մինչև 10 մլն, այլ մինչև 16 մլն դրամ ավանդները

12:55 02.06.2020

Հայաստանում գործող համակարգի համաձայն, եթե բանկը սնանկանում է, ապա այնտեղ դրված ավանդները վերադարձվում են դրանց տերերին, եթե չեն գերազանցում 10 միլիոն դրամը։ Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 16 միլիոն դրամ։ Ֆոնդը, որտեղից վճարվում են ավանդատուների գումարները, ձևավորվում է հենց բանկերից վերցվող տոկոսներից։ Մելքումյանը վստահեցնում է, […]

̰
ԱԺ-ն քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» հարցը

12:46 02.06.2020

ԱԺ-ում այսօր շարունակվել է լիագումար նիստը: Տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները, ընդունվել են երեք նախագծեր, ինչից հետո ԱԺ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ այսօր աշխատանքները շարունակվեն նաև ժամը 18.00-ից հետո: Տեղի կունենա քվերակություն, և խորհրդարանը կորոշի նիստը շարունակելու հարցը: Օրակարգը հագեցած է, և չեն կարող սպառել մինչև հինգշաբթի: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

18:16 01.06.2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝  գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 […]

̰
Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

17:42 01.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության […]

̰
Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

17:15 01.06.2020

2019-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է շուրջ 1.7 մլրդ դրամ. ՊԵԿ

16:52 01.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` […]

̰
ԱԺ-ն միաձայն և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Թունյանի նախագիծը

13:32 01.06.2020

Ազգային ժողովն այսօր միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։ Հարգելի՛ գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք […]

̰
Տարեվերջին սպասվում է տնտեսության լուրջ անկում. Թուրնավա

19:47 30.05.2020

Ե՛վ մայիսը կլինի շատ դժվար, և՛ հունիսը, և՛ տարեվերջին է սպասվում տնտեսության լուրջ անկում: Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ արձագանքելով «Gruzstat»-ի տվյալներին, ըստ որի՝ Վրաստանի տնտեսությունը ապրիլին կրճատվել է 16.6 տոկոսով: Թուրնավայի խոսքով՝ Վրաստանն ունի բոլոր տվյալները 2021 թվականը տնտեսական աճի տարի դարձնելու համար: «Ապրիլին  տնտեսության 16,6 տոկոսով […]

̰
Վրաստանում հազալու և փռշտալու կանոններ են սահմանվել

18:47 30.05.2020

Վրաստանում շուկա գնացողների համար վարքագծի կանոններ է մշակել երկրի առողջապահության նախարարությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Միջոցառումները մշակվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Գնորդներին հրահանգվել է շուկայում մինյանցից պահպանել 2 մետր հեռավորություն: Մթերքին ձեռք տալը թույլատրվում է միայն մեկանգամյա օգտագործման ձեռնոցներով: Նաև կանոներ են սահմանվել՝ ինչպես հազալ և փռշտալ: Այս դեպքում անհրաժեշտ է ծածկել բերանը և […]

̰
Պարետը սահմանափակումներ է կիրառել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

16:47 30.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվում է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Արմավիրի նախկին քաղաքապետի ապօրինությունները

16:34 30.05.2020

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված […]

̰
BACK_TO_TOP