12:50 16.03.2020
Ռուսաստանը պատժամիջոցների հետևանքով կորցրել է շուրջ 50 մլրդ դոլար, սակայն կարողացել է դրանք փոխհատուցել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում: «Դե, թքած ունենք այդ պատժամիջոցների վրա: Տարբեր գնահատականներով` մենք կորցրել ենք մինչև 50 մլրդ դոլար, բայց նույնքան էլ վաստակել ենք»: Նրա խոսքով` Արևմուտքի կողմից կիրառվող սահմանափակումներն իրենց […]
11:11 16.03.2020
Վարչապետի խորհրդական, Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել. «Կալավանի ինքնամեկուսացման 30 տարիների փորձը: Թույլ ռեսուրսներ չեն լինում՝ լինում են թույլ մտքեր և մոտեցումներ։ Այս տարվա շեշտադրումը օրգանական գյուղատնտեսությունն է։ Բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ միասին ենք»:
19:10 14.03.2020
Հայաստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրանական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) […]
15:43 14.03.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և […]
14:45 14.03.2020
Միացյալ Նահանգների նահագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է երկրի բոլոր պահեստարաններ լցնել նավթով, քանի դեռ վառելիքի գինը շատ ցածր է։ Ռազմավարական պաշարները լրացվելու են մինչև վերջ։ Այս մասին ինքը Թրամփն է հայտարարել մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հայտարարել է, որ այս միջացառումը թույլ կտա հարկատուների միլիարդավոր դոլարներ խնայել, քանի որ նավթի գինը հիմա շատ ցածր է։ Այդ […]
14:38 14.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանափակումը չի վերաբերում իրենց […]
13:30 14.03.2020
iPhone հեռախոսներ և Mac համակարգիչներ արտադրող Apple ընկերությունը հայտարարել է, որ փակում է իր բոլոր խանութները ողջ աշխարհում` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Միակ բացառությունը Չինաստանն է, այնտեղ խանութները չեն փակվելու։ Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ խանութները փակելուց զուգահեռ իրենք նաև գումար են հատկացնելու վարակի դեմ պայքարին։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այնտեղ […]
21:56 13.03.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «20 հարց Վլադիմիր Պուտինին» ծրագրի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչով են 90-ականների օլիգարխները տարբերվում ժամանակակիցներից: Պետության ղեկավարը խոստովանել է, որ ճանաչել է այդ ժամանակաշրջանի բոլոր գործարարներին և բոլորի հետ աշխատել է: Նախագահը պատասխանել է այն հարցին, թե «ինչու են ներկայիս բիզնեսի ղեկավարներն ավելի լավը, քան 90-ականների […]
21:29 13.03.2020
Forbes-ի փոխանցմամբ՝ մարտի 12-ին աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ կորցրել են գրեթե 78 միլիարդ դոլար: Forbes-ի փորձագետները գնահատել են, որ ամենամեծ կորուստները կրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր ընկերության բաժնետոմսերի գնի 8% անկումից հետո նա կորցրել է գրեթե 8 միլիարդ դոլար: Louis Vuitton Moet Hennessy-ի գլխավոր տնօրեն Բերնար Առնոն 1 оրում 7 միլիարդ դոլար է […]
19:13 13.03.2020
Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց: «Վստահ ենք, նման հայտարարություններ տարածողները շատ լավ հասկանում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է, և Նախագծով […]
15:36 13.03.2020
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով բոլոր առևտրային բանկերին 2 ամսով, 2020-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։ «Հիմնավորում. ՀՀ բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս […]
14:30 13.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է վարկերի մասին՝ նշելով, որ դրանց տոկոսների մարումը երկրում կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով: «Ինձ քաղաքացի է դիմել Վանաձորից, ով վարկ ունի վերցրած: Նա լուսանկարիչ է. աշակերտներին «վինետկա» է նկարում, բայց քանի որ դպրոցները փակվել են, […]
13:20 13.03.2020
Բելգիան սահմանել է ազգային խիստ կարանտին: Մինչև ապրիլի 3-ը չեղյալ են հայտարարվել բոլոր հասարակական միջոցառումները, միայն բժշկական հաստատությունները, խանութները, շտապօգնության ծառայությունները և տրանսպորտը կաշխատեն: Հինգշաբթի օրն արդեն երկրում սկսվել է սննդամթերքի և հիգիենայի պարագաների խուճապային սպառում, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, մասնավորապես սպառվել են մակարոնեղենը և հացահատիկային ապրանքները, պահածոյացված ապրանքները, լվացող միջոցները և զուգարանի թուղթը: Այդ […]
13:16 13.03.2020
Մեծ Բրիտանիայի և Եվրամիության իշխանությունները չեղարկել են բանակցությունները առևտրային համաձայնագրի շուրջ, որը նախատեսված էր անցկացնել մարտի 18-20-ը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: «Brexit-ից հետո հիմնական առևտրային բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային հաջորդ շաբաթ Լոնդոնում, չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի տարածման վախի պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը քննարկում են բանակցությունների այլընտրանքային […]
13:10 13.03.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 52 դեպք, որից 24 դեպքով հաշվարկվել է 14.767.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին […]
19:11 12.03.2020
Ի՞նչ հետևանքներ կունենա նավթի միջազգային գների կտրուկ անկումը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վրա: Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:
