19:07 09.01.2020
«2019 թվականի տվյալներով, Վրաստանի ՀՆԱ-ն 250 դոլարով քիչ է Հայաստանի ցուցանիշից, երբ 2013 թվականին մեր երկիրը 600 դոլարով առաջ էր Հայաստանից»,- այս մասին հայտարարել է «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Մամուկա Խազարաձեն:
Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Վրաստանի տնտեսական իրավիճակի մասին և համեմատել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Խազարաձեի խոսքերով՝ վերջին 3 տարիների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է 20%-ով, իսկ վրացական լարին` 70:
«Տարածաշրջանում մենք արդեն կորցրել ենք տնտեսական դիրքերը: Իհարկե, ուրախացնում են մեր հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունները, սակայն, կարևոր է, թե մենք որտեղ ենք գտնվում: 2013 թվականին Վրաստանի` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 4 341 դոլար էր կազմում: Նույն թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3 732 դոլար էր: Մոտավորապես 600 դոլարով առաջ էինք մեր հարևանից: Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա իրավիճակը փոխվել է: Նախորդ տարվա տվյալներով, Վրաստանն արդեն 250 դոլարով հետ է Հայաստանից: Սա նշանակում է, որ Վրաստանում տնտեսական աճը կանգնել է: Բացի դրանից՝ վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանի ներքին և արտաքին պարտքն ավելացել է և կազմում է 22.5 միլիարդ լարի:
Ինչ վերաբերում է ազգային արժույթի արժեզրկմանը, ապա դրամը վերջին 3 տարում արժեզրկվել է 20%-ով, իսկ լարին` 70:
Գլոբալ մրցունակության ինդեքսի տվյալներով՝ Ադրբեջանն իր դիրքերը բարելավել է 11 կետով, Հայաստանը` 17, իսկ Վրաստանը 8 կետով հետ է գնացել:
Մենք ընտրողներին խոստանում ենք, որ ընտրություններում հաղթելու դեպքում այս իրականությունը կփոխենք և տարածաշրջանում առաջատարը կդառնանք»,- հայտարարել է Խազարաձեն:
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...