18:48 19.03.2020
ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված «Բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 2019-ի հոկտեմբերին ստորագրված արձանագրությամբ սահմանվում է, որ Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանումը, բացի բնական գազից, իրականացվում է առանց ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր մաքսային […]
18:11 19.03.2020
«Եթե կազմակերպությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատակիցներին չի կանչում աշխատելու, ունի՞ արդյոք նրան չվարձատրելու իրավունք»,- այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին նման հարց ուղղեցին լրագրողները: Պարետատան աշխատանքների շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին հատկապես օրավարձով աշխատողների վարձատրության հարցով: Անանյանը պատասխանեց. «Աշխատանքային օրենսդրությամբ կարգավորվող հարց է, պարետի ու պարետատան աշխատանքներին պետք է հետևենք, որ ունեն մեծ լիազորություններ, այս […]
17:52 19.03.2020
Պարետատանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է ՀԴՄ կտրոնների տպման վերաբերյալ լրագրողների հարցին: Արդյո՞ք արտակարգ դրության պայմաններում նվազել է քանակը: Անանյանն ասել է. «Առևտրաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, առևտրի ոլոևրտում կա տեղաշարժ դրական առումով, կա 40-45 տոկոսանոց աճ […]
17:32 19.03.2020
«Կառավարությունում քննարկումների արդյունքում մենք, ելնելով թե´ տնտեսության առանձնահատկություններից, թե´ հարկ վճարելու մշակույթի առումով այսօրվա արձանագրված ոչ այնքան գոհացուցիչ իրավիճակից, որոշեցինք, որ չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, որոնք բավական բարձրացել են»,- այսօր պարետատան ասուլիսների շրջանակում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա անդրադարձավ հարկային ոլորտում ճգնաժամի պայմաններում ՊԵԿ գործողություններին, մանրամասնեց. «Մենք ձեռնպահ մնացինք հարկային արտոնություններից և հարկային […]
16:45 19.03.2020
Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին, որոնք ներկայացված են եղել հանրային քննարկման՝ հանրային բաց լսումների եղանակով: Երևանի ավագանու միաձայն որոշմամբ փոփոխություններ կատարվեց նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում: Համաձայն փոփոխությունների՝ աշխատանքներ կտարվեն վերելակների փոխարինման, ոռոգման նոր ցանցի կառուցման, հետիոտնային անցումների կառուցման ու […]
15:38 19.03.2020
Մոտ 30 րոպե կոնյակի պետտուրքը նվազեցնելու վերաբերյալ նախագծի քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ, հայտարարեց, որ սա նշանակում է` հարցը կոմիտեում չի քննարկվել: «Լավ, կոմիտեում քննարկեք, նոր բերեք, էն հարցը, որ կես ժամ քննարկվում է կառավարությունում և չկա համաձայնություն, նշանակում է` բավարար չափով քննարկված չի»,- ասաց նա: Տիգրան Ավինյանն առարկեց. «Բայց չկա՞ համաձայնություն»: «Տարեք կոմիտե»,- […]
14:24 19.03.2020
Վարկային արձակուրդի գաղափարը վատ գաղափար ենք համարում: Մարտի 19-ի կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնեց, որ մի կողմից ասում են, թե կառավարությունը տարբեր ծախսեր պետք է անի, իսկ հաջորդիվ ասվում է` կառավարությունը հարկային արձակուրդ պետք է տա: «էդ ծախսերը կառավարությունը ինչո՞վ պետք է անի, և հետևաբար ասում ենք, որ մեր […]
13:18 19.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում խոսել է պահեստավորված սննդի պաշարների մասին: Մանրամասները` տեսանյութում:
13:12 19.03.2020
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետի խոսքերով` կառավարության առաջ խնդիր դրված չէ վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան այն ՀՀ-ում լավն էր, այլ առաջնորդվել շատ ավելի մեծ ամբիցիաներով՝ հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: «Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի […]
20:00 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադառնալով բանկերի կողմից հայտարարված վարկային արձակուրդներին, հարցին՝ դա լա՞վ է սպառողի համար, իսկ արդյո՞ք լավ է բանկային համակարգին, ասաց. «Մենք շատ գործողություններ որ անում ենք, ես կռահում եմ, որ կլինեն քննադատություններ՝ ինչո՞ւ եք բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, ուղիղ աշխատեք բիզնեսի հետ: Այստեղ կա մի քանի պատճառ, այնուամենայնիվ, կառավարության վրա […]
19:50 18.03.2020
Համաշխարհային տնտեսության մեջ կա՞ն սև խոռոչներ, որտեղ կարող է լցվել մեր գյուղատնտեսությունը: «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսօր, երբ մենք նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք՝ դրանք դատարկ են, և տեսնում ենք, որ Հայաստանում ցուցափեղկերը լիքն են: Սա պետք է ազդակ տա, որ մեր երկրում ինքնապաշտպանական բնազդներ կան: Ես չեմ […]
19:44 18.03.2020
«Այսօր անորոշություն է, ոչ ոք չգիտե՝ վաղը ինչ կլինի: Այդ անորոշությունը խուճապ է առաջացնում մարդկանց մոտ: Այդ անորոշության մեջ ամենօրյա ռեժիմով պետք է փնտրենք և գտնենք հնարավորություններ»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց՝ մեր տնտեսությանը միանշանակ պետք է աջակցեն: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Հարցը […]
19:35 18.03.2020
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նավթի գնի նվազումը համաշխարհային տնտեսության վրա: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ժամանակակից աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ դժվար է ասել՝ ինչն է ձեռնտու, ինչը՝ ոչ: Ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է, ընդ որում, թե ինչ է լինելու 5 ամիս հետո, 6 ամիս հետո, ու ոչ միայն առողջապահական, […]
19:26 18.03.2020
Ի՞նչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը մեր արտահանողների համար: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով հաղորդավար Արամ Աբրահամյանի այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք: Այն մթերքը, որ արտադրում ենք, դրա ներքին պահանջարկը կարող է պարզվի՝ հազիվ ենք բավարարում: Ո՞վ ասաց, որ պետք է չօգտվենք առիթից ու դիվերսիֆիկացնենք մեր արտահանման ուղիները: […]
19:03 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ մտահոգությանը, թե արդյոք հաղորդակցությունը սահմանափակելու պայմաններում Հայաստան բեռներ հասնո՞ւմ են: Վարչապետը նշեց՝ Իրանի հետ սահմանային հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, սկզբում՝ ուղևորահոսքերի, հետո նաև բեռների համար: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի: «Վերին Լարսը փակ է, բայց եղանակային պատճառներով, երբ ճանապարհը բացվի, այդ բեռները […]
16:50 18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը: Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 […]
16:33 18.03.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի համահեղինակներն են Մերի Գալստյանը, Վարազդատ Կարապետյանը, Լենա Նազարյանը: Նախագծի զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանն էր, որ այս օրենքի անհրաժեշտությունը որակեց «հրատապ», «օրհասական»` պետության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Հրատապության հարցը վիճարկեցին հանձնաժողովականները: Մասնավորապես, […]
16:08 18.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ հրապարակումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»:
13:30 18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հարցերի մեծ մասը դուրս է եկել օրակարգից, մի մասի քննարկումը հետաձգվել է: Արդյունքում` օրակարգով նախատեսված 7-րդ հարցը հանձնաժողովն առաջինն է քննարկել: Այն վերաբերում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասել է, որ ներկայում Իրանից և մի շարք այլ երկրներից եկող […]
13:25 18.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը. «?Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։ ✅Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, […]
12:59 18.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և […]
19:01 17.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի կենտրոնում: Նա մտնում է նաև դեղատներ, ճանապարհին զրուցում քաղաքացիների հետ: Վարչապետին ուղեկցում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ուզում ենք իմանալ` դիմակ ունե՞ք»,- հարցնում է վարչապետը դեղատներում` հետաքրքրվելով, թե արդյոք ունեն նաև սպիրտ, ալկոգել, պաշտպանիչ այլ միջոցներ: Նա քաղաքացիներին հարցնում է, թե արդյոք վախեցել են կորոնավիրուսի տարածումից: […]
16:40 17.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով իրականացնում է մի շարք միջոցառումներ` .ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության և քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ .Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր .ՊԵԿ վարչական շենքերի […]
13:16 17.03.2020
«100 տոկոսանոց կամ «Աբսոլյուտ» բժշկական սպիրտը, ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն, չի կարող վաճառվել մեկ լիտրը 6000 դրամից պակաս: Եթե վաճառվել է դրանից էժան, ապա օրենքին հակասող գործողություններ են կատարվել»,- Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո հրավիրված առաջին մամուլի ասուլիսին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ներկայացրել է իրավիճակը սուպերմարկետներում, շուկայում, դեղատներում, […]
12:45 17.03.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ խոշոր տնտեսվարողներն իրենց մշտական մոնիթորինգի տակ են, մոնիթորինգ են անում նաև նրանց պաշարները, ինչպես նաև օրվա սպառման ծավալները, մնացորդը, արտադրությունը կամ ներմուծումը: Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհանգստացնող խնդիրներ չեն նկատվում, միակ խնդիրն օրական ծավալի ապահովումն է, պետք է կարողանալ պահեստներից տեղափոխել, սուպերմարկետների աշխատողները ֆիզիկապես պետք է […]
12:26 17.03.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանրությանը հուզող հարցերին: Նա տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ-ն տիրապետում է այս պահին շուկայում տիրող գնային իրավիճակին, նաև մարզերում, և այժմ ամբողջ հանրապետությունում տոտալ վերահսկողություն իրականացնելու կարիք չկա: Գևորգյանը հայտնեց՝ ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի խնդիր չկա: «44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, […]
10:45 17.03.2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի […]
20:25 16.03.2020
Նավթի գների նվազման ֆոնին ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել դոլարի և եվրոյի համեմատությամբ:
14:19 16.03.2020
Հայաստանի ԿԲ-ն հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Բացի դրանից՝ […]