18:59 12.03.2020
Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու Հայաստանի տնտեսական աճի վրա, ինչպիսի՞ն կարող են լինել Իրանի հետ փակ սահմանի հետևանքներն ու կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության վրա: SHANTNEWS-ի այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք մի իրավիճակում ենք, երբ կորոնավիրուսի հետևանքները և նավթի գնի անկման հետևանքները դեռ նոր դրսևորվեցին պիկային տեսքով»,- […]
18:09 12.03.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք մեծամասամբ վերաբերում էին անտառվերականգնման, անտառկառավարման և անտառտնկման աշխատանքներին։ Նախարար Գրիգորյանը Վիտալի Դրոժժային է ներկայացնել «10Մ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 10-ին նախատեսվում է […]
16:33 12.03.2020
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով: ՀՀ ԿԲ տարածած հայտարարության մեջ ասված է. «Հարգելի քաղաքացիներ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։ Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»:
16:14 12.03.2020
Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: Այդ մասին ասված է Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 12-ին տարածվել է Բրյուսելում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Եվրամիությունը հավանություն չի տալիս այն փաստին, որ ուղևորությունների արգելման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն […]
14:21 12.03.2020
Նավթի միջազգային շուկան դեռ չի կայունացել Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի միջև սրված վեճից հետո: Նավթի գների կտրուկ անկումից հետո աճի միտումները չնչին են: Դա շարունակում է անդրադառնալ նավթ արտահանող երկրների տնտեսությունների վրա: Բացառություն չէ նաև Ադրբեջանը: Հարևան երկրում բյուջեի եկամուտների 2/3-ը ձևավորվում է նավթից, և բյուջեն կազմելիս Ադրբեջանի իշխանությունները կանխատեսել են, որ տարվա ընթացքում նավթը միջինում […]
14:18 12.03.2020
Այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացման թեմայով լսումների ժամանակ ելույթ ունեցավ Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը: Նա խոսեց չմիավորված համայնքների գործողությունների մասին: «Մեր համայնքը խոշորացված չէ, բայց աղբահանություն անում է, մշակութային մեծ միջոցառումներ անում է, ճանապարհները նորոգում է, ոռոգման համակարգը վերանորոգում է, իսկ խմելու ջրի ամբողջ ներքին ցանցը փոխված է, իմ կողքի ավելի մեծ համայնքները […]
14:04 12.03.2020
ԱԺ-ում այսօր լսումներ են Տավուշի և Լոռու մարզերում մի շարք համայնքների միավորման շուրջ: Լսումներին մասնակցում են ինչպես տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները, այնպես էլ նշված համայնքների ու շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչները: Մանրամասները` տեսանյութում:
13:32 12.03.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Նախարարի խոսքերով՝ այն նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, Սփյուռքի ներուժը: Մանրամասները` տեսանյութում:
11:34 12.03.2020
Նավթի համաշխարհային գներն իջել են ավելի քան 4,5% -ով, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով Եվրոպայից ԱՄՆ մուտք գործելու ժամանակավոր արգելքով։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4,66% -ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 34,12 դոլարի: WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4,64% -ով` մեկ բարելի դիմաց հասնելով 31,45 դոլարի:
18:35 11.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանպատրաստից հանդիպում է ունեցել Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողների հետ։ Նա պարզաբանել է, թե ինչ լուծում է ստանալու Ամուլսարի հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:40 11.03.2020
Ռուսաստանի ամենամեծ էներգետիկ հոլդինգներից մեկը՝ «ՌուսՀիդրո»-ն, հայտարարել է Հայաստանում ռազմավարական գործարքի ավարտի մասին. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ բաժնետոմսերը գնել է «Տաշիր» ընկերության մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությունը: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի կասկադի ձեռքբերման վերաբերյալ կնքված այս պայմանագրի համաձայն՝ «Տաշիր»-ը գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Գնորդն ամբողջապես մարել է ձեռք բերած […]
19:21 10.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և […]
18:21 10.03.2020
«Գոլդ» պետհամարանիշների համար ծախսված գումարներից մինչև պարգևատրումներ. ԱԺ-ում «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում նկատված խնդիրներն են քննարկվել: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նկատել է, որ պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է, քան դրույքաչափով նախատեսված գումարներինը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասել է, որ փոփոխություններ արվել են, հստակ աշխատավարձ է […]
17:43 10.03.2020
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ հարց է հնչել նաև այն մասին, թե ինչպիսին կլիներ սակագինը, եթե չլիներին Հաշվեքննիչ պալատի արձանագրած բացթողումները: Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանն ասել է, որ անհրաժեշտության դեպքում դա խորությամբ կարվի: Որոշ պարզաբանումներ ներկայացվել են: Մանրամասները՝ տեսանյութում: