TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՍԱՏՄ-ն մշտադիտարկում է անցկացնում Գումի շուկայում. SHANTENWS-ի թղթակիցը հետևել է ստուգումների ընթացքին

14:28 30.05.2020

Սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի շուկաների տարածքում: SHANTNEWS.am-ը հետևում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների մշտադիտարկման աշխատանքներին: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ դրանք ավարտվեցին թիվ երկու՝ Գումի շուկայում: Աշխատակիցները հիմնականում ուշադրություն են դարձնում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը և թե արդյոք պահպանվում են պարետի ցուցումները՝ կատարվո՞ւմ է ջերմաչափում վաճառողների շրջանում, վերջիններս […]

̰
Ի՞նչ հիմնական խնդիրներ են արձանագրվում տնտեսվարողների մոտ

19:05 29.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երևանում և մարզերում այսօր զուգորդվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երևանի և մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաև կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ […]

̰
24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

18:47 29.05.2020

Մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ […]

̰
ԵՄ-ն Շիրակի մարզին հատկացրել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու

15:10 29.05.2020

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրով Շիրակի մարզին հատկացել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու, մասնավորապես, ոլոռ, ոսպ, սիսեռ, սոյա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Սերմերը տրամադրվելու են մարզի թվով 19 հատիկ-ընդեղեն մշակող ֆերմերային տնտեսությունների՝ մարզում հատիկավոր բույսերի 50 հա ցանք իրականացնելու նպատակով։ Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հա սոյա։

̰
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին

14:47 29.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր աշխատանքային այցը մի շարք համայնքներ: «Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին»,- գրված է տեսանյութին կից:

̰
Վենեսուելա է հասել իրանական չորրորդ տանկերը

12:38 29.05.2020

Վենեսուելա է ժամանել իրանական արտադրության՝ վառելիք տեղափոխող չորրորդ տանկերը: Այս մասին մայիսի 29-ին հայտնել են հանրապետության ռազմածովային ուժերը թվիթերյան էջում: «Faxon իրանական տանկերի առաքելությունն իրագործված է»,- ասված է ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տանկերն ուղղվում է դեպի նավթամշակող համալիրը, որը տեղակայված է Ֆալկոն նահանգում: FELICITACIONES A NUESTRA GLORIOSA ARMADA BOLIVARIANA HOY EN EL […]

̰
Գյումրիի հյուրանոցներում և հյուրատներում ամրագրումները չեղարկվել են

22:45 28.05.2020

Այս տարի Հայաստանի բնակիչները ամառային հանգիստը կկազմակերպեն հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին: Տուրիստական ընկերությունների այս կանխատեսումները պայմանավորված են համավարակով ու արտակարգ դրությամբ, երբ օդային ու ցամաքային հաղորդակցության ուղիները փակ են, իսկ զբոսաշրջության միակ տարբերակը երկրի տարբեր տեսարժան վայրեր այցելությունն է: Մինչ Գյումրին կընդունի հյուրերի հարևան մարզերից ու մայրաքաղաքից, հյուրանոցներն ու հյուրատները հաշվարկում են վնասները, որոնք կրել […]

̰
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտի գործունեությունը

17:50 28.05.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N93 որոշման համաձայն՝ այսօր՝ 28.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը՝ Արմավիրի մարզ Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15 Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117 «Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային […]

̰
Շինարարությունը ոչ մի վայրկյան չպետք է կանգ առնի. Վրաստանի վարչապետ

17:30 28.05.2020

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի շինարարությունը երկրում շարունակվի: Շինարարությունը ոչ մի վայրկյան չպետք է կանգ առնի»,- ասել է Վրաստանի վարչապետ Գախարիան շինարարների և կապալառուների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով՝ երկրի հաջողությունները, կորոնավիրուսի կառավարման առումով, կկորցնեն իրենց արժեքը, եթե տնտեսությունը չվերաբացվի: Ըստ նրա՝ մինչև ճգնաժամն ու համավարակը շինարարությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 9%-ը: «Դա ամենաարագ […]

̰
Վրաստանը հաջողությամբ բանակցություններ է վարում «Գազպրոմի» և գազի այլ մատակարարների հետ. Թուրնավա

15:30 28.05.2020

Վրացական կողմի բանակցությունները գազի բոլոր մատակարարների՝ ներառյալ ռուսական «Գազպրոմի» հետ, հաջող էին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները վերանայել են «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը: Նաթիա Թուրնավան ասել էր, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, […]

̰
Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը

19:27 27.05.2020

Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը: Դիմել այստեղ: Այս տարի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն վեցերորդ անգամ անընդմեջ անցկացնում է Aspire 2020 պրակտիկայի ծրագիրը: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ընկերություն է, համաշխարհային դինամիկ բիզնես, առաջատար գիտության և նորարարական ապրանքների մշակման կենտրոն, ինչպես նաև մրցանակակիր […]

̰
Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեությունը

18:22 27.05.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը […]

̰
Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ունեցել է ֆիկտիվ բնույթ. Փաշինյանն անդրադարձավ կապալառուներին

16:10 27.05.2020

«Պետական գնումների համակարգում մենք մտցրել ենք պարտադիր բանկային երաշխիքի առկայության համակարգ, և այդ համակարգը կապվում է տեխնիկական վերահսկողության հետ, որովհետև բոլոր կապիտալ շինարարությունները պետք է զուգորդվեն տեխնիկական հսկողությամբ: Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ուներ ֆիկտիվ բնույթ: Այդ վերահսկողությունն ընդամենը հովանոց էր դառնում կապալառուին ապօրինի շինարարություն անելու համար»,- կառավարության նիստում, անդրադառնալով չզեկուցվող փաթեթի մեջ ընդգրկված հարցին, ասաց […]

̰
ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

15:18 27.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել […]

̰
Գործադիրում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը, ո՞ւմ է ուղղված այն

13:49 27.05.2020

Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական […]

̰
Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 500 տնտեսվարողի մոտ պարետի ցուցումի խախտումներ են արձանագրվել

13:10 27.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  տեղեկացնում է, որ կասեցումներ կան Արարատի և Արմավիրի մարզերում: «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի […]

̰
Հայաստանում 450 մլն դոլարի կասեցված շինարարություն կա. գործադիրը նրանց աջակցող նախագիծն ընդունեց

12:44 27.05.2020

Կառավարության մայիսի 27-ի նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ «Վարչալկան դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախագծի ներկայացումից հետո վարչապետը հստակեցրեց, որ այս նախագիծն օր առաջ պետք է ընդունել, քանի որ Հայաստանում գործող օրենքով շինարարության ոլորտը լուրջ վնասներ է կրում, և […]

̰
Ովքե՞ր են Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառուները

12:17 27.05.2020

ՀՀ կառավարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 19-րդ ծրագիրը: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%ը՝ որպես դրամաշնորհ։ Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ […]

̰
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

23:09 26.05.2020

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ: Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ […]

̰
ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքի հանրային սննդի օբյեկտներում

18:56 26.05.2020

ՍԱՏՄ շարունակում են մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքի հանրային սննդի օբյեկտներում: Այսօր՝ 26.05.2020թ, ՀՀ պարետի մայիսի 24-ի N87 և մայիսի 25-ի N90 որոշումների համաձայն՝ 24 ժամով կասեցվել է այն օբյեկտների աշխատանքը, որտեղ արձանագրվել են խախտումներ. Երևանում դրանք 6-ն են: ✅«Ֆամիլիա» ՍՊԸ, Ադոնց 6/1 ✅«Կրեդ» ՍՊԸ, Հալաբյան 65-4 ✅Ա/Ձ «Արսեն Մարգարյան», Ադոնց 6/1 ✅Ա/Ձ «Միքայել Երոյան», Ֆուչիկի […]

̰
Կոտայքի մարզի հանրային սննդի 2 օբյեկտում այսօր 24 ժամով դադարեցվել է աշխատանքը

18:50 26.05.2020

Կոտայքի մարզի հանրային սննդի 2 օբյեկտում այսօր 24 ժամով դադարեցվել է աշխատանքը. չի կատարվել սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու ՀՀ պարետի որոշումը: Ստորև անվանումները՝ Ա/Ձ «Կամո Հարությունյան», ք. Հրազդան, Բաղրամյան 26 «Գառնի տուն» ՍՊԸ, գ. Գառնի Մարզպետունի 8

̰
Վրաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ գազի գինը 15%-ով իջեցնելու շուրջ

18:08 26.05.2020

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Այս մասին հայտնել է Грузия Online-ը: «Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն փաստը, որ աշխարհում նավթամթերքի համաշխարհային գներն անկում են ապրում, ներկայիս վերանայումը, որը տեղի է ունենում «Գազպրոմի» […]

