TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին

15:44 24.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի: «Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը: «Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան

15:11 24.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: «Այց բազալտե քարի հանքավայր Արամուսում և ասֆալտի գործարան առաջիկա լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին ընդառաջ: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Արաբկիրում շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում

15:04 24.05.2020

Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- ասվում է քաղաքապետարանի […]

̰
Կառավարությունը կաջակցի հիփոթեքային վարկ մարող և երեխաներ ունեցող ընտանիքներին

13:20 24.05.2020

Կառավարությունը կաջակցի հիփոթեքային վարկ մարող և երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Որոնք են գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր խնդիրները․ Փաշինյանի շրջայցն Արարատի մարզ

20:38 23.05.2020

Վարչապետը  այսօր այցելել  էր Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների ու այգիների սեփականատերերի հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպառողների և տնտեսվարողների միջև հարաբերությունները Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում չեն. պարզաբանում

18:00 23.05.2020

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի թեժ գծով ստացված մեծաքանակ հեռախոսազանգերը, ֆեյսբուքյան գրառմամբ սպառողներին հայտնում է, որ սպառողների և տնտեսվարողների միջև հարաբերությունները, ապրանքի հետ վերադարձի, գումարի հետ ստանալու կամ օնլայն խանութներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների վերահսկողությունը չի գտնվում տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում և տեսչական մարմինը չունի այդ հարաբերություններին […]

̰
ՊԵԿ-ը ներդրել է mobile ID ստորագրության հնարավորություն

15:52 23.05.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն: Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը: Մանրամասները՝ կից հրապարակված տեսանյութում:

̰
Պետք է որդեգրել ջուրն օգտագործելու նոր տեխնոլոգիա. Նիկոլ Փաշինյան

15:18 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզ այցի ժամանակ հանդիպել է ջերմոցային տտեսությունների սեփականատերերի հետ, քննարկել գյուղատնտեսներին հուզող խնդիրները: «Պետք է որդեգրել ջուրն օգտագործելու նոր տեխնոլոգիա»,- ասել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եկել ենք ձեզ մոտ, որ դուք չգաք Կառավարության մոտ. վարչապետը կատակեց

12:26 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Քաղցրաշեն համայնքում գյուղացիները դիմում էին մտահոգություններով՝ ծախսերը շատ են, եկամուտները քիչ: Նրանք խնդրում էին օգնություն տրամադրել: Վարչապետը լսեց գյուղացիների մտահոգությունները, լուծումներ առաջարկեց, նաև կատակով նշեց. «Եկել ենք ձեզ մոտ, որ դուք չգաք Կառավարության մոտ»:

̰
Նիկոլ Փաշինյանը Քաղցրաշենի ծիրանի այգիներում է

11:58 23.05.2020

Արարատի մարզ կատարած շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Քաղցրաշեն համայնքն է: Այստեղ վարչապետն այցելել է ծիրանի ավանդական այգիներ։ Փաշինյանը լսել է գյուղացիների մտահոգությունները, ծանոթացել վիճակին:

̰
Էս ծառը, ցոգոլն իսկական ա, չէ՞, իմ այցի կապակցությամբ չի սարքվել. վարչապետը՝ գյուղացիներին

11:33 23.05.2020

Արարատի մարզի Վերին Դվինում գյուղացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին մտահոգությամբ, որ այս տարի բերք չկա: Վարչապետը կանգ առավ մի ծիրանենու մոտ, ցույց տվեց ծառի առատ բերքը, նշեց. «Ասում եք՝ բերք չկա, եկել ենք ծառի տակ, ծառը թափում ա: Գյուղացու ու ձկնորսի պատմությունն ա, ձկնորսը միշտ չափազանցնում ա»: Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ օբյեկտիվ գործոններ կան, որ […]

̰
Վարչապետն Արարատի մարզում ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

10:12 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։ «Այցելել եմ Արարատի մարզ։ Կլինեմ մի քանի համայքներում՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Ազատավան համայնք՝ ինտենսիվ այգիներ»,-ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։

̰
Գյումրիում կանաչապատման աշխատանքները կարժենան 6 մլն դրամ

22:28 22.05.2020

2020 թվականին 10 մլն ծառ տնկելու կառավարության ծրագիրն իրագործելու համար առանձնացվել է 6000 հա տարածք: Դրանք անտառային շերտերն ավելացնելու նպատակով են և նախատեսված չեն բնակավայրերի տարածքների համար։ Քաղաքները կանաչապատման ծրագրեր սկսել են համայնքային բյուջեների ֆինանսավորմամբ: Գյումրիում այս տարի նախատեսված է տնկել 2000 ծառ, 5000 վարդի թուփ և 80 հազար այլ տեսակի ծաղիկներ: Կանաչապատման ծավալներն ավելացել […]

̰
Կորոնավիրուսի արդյունքում աշխարհում հարուստներն ավելի են հարստացել

19:30 22.05.2020

Միացյալ Նահանգներում բնակվող միլիարդատերերը մեծացրել են իրենց կարողությունը կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում։ Նրանցից ոմանք մինչև 50-60 տոկոսով հարստացել են սահմանափակումների շրջանում։ Այս եզրակացությանն են եկել Americans for Tax Fairness и Institute for Policy Studies հետազոտության հեղինակները։ Նրանք հաշվարկել են, որ համավարակի ընթացքում Միացյալ Նահանգներում միլիարդատերերի քանակը 614-ից հասել է 630-ի։ Իսկ այդ միլիարդատերերի կարողությունը, միասին վերցրած, […]