̰
Տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատն են, քան սպասելի էր․ Մելքումյան

17:44 26.05.2020

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները, որոնք շատ ավելի վատն են, քան սպասելի էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Տնտեսական ակտիվության անկումը, ինչպես մեջբերեց պատգամավորը, 17 տոկոս է եղել։ Նա համեմատեց 2009 թվականի ճգնաժամի հետ, երբ 14,1 տոկոս անկում է եղել։ Բայց ըստ Մելքումյանի՝ այս անգամ […]

̰
Չինաստանը 827 մլրդ դոլար է ծախսել համավարակի ժամանակ տնտեսությանն աջակցելու համար. Интерфакс 

14:11 26.05.2020

Կորոնավիրուսային համավարակի ֆոնին ճգնաժամի պայմաններում Չինաստանի իշխանությունները ծախսել են 5,9 տրիլիոն յուան ​​(826,7 միլիարդ դոլար)՝ երկրի տնտեսությանն աջակցելու համար, գրում է Интерфакс -ը՝ վկայակոչելով երկրի կենտրոնական բանկի նախագահ Ի․ Գանային: Ըստ նրա՝ միջոցները ստացվել են տնտեսություն ֆինանսական համակարգ ներարկումների և բանկերի կողմից էժան վարկերի տրամադրումը խթանելու միջոցով: Գանը նաև հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական բանկը […]

̰
Ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը

19:26 25.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։ Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։ Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից […]

̰
24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը

15:59 25.05.2020

ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի հետևյալ 46 օբյեկտների աշխատանքը՝ Երևան – 16 -«Վայն Ռեփաբլիկ» ՍՊԸ, Թամանյան 2-49 -«Քորդոբա» ՍՊԸ, Թամանյան 1-1տ -«Իսկանդեր» ՍՊԸ, Թամանյան 1/17 -«Սթար-ին» ՍՊԸ, Թամանյան 1շ. 2 – «Ա/Ձ «Գևորգ Պողոսյան», Թամանյան 1ա. 19 նկղ -«Կաֆե Հաուզ» ՍՊԸ, Թամանյան 1Ա […]

̰
Սպասում ենք քամու մեղմացմանը, որ հնարավոր լինի գնահատել վնասները. Շիրակի մարզպետ

15:23 25.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ քամիների օր է տարածաշրջանում… Ժամը 17-ից սպասվում է թուլացում. Ցավոք մեր մարզի մի շարք համայնքներ լուրջ վնասներ են կրել այսօր ևս… Գյումրիում ցույց է տալիս առավելագույնը մինչև 20մ/վ, սակայն իմ սիրված զբաղմունքից մնացած փորձը հուշում է, որ այսօր մինչև 30մ/վ և անգամ մի փոքր ավելի […]

̰
ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է. ՊԵԿ

13:23 25.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ […]

̰
Apple-ն իր արտադրության մի մասը Չինաստանից Վիետնամ է տեղափոխել

13:10 25.05.2020

Apple ընկերությունը արտադրության մի մասը գուցե տեղափոխել է Չինաստանից, քանի որ հիմա մի շարք AirPods Pro ականաջակալների վրա նշված է արտադրության այլ վայր: Այս մասին հայտնում է The Verge-ը: Այսպես, շատ գնորդներ պատմել են, որ իրենց գնած ականջակալների վրա նշված է եղել Վիետնամ: Այդպիսի AirPods Pro ականջակալներ գնել է նաև The Verge-ի աշխատակիցներից մեկը: Դեռ […]

̰
Volkswagen-ը ներողություն է խնդրել սևամորթ տղամարդու մասնակցությամբ գովազդի համար

18:30 24.05.2020

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը ներողություն է խնդրել սևամորթ տղամարդու մասնակցությամբ գովազդային տեսահոլովակի համար, որը, շատերի կարծիքով, ռասիստական է: «Անկասկած, տեսահոլովակը անճաշակ է  և սխալ»,- հայտարարել է Volkswagen-ի ղեկավարությունը: Volkswagen-ը նաև հայտարարել է, որ դեմ է ռասիզմի, քսենոֆոբիայի և խտրականության ցանկացած դրսևորման: Կոնցեռնում նաև զարմացել են, թե ինչու է այն դժգոհություններ առաջացրել, հայտնում է dpa գործակալությունը: Տեսանյութը […]

̰
BACK_TO_TOP