̰ ̰
Բնակիչները կառուցապատողներին շանտաժի են ենթարկում. Արայիկ Գոջաբաշյան

18:22 22.05.2020

Բնակիչները կառուցապատողներին ռեկետ են անում, շանտաժի են ենթարկում, ասելով՝ տուր բնակարան, օդորակիչ, որ չբողոքենք: Իսկ եթե բողոքում են, ապա տարիներով գործը մնում է դատարանում, շինարարությունը՝ կասեցված: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Ռիելթորների միության ներկայացուցիչ Արայիկ Գոջաբաշյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շինարարական ոլորտը փոսի մեջ է, Երևանում մոտ 550 մլն դոլարի շինարարություն կանգնած է. Արթուր Մեսչյան

17:46 22.05.2020

Երևանում մոտ 550 միլիոն դոլարի շինարարություն կանգնած է, 62 շինարարական կառույց ունի շնարարական թույլտվություն, բայց չի շարունակում աշխատանքը, խոչընդոտները շատ են. լուծումներ գտնելու համար ոլորտի պատասխանատուները քննարկում են անցկացրել: Խոչընդոտներից մեկը վարույթների պատճառով շինարարությունների կասեցումն է: Երևանի գլխավոր ճարտարապետը նշում է՝ շինարարությունն այժմ փոսի մեջ է: Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:

̰
Պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբյեկտի աշխատանքը

17:12 22.05.2020

Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ […]

̰
Գազի գինը կբարձրանա՞. Միքայել Մելքումյանը խոսել է «Գազպրոմ Արմենիայի» հայտի մասին

15:06 22.05.2020

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել գազի գնի փոփոխության համար: Այդ հարցի շուրջ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այս մասին այսօր` մայիսի 22-ին, լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել մելքումյանը: Նա մանրամասնեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտի բովանդակությունը հետևյալն […]

̰
Ղազախստանի կառավարությունն արգելել է Հայաստանից ներկրված մեքենաների վերավաճառքը

13:20 22.05.2020

Ղազախստանի կառավարությունը Հայաստանից ներկրված ավտոմեքենաների անորոշ կարգավիճակը կանոնակարգող որոշում է կայացրել: Երկրի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլժաս Խուբայբերգենովը հայտարարել է, որ կայացրած որոշումը կարելի է փոխզիջումային համարել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԵԱՏՄ մաքսային տարածքում ապրանքների հետագծելիությունը կլուծի Վերին Լարսում մեքենաների կուտակումների խնդիրը

12:07 22.05.2020

ՊԵԿ-ը 2019թ. ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը, որը ներկայացվել է ԱԺ վավերացմանը: Հարցն այսօր քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի գլխադասային հանձնաժողովում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսել է այն մասին, որ ապրանքների հետագծելիությունը տարածվում է ներմուծում և բացթողում ընթացակարգերի վրա, մեխանիզմը ներդրվելու է փուլային եղանակով, […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումն ավարտվել է. ՊԵԿ

18:20 21.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: 2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 […]

̰
ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է` ձեռնպահ մնալ ապրանքների իրացման և գովազդի ժամանակ զեղչերին առնչվող խախտումներից

15:39 21.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ […]

̰
Ներդրումային միջավայրի համար կարևոր է արբիտրաժի գործուն մեխանիզմի ներդնումը. վարչապետ

13:40 21.05.2020

«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները այսօր հաստատել է կառավարությունը։ Ներդրումային ծրագրի մասին մանրամասները ներկայացրեց վարչապետը՝ նշելով, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի առաջարկ էր արել և առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր գին էր: «Այս մրցույթի իմաստը հետևյալն է, որ […]

̰
Կառավարությունը սպանդանոցներին ևս կտա զրո տոկոսով վարկ

13:06 21.05.2020

«Քանի որ կառավարությունը աջակցում է սպանդանոցներին, որպեսզի կազմակերպված կատարեն կենդանիների ընդունում, շուկա հանվող միսն առավել անվտանգ եղանակով է պետք տեղ հասցնել, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք, նախատեսում ենք թույլ տալ սպանդանոցներին ևս վարկեր տալ զրո տոկոսով»,- կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ըստ ուսումնասիրության՝ մեկ կենդանու սպանդ կազմակերպելու համար պետք է 15 […]

̰
50 մլրդ դրամի աջակցություն՝ մասնավոր հատվածում ներդրումներ անողներին

13:02 21.05.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» հարցը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» որակեց: «Հիշո՞ւմ եք, որ մենք ճգնաժամի մեկնարկին հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել, 25 մլրդ դրամի տնտեսական աջակցության ծրագրեր և 80 մլրդ դրամի պատրաստվում ենք տնտեսական երկարաժամկետ զարգացման […]

̰
«Թուրքական հոսքի» հետագա ճակատագիրը վտանգված է

17:39 20.05.2020

Ռուսաստանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման համար կառուցվող «Թուրքական հոսք» գազատարը, չնայած դրա վրա ծախսված միլիարդավոր դոլարներին, գնում է դեպի սառեցում ու կասեցում։ Այս եզրակացությանն են եկել ռուսական finanz.ru կայքի վերլուծաբանները։ Մասնագետները հաշվարկել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական տարաձայնությունները հանգեցրել են թուրքական կողմից ռուսական գազի գնումների ծավալի նվազման։ Արդյունքում վտանգի տակ է հայտնվել […]

̰
Շոու բիզնեսի և ռեստորանների ներկայացուցիչները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել

16:42 20.05.2020

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Նրանց են միացել նաև երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։ Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ պարետ Ավինյանին՝ իրենց ևս թույլատրելու գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկով, ակցիայի մասնակիցները համաձայնել են 5-6 հոգանոց խմբով խնդիրը բարձրաձայնել խորհրդարանում […]

̰
Փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում

16:40 20.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն՝ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում: Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման դիմումների ժամկետն ավարտվում է

15:12 20.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]

̰
BACK_TO_TOP